Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all 5459 articles
Browse latest View live

Երվանդաշատ. գյուղ, որտեղ չեն բողոքում ապրուստից

$
0
0

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Չրագործության ավանդույթ հայ-թուրքական սահմանին ապրող Երվանդաշատում: Ինչպե՞ս են ապրում Երվանդաշատում ու ի՞նչ ավանդույթներ պահպանում՝ «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

Ավելի մոտ Թուրքիայի Տուզլուջան գյուղին, քան՝ մարզկենտրոն Արմավիրին. Երվանդաշատը ոչ թե սահմանային գյուղ է, այլ հենց սահման է, որ կա: Երվանդաշատցիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Գյուղում ծիրանի, դեղձի, տանձի, խնձորի ու սալորի հսկայական այգիներ կան:

Սակայն Երվանդաշատցիներին ամենաշատը միավորում է չրագործությունը: Ամբողջ գյուղը մեկ ընտանիքի նման աշխատում է մեկը բոլորի ու բոլորը մեկի համար սկզբունքով: Գյուղում չրերի ամենամեծ արտադրությունը Արկադի Խաչիկյանինն է: «Սաթենի» անունը հայտնի է Հայաստանից դուրս՝ չրի հիմնական մասն արտահանվում է:

Երվանդաշատն ունի չրագործության դարերի պատմություն ու ավանդույթ՝ ասում է.

Չրագործությունը աշխատանքի աղբյուր է գյուղացիների համար: Դրսից աշխատողի կարիք հիմնականում քիչ է լինում: Գյուղացիներից շատերը վաստակավոր են՝ 20 տարվա փորձով են աշխատում:

Հայկուշ Հակոբյանը Երվանդաշատում հարս է՝ քաղաքից եկավ գյուղի կյանքին անծանոթ: Հիմա գյուղում լավագույն չրագործներից է: Կարևորը աշխատանքը սիրելն է, ժպիտով ասում է.

Ամռանը բերքն այնքան է լինում, որ աշխատողները չեն հերիքում՝ ասում է Խաչիկյանը: Հայ օգնության ֆոնդի հետ են  համագործակցում, օգնում են:

ՀՕՖ- ի կամավորներից Մարինե Խաչատրյանը նույնպես եկավ՝ չիմանալով ոչինչ գյուղի, բերքի ու չրերի մասին։ Լավագույն աշխատողներից մեկը դարձա՝ ասում է, ժպտում ու կատակով ավելացնում՝ կարող եմ արդեն այս գործով էլ զբաղվել:

Զարմանալիորեն գյուղում  չեն բողոքում իրենց եկամտից, ասում են՝ լավ ենք ապրում:

Երվանդաշատցիների մասին պատմելու դեռ շատ բան կա: Իրենց մասին պատմելուց, չգիտեն՝ ինչից սկսեն, կատակում են: Չրագործությունն իրենց գյուղի այցեքարտերից միայն մեկն է:


Խոստումներն ու խնդիրները բախվում են. Առողջապահության նախարարը խիստ լավատես է

$
0
0


Հայաստանյան դեղերի շուկայում առաջիկայում սպասվում է գների նվազում. հայտարարությունն առողջապահական գերատեսչության ղեկավարինն է:

Լեւոն Ալթունյանն այսօր տեղեկացրել է, որ պետպատվերով ձեռք բերվող դեղերի մատակարարների հետ բանակցությունները տվել են արդյունք. պետպատվերով ձեռք բերվող դեղերից ամենահաճախ կիրառվողների 7 տոկոսը կենտրոնացված գնումների ժամանակ հաջողվել է մոտ 28 տոկոսով ավելի էժան ձեռք բերել:

Նախարարն էժանացում է խոստանում նաեւ քաղցկեղային դեղերից մեկի մասով: Խնդիրների ու խոստումների համադրությունն ու հակադրությունը՝«Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

Վերջին 3-5 տարում Հայաստանից հիվանդների հոսքը դեպի Գերմանիա զգալիորեն ավելացել է: Գերմանացի մասնագետները ապշած են մեր երկրում հիվանդությունների այսպիսի երիտասարդացումից, մի քանի տարեկան երեխաների մոտ քաղցկեղ հանդիպելու դեպքերից։ Այս խնդիրը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բարձրացրել էր Գերմանիայում գործող «Հայ ակադեմիականների միության» նախագահը: Ազատ Օրդուխանյանը Հայաստանից մեկնողների հետ մշտական կապի մեջ է, լավատեղյակ: «Ռադիոլուրի» զրուցակիցն առաջին հայացքից սովորական այս երեւույթի տակ մի շարք խիստ մտահոգիչ պատճառներ է տեսնում:

«Հայաստանյան առողջապահական համակարգի հանդեպ վստահությունը բավական կտրուկ անկում է սկսել ապրել, իսկ գերմանական համակարգը դիտվում է որպես վերջին կամ խոստումնալից օղակ: Մարդիկ ցանկանում են ամեն գնով փրկել իրենց կյանքը»:

Հաճախ Հայաստանից Գերմանիա հասնում են արդեն հիվանդության առավել բարդ փուլում: Երբեմն բաղձալի երկիր հասնելն էլ փրկություն չի լինում: Հիվանդությունները, որոնց բուժումը հայերը Գերմանիայում են փնտրում, շատ են ու բազմաթիվ, խնդիրներ, որոնք այնտեղ այլեւս դատավճիռ չեն, իսկ մեզ մոտ դեռ համարվում են անբուժելի: Քիմիոթերապիայի կուրսի ստացումից մինչեւ քաղցկեղի ու ցրված սկլերոզի բուժում. գերադասելի բուժումը դրսում են փնտրում: Խնդիրների շարքը լուծումների շարք է պահանջում՝ ասում է զրուցակիցս:

«Մեր պետական մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սոցիալական այս մեծ աղետին, որ այս հարցն ինչ-որ լուծում գտնի: Մեր համայնքները վերածվել են թաղման բյուրոյի: Մշտապես պետք է կամ այստեղ թաղում կազմակերպենք, կամ դիակները ուղարկենք հայաստան: Սա սարսափելի զարգացում է, սարսափելի»:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր անդրադարձավ քաղցկեղային հիվանդությունների ահագնացող խնդրին ու տեղեկացրեց՝ նախարարությունը բանակցում է մի շարք դեղամատակարարների հետ: Շուտով կփաստենք, որ որոշ դեղերի գներ զգալիորեն իջնելու են՝ հայտարարեց:

«Օրինակ՝ «Հերցեպտին» դեղամիջոցը, որն օգտագործվում է ուռուցքաբանության մեջ, այսօր արժե 680 հազար դրամ՝ մեկ սրվակը: Իսկ մեկ կուրս բուժումը ենթադրում է 18-20 սրվակի կիրառում: Եթե հաշվարկենք՝ կհասկանանք, թե որքան բնակչության է հասանելի այդ բուժումը: Ընկերության հետ բանակցությունների շնորհիվ մենք դեղի գինը կիջեցնենք շուրջ 50 տոկոսով, այսինքն՝ այն կարժենա ոչ ավելի, քան 400 հազար դրամ՝ 680 հազարի փոխարեն»:

Ի՞նչ հաշվարկով է 680 հազարի շուրջ 50 տոկոսը ստացվում շուրջ 400 հազար դրամ, հարց է: Բայց ավելի կարեւոր հարց է, թե ինչպես է այս դեղի գնագոյացումը ստացվում: «Հերցեպտին»-ը, «Ռադիոլուր»-ի հարցումներով, Մոսկվայում, օրինակ, արժե առավելագույնը 530 հազար դրամ: Հայաստան հասցնելն արդյո՞ք այդքան թանկացնում է դեղը: Դեղատնային ցանցերից մեկից մեր հարցումն այլ հետաքրքիր դրվագ էլ բացահայտեց: Դեղն իրականում ավելի էժան է, քան նախարարն էր ներկայացնում: Դեղատնից մեզ հետեւյալը տեղեկացրին՝

« Մեկ սրվակն արժե 649 հազար դրամ: Այո, գնային փոփոխություն կա, նախկին գինը չեմ հիշում, բայց հիմա այսքան արժե»:

Կամ նախարարը համեստություն էր անում ու արդեն կատարված էժանացումն ապառնիով էր ներկայացնում, կամ գների ու տոկոսների հաշվարկն ավելի է խճճվում: Ինչեւէ, որ փոփոխությունը դրական է, անքննելի է: Բայց այլ ու ցավալի հարց է, թե, գնային փոփոխությամբ հանդերձ, կրծքագեղձի քաղցկեղի դեպքում կիրառվող դեղամիջոցը որքանով հասանելի կդառնա մեր բնակչությանը: Պետությունն էլ այդ թանկ դեղերի եւ քաղցկեղի բուժման ծախսերն ամբողջությամբ ստանձնել չի կարող: Իսկ առողջապահության նախարարն այս հարցում ավելի քան լավատես է: Լսենք Ալթունյանին:

«Այսպիսի գործողությունների հաշվին մենք նախատեսում ենք բնակչությանն օգուտ տալ, մեր բյուջեն ավելի արդյունավետ դարձնել: Մյուս կողմից ապահովագրական ծառայությունների ներդրումը Հայաստանում թույլ են տալիս մտածել, որ առաջիկա 3-4 տարվա ընթացքում Հայաստանը կունենա կատարյալ ֆինանսավորման համակարգ եւ առավել երկար, առողջ կյանքի տեւողություն»:

Այսօր պետբյուջեով ձեռք բերվող դեղերից ամենահաճախ կիրառվողների 7 տոկոսը կենտրոնացված գնումների ժամանակ հաջողվել է մոտ 28 տոկոսով ավելի էժան ձեռք բերել: Դա շուտով նաեւ դեղերի գների վրա էլ կարտացոլվի, խոստանում է նախարարը: Սա դեռ ամենը չէ:

«Շուտով մենք կառաջարկենք այսպիսի փոփոխություն նաեւ քրոնիկ հիվանդների օգտագործած դեղերի համար»:

Դա եւս դրական փոփոխություն է, բայց այս մասին խոսելիս պետք է հիշել, որ պետական գնումների համակարգի անարդյունավետ խնդիրների մասին բազմիցս է խոսվել: Իսկ երբ պետգնումների գործընթացում բնակչությանը կենսականորեն անհրաժեշտ պարագաների գներն են անհասկանալիորեն ձեւավորվում, ու երկար տարիներ խնդիրները խնդիրներ էլ մնում են, առնվազն ցավալի է: Նույնքան ցավալի, որքան ուռուցքաբանական հիվանդությունների ավելացումն ու երիտասարդացումը եւ հիվանդների արտահոսքի խնդիրը, ինչի մասին խոսում էր Օրդուխանյանն ու ոչ միայն: Բայց նորից անդրադառնանք առողջապահության նախարարի լավատեսական հայտարարություններին:

«Քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժման արժեքը 20-30 հազար դոլարին համարժեք դրամ է: Իհարկե, այդ գումարներն այսօր բյուջեում չկան: Իհարկե, մենք նախատեսում ենք ունենալ բյուջեում 3-5 տարվա հեռանկարով, երբ ամբողջությամբ սկսեն գործել ապահովագրական մեր ծրագրերը»:

Երբ ապահովագրական ծրագրերի հետ այդքան մեծ հույսեր է կապում ապահովագրական գործի մասնագետ նախարարը, դա արդեն հույս ներշնչում է: Մնում է հույսն ավելի երկար կյանք չունենա, քան հիվանդները: Նկատենք՝ վերջին 10 տարիներին Հայաստանում չարորակ նորագոյացությունների հիվանդացության և մահացության ցուցանիշն աճել է շուրջ 1,9 անգամ: Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդացության 8300-8400 նոր դեպք:

Հայաստանում նշվում է Գրադանավարի օրը

$
0
0

2004 թվականից ի վեր հոկտեմբերին 7-ին Հայաստանում նշվում է Գրադանավարի օրը: Կառավարության որոշմամբ՝ այն պաշտոնապես ներառվել է երկրի մասնագիտական տոների ցանկում: Մասնագիտական տոնի առիթով կազմակերպվող միջոցառումների հիմնական նպատակը, առաջին հերթին, գրքի՝ որպես տեղեկության հիմնական աղբյուրի հանդեպ մատաղ սերնդի հետաքրքրությունը վերականգնելն է:

Շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ

$
0
0

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Դերասանի տան ճակատագիրը մտահոգում է

$
0
0

Նորայր Շողիկյան
«Ռադիոլուր»-ի համար

Մաշտոցի պողոտայում գտնվող դերասանի տունը, որ 41 թ-ին է կառուցվել ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով՝ հանրապետական նշանակության  հուշարձանների շարքում է:

Բոլորովին վերջերս սեփականատերը գործադիրից այն նորոգելու թույլտվություն է ստացել, ինչն անհանգստացրել է ճարտարապետի թոռանը՝ կրտսեր Մարկ Գրիգորյանին:

Մաշտոցի 48 հասցեում գտնվող շենքի բնակիչը սեփական տարածքը նորոգելու համար ստացել է գործադիրի թույլտվությունը: Սեպտեմբերի 22-ի նիստում Կառավարությունն այն տվել է Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ, քանի որ շենքն իրենից մշակութային արժեք է ներկայացնում:

Իր բնակարանը նորոգել ցանկացող բնակիչը թույլտվությունն ավելի հեշտությամբ է ստացել, քան նման հարցով իրենց կառավարություններին դիմած միլիոնատերեր Բորիս Բերեզովսկին և Յուրի Լուժկովը: Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի խոսքով՝ հայ սեփականատերերին կնախանձեին անգամ ռուս բիզնեսմենները:

Երևանում չկա Բերեզովսկու կամ Լուժկովի մասշտաբի դեմք, բայց, նույնիսկ, մեր փոքրիկ սեփականատերերը, պարզվում է ունեն ավելի մեծ իրավունքներ, քան քաղաքակիրթ աշխարհում Բերեզովսկին ու Լուժկովը:

Մարկ Գրիգորյան

Շենքը հայտնի է՝ որպես դերասանի տուն, այն կառուցվել է 1941թ.-ին՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով և ներառված է հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների շարքում: Հուշարձանի բնակելի հատվածում փոփոխություններ կատարելու որոշումն անհանգստացրել է ճարտարապետի թոռանը: Մարկ Գրիգորյանը մտավախություն ունի, որ հնարավոր է դրանք խաթարեն շենքի արտաքին տեսքը:

Այդ շենքը, բացի պատմամշակութային արժեք լինելուց, Երևանի ամենագեղեցիկ բնակելի շենքերից մեկն է, որի գեղարվեստական արժեքը բարձր է, եթե այդ սեփականատերը պատրաստվում է հարկ ավելացնել, փողոց դուրս եկող բալկոն ապակեպատել, ապա ես դրան դեմ եմ լինելու ու դեմ եմ լինելու ամենակտրուկ ձևերով:

Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը չի բացառում, որ հետագայում վերանորոգման հարցով իրենց կդիմեն նաև մյուս բնակիչները, բայց հավաստիացնում է, որ փոփոխությունները շենքին վնաս չեն հասցնի:

«Մեր խնդիրն է, որ թույլատրենք տվյալ շենքում հուշարձանի փոփոխություն, սեյսմիկ նորմերի ապահովմամբ, հատակների փոփոխության կիրառում»,- ասում է Արմեն Աբրոյանը:

Փոփոխություններ կատարելու նախագծում նշված է, որ շենքում կան փայտե ծածկերի հետ կապված խնդիրներ և շենքը գտնվում է անբավարար տեխնիկական վիճակում: «Ռադիոլուրի» հետ զրույցում Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը նշեց, որ, եթե բնակիչները չկարողանան մշակութային արժեք հանդիսացող շենքում իրենց պատկանող տարածքը սեփական ուժերով նորոգել, ապա պետությունը բնակիչներին ոչինչ ստիպել չի կարող:

«Եթե, օրինակ՝ պետությունը հուշարձան շենքում գույքահարկ չվերցներ և ասեր, որ այս միջոցները կտրամադրես ուժեղացման համար, իրեն մենք կկարողանայինք ստիպել, բայց մենք որևէ արտոնություն հուշարձան շենքի սեփականատիրոջը չենք տալիս»,- նշում է Կարո Այվազյանը:

Նրա խոսքով՝ այս հարցն իրավական դաշտում շատ բացթողումներ ունի և պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերի նորոգման հարցը օրենսդրական հստակեցումների կարիք ունի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Երևանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը

$
0
0

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայրաքաղաք Երևանում ներկա գտնվեց ռուսական Սուրբ Խաչի վերացման եկեղեցու օծման արարողությանը: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2010 թվականի մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միասնական աղոթքով:

Նորակառույց եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորեցին Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսը և եկեղեցու բարերար Արա Աբրահամյանը: Աղ ու հացի արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մուտք գործեց եկեղեցի: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:


Լեոնիդ եպիսկոպոսը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր դասի հետ կատարելով օծումը, արարողության ավարտին իր խոսքն ուղղեց ներկաներին` շնորհավորելով տաճարի օծման առիթով: Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` արարողությանը նրա օրհնաբեր ներկայության համար, որից հետո հրավիրեց Նորին Սրբությանն իր պատգամը փոխանցելու ժողովրդին:

Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց ռուս ժողովրդի հայաստանաբնակ զավակների հոգևոր կյանքում այս նշանակալի իրադարձության առիթով: «Դեպի երկինք իր գմբեթները պարզած այս տաճարը արտահայտությունն է Հայաստան աշխարհում հոգևոր կյանքի վերազարթոնքի, դրսևորումը հոգևոր-բարոյական արժեքների հանդեպ հավատարմության և վկան հոգևոր կարիքների նկատմամբ հայրենի իշխանությունների ուշադրության:

Յուրաքանչյուր նորակառույց սրբազան տաճար իբրև տուն աղոթքի, իր շուրջը համախմբելով հավատացելոց և կազմակերպելով նրանց ծխական կյանքը, դառնում է նախ և առաջ ջինջ ակունք աստվածային շնորհի և ողորմության, դեպի հավիտենական կյանք և Աստծո արքայություն առաջնորդող մի տերունապարգև ճանապարհ: Եվ որքան առատանում են սրբազան տաճարները մեր կյանքում, այնքան բազմանում է Աստծո ներկայությունը մեզանում` երկնառաք օրհնությամբ, հավատի բարի գործերով և սիրո, համերաշխության ու հանդուրժողականության մշտահունչ պատգամով:

Սիրելիներ, այս եկեղեցին վկայությունն է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա եղբայրության, դավանած ընդհանրական արժեքների, պատմության մեջ համատեղ արձանագրած փառավոր ու դժվարին էջերի և այսօրվա գործակցության: Այն քարակերտ արտահայտությունն է Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Քույր եկեղեցիների սերտ բարեկամության, որի պտուղն են նաև խաղաղության պայմաններում հայոց հողում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում բարձրացած այլ եկեղեցիներ և մատուռներ», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները հղեց Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին, նաև շնորհավորեց Լեոնիդ եպիսկոպոսին` գնահատելով Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված նրա ջանքերն ու ծրագրերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին` երկու երկրների ու Եկեղեցիների հարաբերությունների սերտացման, ինչպես նաև եկեղեցու կառուցման գործում բերած ներդրումի համար: Հայրապետական օրհնություն փոխանցվեց նաև եկեղեցու ռուսաստանաբնակ բարերար Արա Աբրահամյանին:

Վերջում վերստին շնորհավորելով Քույր Եկեղեցու բարեպաշտ զավակներին` Նորին Սրբությունն աղոթք բարձացրեց առ Աստված` հայցելով Ամենողորմ Աստծո հովանին հավատակից մեր երկու բարեկամ ժողովուրդներին, Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը: Հայոց Հովվապետը մաղթեց, որ Տիրոջ առատ շնորհներով ու օրհնությամբ միշտ պտղաբերի Ռուս Ուղղափառ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիների գործակցությունը:

Օծման առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորակառույց տաճարին նվիրեց Տիրոջ խաչելության պատկեր:

Էջմիածինը 2702 տարեկան է

$
0
0

Երեկ հոգևոր մայրաքաղաքում մեծ հանդիսությամբ և  տոնական շքերթով  նշվել է  Էջմիածնի 2702 –ամյակը:  Քաղաքային համայնքի ավագանու նիստում տոնի կապակցությամբ   շնորհվել է պատվավոր քաղաքացի և քաղաքի բարեկամ կոչումը:

Էջմիածնի տոնին  քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ «Նամականի» հուշարձանի հիմքում  լցվել է  արցախյան ազատամարտում  էջմիածնեցիների զոհված վայրերից բերված հողը: Տոնը եզրափակվել է համերգով և հրավառությամբ:

 

Երեկ հոգևոր մայրաքաղաքում մեծ հանդիսությամբ և  տոնական շքերթով  նշվել է  Էջմիածնի 2702 –ամյակը:  Քաղաքային համայնքի ավագանու նիստում տոնի կապակցությամբ   շնորհվել է պատվավոր քաղաքացի և քաղաքի բարեկամ կոչումը: Էջմիածնի տոնին  քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ «Նամականի» հուշարձանի հիմքում  լցվել է արցախյան ազատամարտում  էջմիածնեցիների զոհված վայրերից բերված հողը: Տոնը եզրափակվել է համերգով և հրավառությամբ:

Հոկտեմբերը էջմիածնեցիների  ամենասիրելի ամիսն է:  Հոկտեմբերի 8-ին նշվում է քաղաքի տոնը, այդ օրը Էջմիածինը  տոնական հանդերձանքի մեջ է լինում, երգ-երաժշտություն,  ձեռքի աշխատանքների ցուցադրություն, տոնական շքերթ, որի մեկնարկը տրվում է ռետրո մեքենաների շքերթով ու գրերի գյուտի հեղինակի դիմավորմամբ: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը մեկնաբանեց, որ 405թ-ին  հոկտեմբերի 8-ին ժողովուրդը Վռամ Շապուհ արքայի ու  ու Սահակ Պարթև կաթողիկոսի գլխավորությամբ դիմավորել Մեսրոպ Մաշտոցին:

Հոկտեմբերի 6-ից 8-ը քաղաքի տարբեր թաղամասերում կազմակերպվում են համերգներ, նշում են գրադարանավարի օրը: Էջմիածինը մայրաքաղաքից հետո ամենաշատ գրադարաններ ունեցող համայնքն է: Գրադարանային ֆոնդն ամեն տարի համալրվում է քաղաքապետարանի կողմից, գնահատվում՝  գրադարանավարի աշխատանքը: Տոնի կապակցությամբ այս տարի նոր նախաձեռնությամբ է հանդես եկել քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:  Արցախյան ազատամարտի  «Նամականի» հուշարձանի հիմքը  լցվել է այն հողով, որի ազատագրման համար զոհվել են   Էջմիածնի  շրջանի  ազատամարտիկները:

«Ամեն տարի քաղաքին մի նոր գույն է ավելանում՝ պահպանելով հինը»,-ասում է տոնի մասնակիցներից գրողների միության անդամ, բանաստեղծ, թարգմանիչ Ներսես Աթաբեկյանը:

Քաղաքի գույներն ավելանում են  Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների ներկապնակում ու ձեռագործ աշխատանքներում:

Տաղավարներից մեկում «Մեր տուն»,  հասարակական կազմակերպության աղջիկներն էին ներկայացրել իրենց աշխատանքը:

Տոնի նախօրեին հուշագիր է ստորագրվել Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանի և Բաթումիի հնագիտական թանգարանի միջև:  Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանը նշեց, որ մայիս ամսին պատրաստվում է հնագիտական պեղումների մասին զեկույցով հանդես գալ Բաթումիի հնագիտական թանգարանում:

Էջմիածնի  վերջին տարիների ձեռքբերումներից է էներգոխնայող համակարգի անցումը: Քաղաքի  լուսավությունը իրականացվում է լեդ լամպերի միջոցով, էներգոխնայողության նպատակով նոր նախագծեր են մշակվում՝ նշեց  Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Քաղաքի զարգացումն իրականացվում են համաչափ և աշխատանքներն իրականացնում են ծայրամասերից:

Էջմիածնի 2702-ամյակի կապակցությամբ «Պատվավոր քաղաքացու»  կոչում է շնորհվել քաղաքի զարգացման համար ներդրում ունեցած 4 քաղաքացու,  3-ն էլ ՝ստացել են «Քաղաքի բարեկամ» կոչումը:

Նախագահը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ

$
0
0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթում ներկայացրել է մինչդատական վարույթի ընթացքում քննիչների անկախությունը, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերը, կոմիտեի ձեռքբերումները, խնդիրներն ու մարտահրավերները։

Հանրապետության Նախագահը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պետական բարձր պարգևներով, խրախուսել շնորհակալագրով:

Նախագահը Քննչական կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, մաղթել տոկունություն և հաջողություն իրենց չափազանց պատասխանատու ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքում՝ վստահություն հայտնելով, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու նշանակությունը:

«Ընդամենը մի քանի ամիս առաջ ես առիթ ունեցա հրապարակայնորեն ներկայացնելու իրավապահ համակարգի վերաբերյալ իմ մի քանի պատկերացումները: Դատախազությունում հնչած իմ խոսքում իրավապահներին կոչ արեցի որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը: Նաև ընդգծեցի, որ այդ համակարգի հենասյուներից մեկը դատախազությունն է՝ առանձնահատուկ իր կարգավիճակով:

Համոզված եմ, որ մյուս հենասյունը ոչ պակաս յուրահատկություն ունեցող քննչական մարմիններն են: Նրանց դերը պետական համակարգում օբյեկտիվորեն մեծանում է: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեցին քննչական մարմինների գործառույթներին վերաբերող կոնկրետ դրույթներ:

Կարծում եմ, որ քննչական մարմնի գործունեության հաջողության գրավականը դատավարական ինքնուրույնություն ունեցող քննիչն է՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավապարտականություններով: Ինքնուրույնությունը չափազանց կարևոր երաշխիք է ոչ միայն քննիչի, այլև բոլոր նրանց համար, ովքեր հայտնվում են նրա իրականացրած վարույթի ազդեցության տիրույթում:

Երբ տարիներ առաջ սկսեցինք քննարկումները միասնական քննչական մարմին ստեղծելու շուրջ, որպես դրա նպատակներից մեկը դիտարկում էինք նաև քննիչի ինքնուրույնության բարձրացումը: Կարծում եմ՝ միասնական քննչական կոմիտե ստեղծելով՝ մեզ հաջողվել է այդ գաղափարի իրագործման ուղղությամբ լրացուցիչ արդյունավետ քայլ կատարել: Ավելին, քննիչի և ընդհանրապես քննչական մարմինների ինքնուրույնության երաշխավորված բարձրացման մասին է վկայում նաև սահմանադրական այն կարգավորումը, ըստ որի՝ քննչական մարմինները ոչ միայն իրականացնում են մինչդատական քրեական վարույթը, այլև կազմակերպում են այն:

Բնականաբար, նման գործառույթն ավելացնում է քննչական մարմինների պատասխանատվության բեռը: Դա հատկապես արտահայտվում է հանցավորության դեմ պայքարում և իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

Անշուշտ, այստեղ մեծ է դատախազների և դատավորների դերակատարումը: Բայց քննիչները և նրանց վերադասները պետք է հստակ գիտակցեն պատասխանատվության սեփական բաժինը: Դատախազական հսկողությունը կամ դատական վերահսկողությունը քննիչները չպետք է դիտարկեն, այսպես ասած, որպես «փրկության օղակ», որպես պատասխանատվությունը նվազեցնող հանգամանք:

Ձեր գործողությունների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքի տերը դուք ինքներդ եք: Ձեր հաջողությունների և անհաջողությունների պատճառներն առաջին հերթին պետք է ներսում փնտրեք և համապատասխան հետևություններ անեք:

Հարգելի՛ գործընկերներ,

Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է: Վստահ եմ, որ այդպես է լինելու նաև վաղը, պետական մարմինների փոփոխված հարաբերակցության պայմաններում: Ձեր գործունեությունից ապագայում ակնկալիքներն այսօրվանից պակաս չեն լինելու:

Իմ հորդորն է ձեզ, որ ծառայության մեջ միշտ լինեք անաչառ, սկզբունքային և հաստատակամ: Միայն այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ ձեր գործն արդար է, քանի որ միտված է երկրում իրավակարգի պահպանությանը: Միաժամանակ հիշե՛ք, որ դուք նպաստում եք նաև իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Ձեր պարտականությունները չեն կարող կատարվել մարդու իրավունքների և ազատությունների չարդարացված սահմանափակումների հաշվին: Պետության կողմից մեկ շահի պաշտպանությունը մյուսը ոտնահարելու միջոցով ապրիորի վնասակար է և երբևէ որևէ օգուտ տալ չի կարող: Նման երևույթն անարդարություն ծնող հիմնական պատճառներից մեկն է:

Անշուշտ, իրավապահ համակարգում առկա անարդարության պատճառները չպետք է փնտրել միայն քննչական մարմիններում: Բայց չեմ կարող դրանց գոնե մի մասը չտեսնել հենց այստեղ: Անարդար քննիչն անարդար դատախազից պակաս վնասաբեր չէ, քանի որ նրա կանխակալ կամ անփույթ գործողություններն ու որոշումները հաճախ կարող են հանգեցնել ծանր, երբեմն նաև՝ անդառնալի հետևանքների:

Կարծում եմ՝ այս արատին հաջողությամբ դիմագրավելու բանաձևը միմյանց հետ շաղկապված երկու երևույթների համաժամանակյա ապահովումն է: Առաջին. մեր քննիչի հավաքական կերպարը պետք է լինի ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու պրոֆեսիոնալը, ով գիտակցում է իր առաքելության իմաստը: Երկրորդ. մեր քննչական մարմինները պետք է կոռուպցիոն դրսևորումների և տնավարության դեմ պայքարում լինեն անողոք: Ընդ որում, կոռուպցիոն դրսևորումներ՝ չի նշանակում միայն դրամական շահ հետապնդել. ծանոթ, բարեկամ, քավորի միջնորդությունները, միգուցե, ավելի վատ դրսևորումներ են, քան, երբ մարդն ունի կոնկրետ շահ: Խնդրում եմ, սա հաշվի առնել:

Որևէ համակարգի ներսում նման երևույթների դեմ պայքարն առաջին հերթին հենց տվյալ համակարգի առողջության վկայությունն է: Դուք կարող եք և պետք է անաչառ և ազնիվ գնահատեք աշխատանքում թերացած ծառայողի վարքագիծը՝ դրանով իսկ փարատելով համակարգում թողտվության վերաբերյալ հնարավոր կասկածները: Օրենսդրությամբ դրա համար ձեզ տրամադրվել են բոլոր անհրաժեշտ գործիքները:

Քննչական կոմիտեի հարգելի՛ ծառայողներ,

Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ իրավապահ համակարգը պետք է լինի կուռ և համագործակցող: Ուստի, Քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը տեսնում եմ իրավապահ մյուս մարմինների հետ կայուն և արդյունավետ համագործակցության մեջ:
Խոսքս նախ և առաջ դատախազության հետ համագործակցության մասին է: Ավանդաբար դատախազները եղել և մնում են քննիչների առաջնային գործընկերները: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս համագործակցության ձևից ու բովանդակությունից է կախված մինչդատական վարույթի, իսկ երբեմն՝ նաև ողջ քրեական գործի արդյունքը:

Անշուշտ, դատախազության հետ համագործակցության արդյունավետությունը չի նշանակում մասնագիտական հարթությունում տարակարծությունների կամ անհամաձայնությունների բացառում: Օրենքը քննիչին տալիս է սեփական դիրքորոշումը պաշտպանելու մի շարք հնարավորություններ: Քննիչն անգամ կարող է գրավոր առարկել դատախազի ցուցումների և որոշումների դեմ, և դա շատ լավ է, դրական է: Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տևական ժամանակով չեն կատարվում: Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով: Ես շատ լավ հասկանում եմ, որ լինում են գործեր, որոնցով դատախազները տալիս են ցուցումներ, որոնք առաջին հայացքից թվում են անտեղի կամ ավելորդ, բայց հավատացեք, իսկ ես վստահ եմ, որ դուք ինձնից ավելի լավ եք դա գիտակցում, քրեական գործով ցանկացած մանրուք, նույնիսկ եթե դա անտեղի է՝ անհրաժեշտ է հաշվի առնել: Այս կառույցների պատշաճ համագործակցության նպատակը միայն կոնկրետ գործերով առաջացող հարցերի պարզաբանումը չէ: Այն առաջին հերթին կարևոր է պետության համար էական նշանակություն ունեցող և իրավապահ ոլորտում միասնական պատասխանատվություն ենթադրող այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են մեղադրանքի ապացուցվածությունը, կալանքների հիմնավորվածությունը, տուժողների իրավունքների ապահովումը և այլն:

Համագործակցության կարևոր ուղղություններից մյուսը ոստիկանության հետ իրականացվող աշխատանքներն են: Գաղտնիք չէ, որ ոստիկանության օպերատիվ գործունեությունն էապես կարող է օժանդակել հանցագործության բացահայտմանը: Սակայն դրա նախադրյալները, անշուշտ, պետք է ստեղծի քննիչը: Մենք այս ճանապարհին ենք, բայց վերջնականապես պիտի ջարդենք այն մտայնությունը, որ հանցագործության բացահայտումը հատկապես Ոստիկանության գործն է: Երբ մենք դրան ամբողջովին հասնենք՝ ես կհամարեմ, որ քննչական մարմինները, միասնական քննչական մարմինը ամբողջովին կայացել են: Սա չի նշանակում, որ օպերատիվ հետախուզական մարմինների գործունեությունը փորձում եմ թերագնահատել կամ նրանցից պատասխանատվությունը հանել:

Որքան արագ և գրագետ տրվեն քննիչի հանձնարարությունները, այնքան արդյունավետ և ճշգրիտ կկատարվեն համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումները: Ոստիկանության հետ ակտիվ համագործակցության հիմնական թիրախներից մեկն էլ հետախուզվող անձանց հայտնաբերումն է, ինչը հանցավորության դեմ պայքարում դեռ շարունակում է լուրջ խնդիր մնալ: Ես հատկապես ցանկանում եմ ձեր ուշադրությունը այս հարցի վրա սևեռել, ընդ որում՝ երկու տեսանկյունից. նախ՝ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք: Ես կարող եմ տասնյակ այդպիսի օրինակներ բերել՝ շատ լավ հասկանալով այն, ինչ Քննչական կոմիտեի նախագահն ասաց, ցուցանիշների ամփոփման տեսանկյունից: Եվ մյուսը՝ շատ դեպքերում ուղղակի մոռանում ենք, որ, այո՛, նախնական հայտնի է, թե ով է կատարել հանցագործությունը, բայց հանցագործը տարիներ շարունակ ուղղակի հանրապետությունում է մնում՝ հանրապետությունից էլ դուրս չէ: Ես խնդրում եմ այս հարցին վերաբերվել բարեխղճությամբ, որովհետև դուք ինձ ավելի լավ կբացատրեք, որ յուրաքանչյուր հանցագործության, ընդհանրապես հանցագործությունների կանխման լավագույն ձևը դրանց բացահայտումն է ամբողջությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Իհարկե, իրավապահ ոլորտում անելիքները շատ են: Վերջին ամիսներին տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը վկայում են դրա մասին:
Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի և անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլև դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ: Հանրությունը պետք է վստահ լինի, որ Հայաստանում անօրինականության և անկարգության ցանկացած դրսևորում արագ բացահայտվելու և օրենքի ողջ ուժով անխուսափելիորեն պատժվելու է:

Խոսքս ամփոփելով` նշեմ, որ ընդամենը երեք տարի է անցել այն օրից, երբ ստեղծվեց Քննչական կոմիտեն: Արդեն կարող ենք փաստել, որ ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին: Այս մարմինն ի վիճակի է լավագույնս լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Ուզում եմ վստահ լինել, որ կառույցի հաջողությունները տեսանելի են լինելու նաև վաղը՝ պետական կառավարման նոր ձևի պայմաններում:


Դրա համար անհրաժեշտ է, որ կոմիտեն մշտապես համալրվի որակյալ կադրերով: Ավագ սերնդի քննիչները պետք է աջակցեն երիտասարդների առաջխաղացմանը, իսկ նորեկները պետք է կոփվեն տարիներ շարունակ ձևավորված լավագույն ավանդույթների բովում: Լավ աշխատանքը մշտապես պետք է գնահատվի, բարձր որակավորում ունեցող մասնագետները պետք է խրախուսվեն:

Պետությունը պատրաստ է աջակցելու, որպեսզի քննիչների աշխատանքը լինի ավելի որակյալ և արդյունավետ: Կարծում եմ՝ կոմիտեի կարգավիճակին հարիր շենքային պայմաններն ու տեխնիկական հնարավորությունները, որոնք տարեցտարի բարելավվում են, նպաստում են դրան և պարտավորեցնում չբավարարվել եղած ձեռքբերումներով՝ հատկապես, որ 2018 թվականը քննիչների համար նշանավորվելու է սոցիալական կարևորագույն խնդրի լուծմամբ: Մանրամասները Քննչական կոմիտեի նախագահը կասի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Բոլորիդ մաղթում եմ բարի ծառայություն, իսկ ձեր ընտանիքներին` խաղաղություն,սեր և համերաշխություն»,- ասել է Հանրապետության Նախագահը:


Աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է

$
0
0

2016թ տվյալներով՝ գործազրկության մակարդակը Հայաստանում 18.1 տոկոս է:  Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանում 6 հազարով նվազել է աշխատանք փնտրողների թիվը:

Աշխատաշուկայում, հատկապես մարզերում, շարունակում են պահանջված մնալ բժիշկները, մանկավարժները, ճարտարագետները:

Բուժքույրերի թափուր հաստիքներ նույնպես կան։ Սպասարկման ոլորտը ևս բացառություն չէ՝ աշխատատեղերը կրկնվող են՝ վաճառքի մասնագետներ, մանածագործական  բանվորներ, փականագործներ, հաստոցավարներ: Մեր երկրում  զբաղվածության ոլորտում տարբեր ծրագրեր են իրականացվում, կազմակերպվում են  նաև աշխատանքի տոնավաճառներ:

Կազմակերպիչները վստահեցնում են՝ դրանք արդյունավետ են, շատերն են աշխատանք գտնում, ինչպես օրինակ «Ռադիոլուրի» զրուցակիցը:

 

 

61-ամյա Գաբրիել Ջանիկյանը երկու ամիս է գործազուրկ է, աշխատանքի փնտրտուքները նրան  աշխատանքի տոնավաճառ էին բերել:

3 ամիս փորձաշրջան ու առաջարկվող պայմաններով աշխատելու համաձայնություն։ Շաբաթական 40 ժամ ու  միջինը 150 հազար դրամ աշխատավարձ. «ՎիեոլաՋուր»  ընկերության մարդկային ռեսուրսների սպասարկման բաժնի պետ Հասմիկ Մանուչարյանի փոխանցմամբ, այս պայմաններն են առաջարկում, իսկ ընտրությունը քաղաքացունն է լինելու:

Զրուցակցիս փոխանցմամբ, թափուր աշխատատեղեր ունեն նաև մարզերում: Երևանում նախանշված այս տարվա առաջին տոնավաճառին մասնակցում էր 60 գործատու՝ առաջարկելով 720 աշխատատեղ: Զբաղվածություն պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը վստահեցնում է՝ մինչև 100 տոկոս աշխատանքի տեղավորումներ են լինում, իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն,  գրանցված աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ նվազել է:

Այս պահին զբաղվածության պետական գործակալությունում 89 400 մարդ է գրանցված որպես աշխատանք փնտրող։ Նախորդ տարվա նույն ժամանակահավածի համեմատ ցուցանիշն իջել է 6000-ով։

Ամեն ամիս նույն այս գործակալությունում ավելի քան հազար  կրկնվող թափուր աշխատատեղ է գրանցվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  խոստովանում է՝ այդ աշխատատեղերը դժվարությամբ են համալրվում:

Նախարարը պատճառներն է թվարկում՝ աշխատաշուկայում մասնագետները բավարար չեն, աշխատանք փնտրողներն էլ հարմար աշխատանք են փնտրում: Արտեմ Ասատրյանը համամիտ է մեր՝ առաջարկվող աշխատանքներում աշխատավարձերն են նաև ցածր, դիտարկման հետ.

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը   խնդրին գործատուների տեսանկյունից  է մոտենում: Նա կարծում է, որ առաջարկվող աշխատավարձերը  ռացիոնալ են: «Մեկ աշխատողի համար անգամ նվազագույն աշխատավարձ առաջարկելը  գործատուի վրա  79 600 դրամ է նստում, մոտ 24 հազար դրամ հարկ է  վճարում»:

Նորավարտների դեպքում գործատուն չի Գագիկ Մակարյանն ընդգծում է՝ որակյալ աշխատուժ ունենալու համար բուհերի անելիքները շատ են: Գործարարների միությունը բուհերին առաջարկում է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող թեմաներ՝ մագիստրոսական թեզերի համար, սակայն բուհերը նախապատվությունը տալիս են ավանդական թեմաներին։

Ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի պետը

$
0
0

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի եւ այլ ծառայողների կողմից  նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, պլանավորված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը եւ այլ ծառայողներ, 2017 թվականի ընթացքում շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը եւ նրանց կաշառք տված  անձը:

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը համահայկական համագումար կանցկացնի

$
0
0

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նախապատրաստվում է արժանավայել նշել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը։ Հայաստանի Հանրապետության հետ կապված պատմական, մշակութային, հոգեւոր, ռազմական եւ այլ մարզերում արձանագրված աշխատանքները ուշադրության ներքո  վերցնելու, վերլուծություններ կատարելու եւ ընդհանրապես դրանց այժմեականությունը շեշտելու համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ծրագրում է 2018-ի ապրիլին կազմակերպել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համագումար։

Ինչպես  տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, այս շրջանակում կարևորվում է Առաջին հանրապետության անկումից անմիջապես հետո նրա կարկառուն դեմքերի՝ Լիբանանում հաստատվելու ու նրանց իրագործած կրթական, մշակութային եւ հասարակական գործունեությունը։ Նրանց գործունեությունը մեծապես նպաստել է ո՛չ միայն լիբանանահայ, այլև՝ ամբողջ սփյուռքահայ քաղաքական մտքի զարգացմանը եւ հայրենանպաստ ու հայանպաստ աշխատանքների կանոնակարգմանը։

Նշենք, որ Հայաստանի անկախության այս կերտիչները նաեւ սերտ գործակցություն են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետների հետ։ Համահայկական համագումարի օրերի ընթացքում տեղի կունենան նաեւ մշակութային միջոցառումներ:

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը համահայկական մասշտաբով նշելու նպատակով կազմվել է հանձնախումբ, որը նախագահում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Հանձնախմբի անդամներն են Երվանդ Փամպուքյանը, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Շահան Գանտահարյանը, Կիրո Մանոյանը, Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Խաչիկ Տետեյանը։ Համագումարին կհրավիրվեն  պատմաբաններ, մտավորականներ, արխիվագետներ, ակադեմիական, պետական եւ հասարակական գործիչներ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի տարբեր համայնքներից:

«Հորիզոն-2020» ծրագիրը հանդիպման առանցքում

$
0
0

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ, տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին, Եվրոպական hանձնաժողովի հանձնակատարն անդրադարձել է իր այցելությանը Հայաստան, որակելով այն որպես ջերմ ու արդյունավետ համագործակցության սկիզբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության  և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և գիտական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունները:

Քննարկվել են նաև Հայաստանում հատուկ գրասենյակի ձևավորման  հետ կապված մի շարք հարցեր: Նախարարը կարևորել է նման գրասենյակի ստեղծումը, որպես «Հորիզոն-2020» ծրագրի  պահանջներին Հայաստանի գիտական հանրությանը նախապատրաստելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու կարևոր միջոց:

Եվրոպական միության Հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն-2020» շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից և շարունակվելու է մինչև 2020 թվականը: «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:

Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության խնդիրները

$
0
0

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը խորհրդի անդամներին է ներկայացրել շրջանառության դրված օրենսդրական առաջարկները՝ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքում և ծառայողական քննության անցկացման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև զինվորական ծառայության ընթացքում և զինված ուժերից արձակվելուց հետո զինծառայողներին բնակարանով ապահովելու, նրանց ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու խնդիրները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մանրամասնել են դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը. (նախատեսվում է, օրինակ, ներդնել կուտակային հիփոթեքային համակարգ, իրականացվում է ծրագիր՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող և անօթևան ճանաչված անձանց բնակարանով ապահովելու նպատակով):

 

 

Մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մեր երկրում. Սերժ Սարգսյան

$
0
0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին:

Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Նախագահը նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը, և որի ժողովուրդը դարերի ընթացքում կարողացել է ստեղծել մեծ մշակութային ժառանգություն ու ուրույն ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:

«Գիտեմ, որ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենալու ըմբոշխնելու Ձեր արվեստի, Ձեր տաղանդի առանձնահատուկ մի դրսևորում, որտեղ միահյուսվում են երաժշտությունն ու գրականությունը: Վստահ եմ, որ Ձեր մասնակցությունը Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությանը միշտ մնալու է հայ հանդիսատեսի հիշողության մեջ»,-ասել է Հանրապետության Նախագահը և հույս հայտնել, որ Հայաստան թեև կարճատև այցելությանը՝ Ջոն Մալկովիչը հնարավորություն կունենա տեղում ավելի լավ ճանաչելու մեր երկիրն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և տաղանդաշատ մարդկանց մշտապես ակնածանքով վերաբերվող հյուրընկալ հայ ժողովրդին:


Ջոն Մալկովիչը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ խոսքերի, հյուրընկալության, ինչպես նաև այն աջակցության ու ուշադրության համար, որ Նախագահը հատկացնում է մշակույթի զարգացմանը, այդ թվում ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, որի հետ համագործակցության շրջանակներում է ժամանել Հայաստան:

Հայտնի արվեստագետը նշել է, որ անհամբեր է Երևանում ներկայացնելու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ մտահղացած համատեղ ձեռնարկը և հույս է հայտնել, որ այն սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից:

20 տարի անց Գյումրիում եռյակ է ծնվել

$
0
0


Գյումրիի ծննդատանը Հոկտեմբերի 9-ին և 10 ին ռեկորդային ծնունդներ են գրանցվել: 20 տարվա դադարից հետո առաջին անգամ այստեղ լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ քույրիկներ, հաջորդ օրը՝ բնական ճանապարհով լույս աշխարհ է եկել 5 կգ 400 գրամ քաշով տղա, որին բժիշկները աժդահա են անվանել:


Ինչպես է Բրիտանիան «շտկելու» Հայաստանի կառավարման ոլորտի բացերը

$
0
0

Երեւանում տեղի է ունեցել Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան և IAB բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից կազմակերպված Կառավարման և առաջնորդության առաջին տարեկան համաժողովը։

Այն անցկացվել է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Մեծ Բրիտանիան ունի արդյունավետ կառավարման լավագույն փորձերից մեկը եւ, կազմակերպիչներն ակնկալում են, որ այն օգտակար կլինի Հայաստանին՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում:

Ընդհանրապես կառավարման ոլորտում նկատվող ի՞նչ բացեր կամ թերություններ կան, որոնք շտկելուն կկարողանան ծառայել նման միջոցառումները, նաեւ այս հարցն է փորձել հստակեցնել «Ռադիոլուրը»:

Հայաստանում իսկական դինամիկա ենք զգում ե՛ւ հանրային, ե՛ւ մասնավոր հատվածներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ հավելելով, թե իրենք ուզում են երկու հատվածների զարգացմանն էլ օժանդակել: Միջոցառումը նպատակ ունի խթանելու կառավարման և առաջնորդության հմտությունները հայ մասնագետների շրջանում՝ կիսելով բրիտանական փորձը։

IAB բիզնեսի միջազգային ակադեմիայի հինադիր-տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանն էլ նշեց, որ առաջին անգամ է նման ֆորում կազմակերպվում Հայաստանում, և այն միտում ունի՝ դառնալ ամենամյա.

«Սա առաջին փորձն է հավաքել տարբեր լիդերների, մենեջերների, ղեկավարների և փորձել քննարկել այն խնդիրները, որոնք շատ արդի են Հայաստանի համար։ Այսօր մենք ճիշտ կառավարելու և անձնակազմը մոտիվացված պահելու մեծ խնդիր ունենք, դրա համար շատերը չեն կարողանում ներգրավվել աշխատանքում։ Այդ պատճառով մենեջերի գիտելիքներն ու փորձը շատ կարևոր են»։

Ճիշտ կառավարելու խնդիրն ամենամեծն է այսօր: Ըստ Արաքսյա Մարտիրոսյանի՝ արագ փոփոխվող աշխարհում կառավարչի նոր որակներ են անհրաժեշտ: Այդ որակներն ունենալու նոր մոտեցումներ են առաջարկում իրենք: Նրա փոխանցմամբ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատավարձն աշխատակիցներին մոտիվացնելու առաջին պայմանը չէ, այն, կարող ենք ասել՝ վերջինն է, որովհետև մարդիկ շատ շուտ սովորում են իրենց նոր աշխատավարձին և նրանց մոտ մոտիվացիան ընկնում է։ Իրականում պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ աշխատակիցները մոտիվացված աշխատեն, իրենց զգան ինչ-որ մեծ կարևոր բանի մաս՝ եզրափակեց Արաքսյա Մարտիրոսյանը:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի գնահատմամբ՝ Հայաստանում բիզնեսի կառավարման նախկին մեթոդները գնալով փոխվում են: Սերունդների փոփոխման հետ, նրա ձեւակերպմամբ, բիզնեսում ագրեսիվ սերնդին փոխարինելու է գալիս ավելի ստեղծարար նոր սերունդ:

Մեր այն հարին, թե ընդհանրապես կառավարման ոլորտում մեզանում ինչ բացեր կամ թերացումներ են նկատվում, որոնք կարելի է նման միջոցառումների շնորհիվ շտկել՝ Ալեքսանդր Խաչատուրյանն այսպես արձագանքեց.

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի խոսքով նույնպես կառավարման հարցում միշտ էլ կատարելագործման տեղ կա, եւ փորձի փոխանակումը կարեւոր է, իսկ Մեծ Բրիտանիան թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում ունի արդյունավետ կառավարման լավագույն փորձերից մեկը.

Հայաստանում ՄԲ-ի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը մեզ հետ զրույցում շեշտեց, թե իրենք հավատացած են, որ բրիտանական որակավորումները շատ լավ գործիք են՝ օգնելու կազմակերպիչներին ռազմավարություններ մշակելու եւ արդյունքի հասնելու համար:

Դեսպանը նույնպես նկատեց, որ Հայաստանում ներկայումս շատ կազմակերպություններ փոփոխություններ են անցնում, ապա հավելեց, որ շատ կարևոր է թիմն առաջնորդել այդ փոփոխությունների գործընթացի շրջանակում, որպեսզի յուրաքանչյուր անձ որեւէ կազմակերպությունում իմանա, թե ի՞նչ դեր ունի ինքը ամբողջական արդյունքի ապահովման մեջ:

Խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների մասին, դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ասաց, թե, կարծում է, որ դրանք ամուր են և ավելի են ամրանում:

Դեսպանը հիշեցրեց, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՄԲ նախարարն այցելեց Հայաստան և վերահաստատեց իրենց եկրի հանձնառությունը՝ Հայաստանին օժանդակությունն ավելացնելու առումով։ Անցած շաբաթ էլ վարչապետի առևտրի ներկայացուցիչն առաջին անգամ այցելեց Հայաստան և փորձեց ավելի սերտ ներդրումաառևտրային կապեր ձևավորել Հայաստանի հետ։

Նրա ձեւակերպմամբ՝ օրվա միջոցառման նման միջոցառումներն էլ  ցույց են տալիս, որ  շատ առումներով իրենք կարող են օգնել Հայաստանին, և իրենք պատրաստակամ  են օժանդակել բարեփոխումներին եւ մասնավոր հատվածին:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե դեսպանն ինչպե՞ս է գնահատում Հայաստանի ներդրումային դաշտը եւ թե՝ որքանո՞վ է այն բարենպաստ օտարերկրյա ներդրողներին գրավելու համար։ Ի պատասխան՝ դեսպանն ասաց.

«Ես կարծում եմ` դա ընթացիկ աշխատանք է, և այս ոլորտում էլ մենք ուզում ենք օժանդակություն և խորհուրդներ առաջարկել Հայաստանի իշխանություններին, քանի որ մենք գիտենք, որ շատ լուրջ պատրաստակամություն կա՝ ավելացնելու ներդրումները, և դրա համար անհրաժեշտ է ներդրումային կանխատեսելի և թափանցիկ միջավայր»։

Ուստի այո, հաստատ ճիշտ ուղղությամբ են ընթանում, բայց աշխատանքն ընթացքի մեջ է՝ եզրափակեց մեր երկրում ՄԲ-ի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

Հակառակորդի կրակոցից Հայաստանի սահմանային դիրքում զինծառայող է զոհվել

$
0
0

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ամերիկացի եւ արցախցի բժիշկների համագործակցության ազդեցությունը

$
0
0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, որոնք բարեգործական հիմունքներով իրականացնում են բժշկական սպասարկում քաղաքացիների համար:

Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների այցելությունն Արցախ դարձել է ավանդական, նշելով, որ ամերիկացի բժիշկների հետ համագործակցությունը դրական ազդեցություն է թողնում երկրում բժշկական ծառայությունների մատուցման վրա:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բանտի ղեկավարները՝ բանտում

$
0
0

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Այսպիսով, կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ վերը նշված կոռուպցիոն հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու, ինչպես նաև հանցավոր շղթայում ներգրավված պաշտոնատար բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ կատարվում են օպերատիվ-հետախուզական և անհետաձգելի քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Խորհրդարանական լսումներ՝ զինծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ

$
0
0

լրացված՝ 17.30 -ին

Խորհրդարանում մեկնարկել են «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որի նպատակն է հանրությանը ներկայացնել օրենսդրական նոր կարգավորումների մասին առաջարկը։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնությունը մի քանի նպատակ է հետապնդում․ մեկ միասնական օրենսդրական դաշտի ստեղծում, նոր լուծումներ պաշտպանական համակարգում ներդրված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերում, զորակոչային ծառայությունների արդիականացում։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ առաջարկվող նոր օրենսդրական կարգավորման հիմքում ընկած է զինծառայողների հասարակական ինտեգրումն ապահովելը, բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, ամրապնդել հանրության վստահությունը Զինված ուժերի հանդեպ։

Viewing all 5459 articles
Browse latest View live