Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ԿԳ նախարար. «Ռուսերենին արտոնյալ կարգավիճակ չի տրվում»

$
0
0

Կրթության եւ գիտությանն նախարարն այսօր կոչ արեց չքաղաքականացնել ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակման հարցը, հատկապես, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ռուսերենին, այլեւ  հայեցակարգ է մշակում լատինատառ մի քանի լեզուների դասավանդումը բարելավելու համար:

Լեզվի խնդիրը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց նախօրեին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ռուսերենին դասավանդման առանձին հայեցակարգի հանձնարարական ինքը չի տվել։  Նշեք, որ հայեցակարգը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել  սեպտեմբերի 11-ին։

Փաստաթղթում նշված է՝ վարչապետի հանձնարարականով կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում  է, թե  Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է, որպես նպատակ  նշում է ռուսաց լեզվի հանրայնացումը և ընդգծում, որ ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար:

Պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ ռուսաց լեզվի ազատ տիրապետումն անհրաժեշտ է արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդի ու զարգացման, ինչպես նաև աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավման հարցում համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցության համար։

Նախարար Մկրտչյանն այսօր հորդորեց բոլորին կարդալ հայեցակարգը: Վերջինս համոզմամբ` շատերը հայեցակարգերը չեն էլ կարդացել, քանի որ դրանք ուշադիր քննելուց հետո պարզ կդառնա, որ ռուսերենին արտոնյալ կարգավիճակ չի տրվում: Երկու հայեցակարգերն էլ, Մկրտչյանի խոսքով, կառավարություն է  ներկայացվելու որպես օտար լեզվի հայեցակարգեր:

Նախարարը սակայն չթաքցրեց, որ ռուսաց լեզուն ՀՀ-ի համար կարևոր ու անհրաժեշտ օտար լեզու է: Ասաց, որ  ԵԱՏՄ աշխատանքային լեզուն ռուսերենն է, բնական գիտությունների գրականագիտական հենքը ռուսաց լեզվի վրա է, գիտական հաստատությունների մեծ մասի դաշտը նույնպես ռուսերենն է:

Ի դեպ, այսօր Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը  ՖԲ սոցիալականի ցանցում մտահոգություն էր հայատնել, որ օպտիմալացնում են Մոսկվայի արևելյան լեզուների խորացմամբ Լազարյան եղբայրների անվան  թ. 2042 դպրոցը, նախկին Լազարյան ճեմարանը, որտեղ սովորում է 650 աշակերտ՝ նրանցից 310-ը հայեր են։ Սա այն դպրոցն է, որի տնօրենը, ըստ Լևոն Մկրտչյանի, բողոքել էր, որ Հայաստանից գնացած երեխաները ռուսերեն լավ չգիտեն:

Նախարարը խոսեց նաեւ կրթության զարգացման ծրագրից, հանրակրթության ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի օրինակելի կանոնադրության մասին: Շեշտեց, որ ըստ վերջին փաստաթղթի, ազգակցական կապերն արգելվում են հանրակրթական հաստատություններում:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles