Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Կառավարությունը մերժեց «Ելք»-ի նախագիծը

$
0
0


Այսօր կառավարությունը մերժեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի և Գևորգ Գորգիսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատգամավորներն  առաջարկում են ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում կատարել  փոփոխություն, որը վերաբերում է որոշակի դեպքում վարույթ իրականացնող մարմնի, քննիչի կողմից  տեսակցությունները կալանավորված անձի հետ սահմանափակելուն:

Նախարարի խոսքով, սա անթույլատրելի է: Այդ իրավունքից այսօր օգտվում է ՄԻՊ-ը և խոստովանահայրը: Մենք նպատակահարմար չենք համարում ընդլայնել տեսակցություն ունեցող անձանց շրջանակը, եթե քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա:

«Նախագծի հիմնավորման համաձայն, որոշակի դեպքերում վարույթ իրականացնող մարմինը՝ քննիչը, սահմանափակում է տեսակցությունները կալանավորված անձի հետ, և պատգամավորները առաջարկում են, որ այդ սահմանափակումը չտարածվի այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել ՔԿՀ-ներ: Այսօր օրենսդրությունը տարանջատում է երկու հասկացություններ՝ անարգել մուտք ու ելքը և տեսակցությունը»:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles