Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Եկեղեցու դերակատարությունը՝ Անկախության կայացման գործում

$
0
0

Անկախության ձեռքբերման և կայացման գործում մեծ է եղել հատկապես Հայ առաքելական եկեղեցու, մասնավորապես՝ Վազգեն Առաջին վեհափառի  դերը: Չնայած բոլոր դժվարություններին՝ կեղեցին մշտապես եղել է ժողովրդի կողքին, իսկ պետությունը` եկեղեցու: Եկեղեցին է եղել նաև հայկական ինքնության պահպանման երաշխավորը, «Ռադիոլուրի» հետ զրուցում ասել է Մայր Աթոռ սբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Անկախության կայացման գործում եկեղեցու դերակատարությանն է անդրադարձել նաև աստվածաբան Վարդան Խաչատրյանը և նշել. «Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանում տեղի ունեցավ քրիստոնեական հավատքի նոր վերելք»:

Անկախ պետականության մասին մշտապես երազել են նաև հոգևորականները և դա է պատճառը, որ մեր պետության բոլոր դժվարին պահերին եկեղեցին միշտ կանգնել է ժողովրդի կողքին և հավասարաչափ պայքարել: Եկեղեցու դերը մեծ է եղել ինչպես պետականաստեղծման, այնպես էլ պետության պահպանման գործում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծեց Մայր Աթոռ սբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Անկախության կայացման գործում առանձնանում են  հատկապես Վազգեն Առաջին կաթողիկոսի գործողությունները։ Ընդհանրապես՝ եթե ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, թե ինչ դեր է ունեցել եկեղեցին ու հոգևորականը ժողովրդի ամենադժվարին պահերին, նշում է աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Պատահական չէ, որ Հայ առաքելական եկեղեցու զավակ է իրեն համարում հասարակության բացարձակ մեծամասնությունը։ Դրա մասին են վկայում նաև սոցիոլոգիական հարցումները:

Միևնույն ժամանակ՝ զրուցակիցս նկատում է, որ եկեղեցին պասիվ է երկրի ներսում անարդարության նկատմամբ հասարակական դժգոհությունը բարձրաձայնելու հարցում:

Այս առոմով Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի տեսակետը տարբերվում է: Հոգևորականը ընդգծում է, որ եկեղեցու ամբողջ պաշտամունքային գիտակցությունն ու ավանդությունը սոցիալական անարդարության դեմ բողոք է:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles