Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Զբոսաշրջիկներին գրավում է հայկական խորովածը

$
0
0

Անի Մինասյան «Ռադիոլուր»

Զբոսաշրջիկներին կարելի է գրավել ինչպես Հայաստանի բնությամբ ու տեսարժան վայրերով, այլ նաև հայկական խոհանոցով: Խոհանոցով զբոսաշրջության զարգացմանն արդեն 9-րդ տարին իր նպաստն է բերում Խորովածի փառատոնը: Միջոցառումն իրականացնում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի և «Խորովածի միջազգային միության» աջակցությամբ: Այս տարի օգոստոսի 20-ին հմուտ խոհարարներն իրենց ուժերը կփորձեն, ինչպես կազմակերպիչներն են ասում, խորովածի միջազգային մայրաքաղաք Ախթալայում:

Տոլմա, խորոված, խաշ… ու այլ ավանդական  ուտեստներ: Շատ զբոսաշրջիկների գրավում են հենց այս անունները: Հայաստանը հիշվում է իր համով ու հոտով և ամեն տարի այլազգիներին բերում այստեղ:

«Իմ հարազատ քաղաքում՝ Կազանում, բոլոր հայկական ռեստորաններում ասում են, որ հենց իրենք են պատրաստում իսկական հայկական խորոված ու որ դա տարբերվում է մեկ այլ ռեստորանի պատրաստածից: Բոլորը միշտ վիճում են, իսկ մենք բոլորին հավատում ենք, որովհետև ամեն ինչ շատ համեղ է»:

«Այստեղ առաջին անգամ եմ, դեռ չեմ հասցրել փորձել հայկական ուտեստներ: Այստեղ գեղեցիկ երկիր, գեղեցիկ սարեր ու գեղեցիկ քաղաք եմ տեսել»:

«Անկեղծ եմ ասում՝ ես ամենահամեղ խորովածը Հայաստանում եմ կերել: Մի փոքրիկ ռեստորան էր ճանապարհին: Մինչև հիմա հիշում եմ այդ համը: Էլի կուտեի»:

Զբոսաշրջիկների այցելությանը նպաստում է նաև արդեն 9-րդ անգամ կազմակերպվելիք Խորովածի փառատոնը:  Այս տարի այն տեղի կունենա օգոստոսի 20-ին: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ խոհանոցը շատ կարևոր մաս է զբոսաշրջության զարգացման հարցում և կարևորում փառատոնի անցկացումը:

Լոռու մարզի Ախթալա քաղաքն արդեն հայտնի է որպես Խորովածի փառատոնի անցկացման վայր: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ  Սեդրակ Մամուլյանը խոսում է փառատոնի միջազգայնացման մասին ու  ներկայացնում արդեն գրանցած հաջողությունը:

Փառատոնն ունի անցկացման իր ավանդական կանոնները, որոնք անփոփոխ են արդեն 9-րդ տարին: Խորովածի միջազգային միության համանախագահ Արտեմ Ենգոյանը մանրամասնում է  դրանք:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles