Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Կինոգործիչները խուսափում են տալ միության նոր նախագահի որևէ թեկնածուի անուն

$
0
0

Կինոգործիչների միությունը երկար ժամանակ առանց ղեկավարի չի կարող գործել: Իսկ նոր նախագահին կընտրի համագումարը, որը, ամենյան հավանականությամբ, կհրավիրվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ի՞նչ մթնոլորտ է այժմ ստեղծագործական այս միությունում, ովքե՞ր են նախագահի հավանական թեկնածուները. «Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ զրուցելով միության վարչության անդամների հետ: Իհարկե՝ քչերն են համաձայնել խոսել, իսկ ովքեր էլ խոսքում են՝ խուսափում են անուններ տալուց: Հիմնականում մատնանշել են այն խնդիրները, որոնք պետք է առաջնային լուծվեն նոր նախագահի ընտրվելուց հետո: 

Հայաստանի կինոգործիչների միությունը, որը երկար տարիներ ղեկավարում էր Ռուբեն Գևորգյանցը, վերջինիս մահվանից հետո մնացել է առանց նախագահի: Մինչև նոր նախագահի ընտրությունը՝ մթնոլորտը միությունում դժվար է բնորոշել հանգիստ: Իհարկե՝ արդեն իսկ որոշ թեկնածուների անուններ են շրջանառվում, սակայն միության անդամները խուսափում են կոնկրետ անուններ բարձրաձայնելուց: Կան նաեւ արժանի թեկնածուներ և պարզապես կարիերայի համար պայքարողներ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է Կինոգործիչների միության վարչության անդամ, կինովավերագրող Արմեն Խաչատրյանը:

Ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, ուստի պետք է հասկանալ, թե ով է այն իրական թեկնածուն, ով իսկապես կարող է լուծել առկա խնդիրները՝ նշել է «Ռադիոլուրի» զրուցակիցը:

Անուններ չի տվել նաև Կինոգործիչների միության վարչության անդամ, կինոգետ Անետա Երզնկյանը: Հավակնորդները շատ են՝ ասում է, կարևորը՝ արժանի նախագահ ունենանք:

Առաջիկա օրերին տեղի կունենա միության վարչության նիստը, որը կքննարկի ընթացիկ ծրագրերը: Իսկ արդեն նախագահին կընտրի համագումարը, որը նախատեսվում է հրավիրել աշնանը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles