Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all 5459 articles
Browse latest View live

Ավելի քան 550 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

$
0
0

Փետրվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:


Սուրենյան. Փետրվարի 24-25-ը հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով

$
0
0

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես և խոստացել էինք մոտենում է երկար սպասված գարունը: Սկսած փետրվարի 24-ից վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15աստիճանով, ինչի արդյուքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը:

Ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Տավուշի և Սյունիքի Հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12…+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +5… +6 աստիճանի»:

Վարել չիմացող անձին կաշառքով վարորդական վկայական տրամադրելու գործով 6 անձի մեղադրանք է առաջադրվել

$
0
0

Փաստացի ավտոմեքենա վարելու հմտություններ չունեցող անձին կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում` 2 ոստիկանի:

Այսպես, քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մովսես Մանուկյանը վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չերքեզյանին, ով համոզել է իր միջոցով 145.000 դրամի կաշառք տալ ՀՀ ոստիկանության  Ճանապարհային ոստիկանություն ծառայության պաշտոնատար անձանց` խոստանալով կազմակերպել քննությունների անխոչընդոտ հանձնումը և վարորդական իրավունքի վկայականի ստացումը: Մ. Մանուկյանը սկզբում համաձայնվել և պայմանավորվել է մի քանի օր անց հանդիպել, սակայն հետագայում մտափոխվել է և այդ մասին տեղեկացրել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը:

Այնուհետև, պայմանավորված օրը՝ 21.02.2016 թ.-ին, Մ. Մանուկյանը օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ԱԱԾ աշխատակիցներից ստացած համապատասխան գումարը փոխանցել է Ժ. Չերքեզյանին, ով իր ծանոթ Աշոտ Խաչատրյանի  և ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արամ Օհանյանի միջոցով կաշառքը փոխանցել է ՀՀ ոստիկանության ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից Գևորգ Թադևոսյանին: Վերջինս, սակայն, գումարը չի փոխանցել հիշյալ բաժնի պաշտոնատար անձանց, այլ, օգտագործելով նրանց հետ ունեցած անձնական կապերը, կազմակերպել է Մ.Մանուկյանի կողմից տեսական և գործնական քննությունների անխոչընդոտ հանձնումը: Մասնավորապես, Մ. Մանուկյանը տեսական քննության ժամանակ առանց հարցերին լիարժեք պատասխանելու գնահատվել է դրական և գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն ստացել: Գործնական քննության ընթացքում թեպետ Մ. Մանուկյանը ավտոմեքենան վարել է ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով, սակայն հաշվառման-քննական բաժնի տեսուչներ Արման Հարությունյանը և Հարություն Գրիգորյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտել են ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները և առանց օրինական հիմքերի քննությունների արդյունքները գնահատել դրական: Արդյունքում, տեսական գիտելիքներ և փաստացի ավտոմեքենա վարելու գործնական հմտություններ չունեցող Մ. Մանուկյանը ստացել է <<B>> և <<C>> կարգերի վարորդական իրավունքի վկայական:

Այսպիսով, Ժ. Չերքեզյանի դրդչության արդյունքում Մ. Մանուկյանը իր վարորդական իրավունքի վկայականը ստանալու համար փորձել է կաշառք տալ պաշտոնատար անձանց, իսկ Ա. Խաչատրյանը և Ա. Օհանյանը կատարել են բոլոր անհրաժեշտ գործողությունները` նշված գումարը պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց փոխանցելու համար, սակայն Գ.Թադևոսյանի կողմից այն վերջիններիս չփոխանցելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել։

Կատարած հանրորեն վտանգավոր արարքների համար Ժ. Չերքեզյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Խաչատրյանին և Ա. Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Թադևոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Հարությունյանին և Հ. Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Օհանյանն ու Գ. Թադևոսյանը կալանավորվել են: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

5 մլրդ դրամ՝ մարզերի կարևորագույն խնդիրների լուծման համար

$
0
0


Գործադիրում որոշել են  կրճատումների ու օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարների մի մասն ուղղել  մարզերի հրատապ խնդիրների լուծմանը: Պահուստային ֆոնդից կառավարությունն այս փուլում 5 մլրդ դրամ կհատկացնի: Գումարի նկատմամբ վերահսկողությունը խիստ  է լինելու: Սյունիքի ու Լոռու մարզպետերը «Ռադիոլուրի» հետ զրույցում մատնանշել են հրատապ լուծում պահանջող  խնդիրները, բնակիչների համար առաջնահերթություններն այլ են:


Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատ է բնակչության 29,8  տոկոսը:  Այն հատկապես բարձր է մարզերում: Ցանկացած մարզ այցելելիս՝ քաղաքացիների հետ զրույցը կամա, թե ակամա  գործազրկության մասին է, այստեղից էլ՝ սոցիալական ծանր պայմանները՝ ու ոչ միայն: Զրուցակիցներս  վանաձորցիներն են։ Նրանք իրենց ցանկություններում ոչնչով չեն տարբերվում հանրապետության մյուս մարզերի բնակիչներից, մի փոքր ավելի ինքնատիպ կցանկանային լինել, սակայն հոգսերն ավելի շատ են

«Առաջնայինը ժողովրդի սոցիալական վիճակը պետք է բարելավել, աշխատատեղ լինի, նպաստ բարձրանա, ոչ երիտասարդությունը չգնա ընկնի ռուսաստանները:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  պատասխանատուներին հերթական անգամ հիշեցնում է՝ նրանք պետք է ի վերջո հասկանան, որ կարևորը ժողովուրդն է, ոչ թե իրենք, պետք է  լուծումներ գտնել քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման համար:

«ՀՀ-ն այս տարիներին բնութագրվում է ամենաբարձր արտագաղթով: Տարեկան բնակչության երկու տոկոսից ավելին թողնում, հեռանում է: Գիտեք՝ ովքեր են՝ եռանդունները, կարողն է, համեմատաբար երիտասարդն է, ձգտում ունեցողը: Իսկ ով է մնում՝ նա ՝ ով շատ հնարավորություններ չունի»:

Խնդիրների մասին կառավարությունում տեղյակ են: Տարբեր ծրագրերով փորձում են  ինչ- որ բան փոխել: Աշխատատեղերի ստեղծման  ու ընդհանրապես մարզերի հրատապ խնդիրների լուծման նպատակով կառավարությունը որոշել է գումարներ հատկացնել: ԾԻԳ-երի ավելորդ ծախսերի  կրճատման ու օպտիմալացման արդյունքում, վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով, 5 մլրդ դրամ են տնտեսել ու տրամադրելու են մարզերի կարևորագույն խնդիրների լուծմանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, մատնանշելով իրենց մարզի հրատապ խնդիները, առանձնացնում է համայնքներում ենթակառուցվածքների հարցերը:

Սյունիքում  նույնպես առանձնացրել են հրատապ լուծում պահանջող խնդիրները: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝  հակասողանքային հարցերն են առաջնային և ոչ միայն:

Օրակարգում է նաև Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագիրը։ Այն ներառված է Սյունիքի մարզի զարգացման ծրագրում: Նախնական հաշվարկներով՝ անհրաժեշտ կլինի  մոտ 2  մլն դոլար:

Մարզերում և ոչ միայն ներդրումային ծրագրերի ներգրավումը առաջնահերթություններից մեկն է: Կառավարության ղեկավարն այս մասին պարբերաբար է հիշեցնում:

Կառավարությունն իր վերջին նիստում  պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն ՀՀ դրամ գումար արդեն  հատկացրել է  ՀՀ մարզերում դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով:

Հաշվիչի ցուցանիշն ու էլէներգիայի իրական ծախսը չեն համապատասխանում իրար

$
0
0


Երբ գալիս է կոմունալ ծախսերը վճարելու ժամանակը, վճարները սպասվածից ավելին են լինում: Քաղաքացիները  լուրջ կասկածներ ունեն, որ վճարները չեն արտահայտում սպառման իրական ծախսերը: Բնակիչները ոչ պակաս մտահոգված են էլեկտրաէներգիայի  իրական ծախսի և հաշվիչի ցուցանիշների անհամապատասխանությունից:


Բնակիչները այնքան չեն վստահում Հայաստանի էլեկտրական ցանցերի տեղադրած հաշվիչին ու դրա ցուցանիշներին, որ արդեն 2-րդ հաշվիչն են տեղադրում, արդեն՝ բնակարանում:

Զրուցակիցս Հարավ- արևմտյան թաղամասի Բաբաջանյան 59 շենքի բնակիչ է։ Այն, որ հոսանքի հաշվիչը ցույց չի տալիս իրական ծախսը, զրուցակիցս նոր չէ, որ նկատել է: Իր կասկածները ստուգելու համար անգամ որոշ կենցաղային փորձարկումներ է արել:

Իր կասկածների մասին զրուցակիցս անգամ տեսուչին է հայտնել:

Տեսուչը, տեղում տեսնելով թվերի տրամաբանական անհամաչափությունը, առաջարկում է հաշվիչը տանել լաբորատոր փորձաքննության: Ավելի ուշ քաղաքացին բացահայտել է, որ հաշվիչն անօրինական ձևով է փոխվել: Նախ՝ պետք է նախապես գրավոր դիմում լիներ, ապա՝ հաշվիչը տեղում կնքվեր և նոր տարվեր ստուգաչափման: Բացակայել է թե գրավոր դիմումը, թե կնիքը: Այժմ քաղաքացին միակ ելքը տեսնում է 2-րդ հաշվիչը տեղադրելու մեջ:

Քաղաքացու այս կասկածների մասին պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Հայաստանի էլեկտրական ցանցեր: Հասարակայնության հետ կապերի բափժնի պետ Նատալյա Սարջանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրեց, որ ոչ մի ահազանգ անպատասխան և անհետևանք չի մնում: Գնում են յուրաքանչյուր ահազանգի հետքերով:  Բողոքների թիվը կտրուկ աճում է ձմռան ամիսներին:

Քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստացել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Անվստահության խնդիրը կա և համատարած բնույթ է կրում՝ «Ռադիոլուրի»  հետ զրույցում նկատեց սպառողների իրավապաշտպանը:

Պիպոյանը համոզված է՝ քաղաքացիների կասկածները հիմնավոր են։ Որ երկրորդ հաշվիչը ինքնավերահսկման հարմար միջոց է՝ այստեղ ևս երկրորդ կարծիք չկա: Բայց որ այդ հաշվիչի ցուցմունքն առանց համապատասխան քայլերի իրավական ապացույց  չի կարող լինել՝ փաստ է:

Այս ամենը տարբեր օղակներում պետական վերահսկողության բացակայության հետևանք է՝ ասում է Բաբկեն Պիպոյանը և սպառողին հորդորում ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել սեփական խնդիրների լուծման համար: Սպառողը պետք է խնդիրն այնպես բարձրացնի, որպեսզի սպասարկող ընկերությունը այլևս չկարողանա խուսափել պատասխանատվությունից:

Հակառակորդը հրադադարը խախտել շուրջ 75 անգամ, կիրառել է նաեւ դիպուկահար հրացաններ

$
0
0

Փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ՝ արձակելով 39 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Մենթորություն՝ կյանքի հմտության դասեր

$
0
0


Էջմիածնի  Մեր տան հասարակական կազմակերպության աղջիկները ներգրավված են ամերիկյան մենթորական ծրագրի աշխատանքներին, որտեղ նրանք աշխատանքում և կյանքում մեծ հաջողություններ ունեցող  կանանցից սովորում են կյանքի հմտություններ: Մարգարիտան ու Նելլին իրենց մենթորների՝ դաստիարակների,  հետ մասնակցել են տարբեր գործնական հանդիպումներին, տիրապետել՝  կազմակերպչական գործառույթին:


Մարգարիտա Գիրգորյանը  Էջմիածնի  «Մեր տան» աղջիկներից  է,  ավարտել է մայր բուհը, հասարակական ակտիվ կյանքով է ապրում,  մասնակցում տարբեր ծրագրերի:  Մասնագիտությամբ՝ մշակութաբան է, որն  ավելի է օգնում  իր հայացքների դրական  փոփոխությանը,  աշխարհընկալմանը: Մարգարիտան ավելի քան 14 տարի ապրել է Վանաձորի մանկատանը, իսկ 3.5 տարի՝ Մեր տանը: Այստեղ  են ապրում նաև նրա 2 քույրերը: Նրանք իրենց միայնակ չեն զգում, ապրում են, ստեղծագործում, վարպետանում ձեռագործության մեջ, ձեռք բերում կյանքի հմտություններ: Մենթոր և մենթի , օտարահունչ նոր տերմիններ են, ասել է թե դաստիարակ և սան,  ամերիկյան այս  ծրագրի մասնակիցներից են նաև Մեր տան աղջիկները: Ծրագրի ղեկավար կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոնի նախագահ Հասմիկ Սահակյանը տեղեկացրեց, որ ծրագրում ներգրավված է 62 երիտասարդ աղջիկ և 60 մենթոր:

Մենթորը պատրաստ է փոխանցել իր գիտելիքներն ու հմտությունները, մենթին՝ ստանալ, իսկ այս ամենը ոչ ֆորմալ կրթության շրջանակներում, այլ մարդկանց հետ շփումների միջոցով: Մարգարիտայի մենթորը՝ դաստիարակը մանկավարժական համալսարանի հատուկ կրթության  ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանն է: Նրանք միասին արդեն որոշակի փուլ են անցել:

Մարգարիտան մեկ ամսով կամավոր աշխատել է Կոշի վերականգնողական կենտրոնում: Գտնվելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շրջանում Մարգարիտայի համար մի նոր աշխարհ է բացվել, Տպավորությունները մեծ են:

«Ինձ համար մի նոր աշխարհ էր դա, որտեղ ես երբեք չէի եղել, ես շատ բան սովորեցի և տվեցի»:

Մարգարիտան հետևել է նաև մանկավարժական համալսարանում կազմակերպված կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին, ձեռք բերել՝ կազմակերպչկան հմտություններ: Հետևել է նաև գործնական հանդիպումների մասնակիցների հանդերձանքին:

«Ինձ համար կարևոր է  նաև հանդերձանքը, պահվածքը, ժեստերը առօրյայում, աշխատանքում, հանդիպումների ընթացքում, տոնական երեկույթներին»:

Կինը աշխատանքում, գործնական համդիպումներում, կինը տանը, խոհանոցում: Արմենուհի Ավագյանը առաջիկայում նոր նախաձեռնություն ունի, նախատեսել է, որ իր մենթին մի ամբողջ օր անցկացնի իր հետ  և հասկանա, որ կնոջ աշխատանքային օրը չի ավարտվում աշխատավայրում, դեռ շարունակություն ունի տանը:

Մեր տան բնակիչ Նելլի Շահնազարյանը հեզաճկուն պարուհի է, սովորում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիային քաղաքացիական պաշտպանություն բաժնում:  Նրա մենթորը ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն է: Նելլին մեկ աշխատանքային օր անցկացրել է Դուրյանի հետ, մասնակցել անչափահասների հետ տարվող աշխատանքների քննարկմանը :

Ինչպես Մարգարիտան, այնպես էլ Նելլին ցականում են կյանքում գտնել իրենց ճիշտ տեղը, աշխատել՝ մասնագիտությամբ, ընտանիք կազմել և ձեռք բերած հմտություններով  համադրել աշխատանքն ու ընտանիքը:

Նելլի՝ ուզում եմ, որ դառնամ Հայաստանիս համար լավ քաղաքացի, զինվորական, լիարժեք մարդ, լիարժեք մայր և ունենամ համերաշխ ու առողջ ընտանիք:

Մարգարիտա՝  Ես գտնում եմ, որ կնոջ առաքելությունը կայանում է սերնդատվության մեջ: Ինչքան էլ նա հասարակական, սոցիալական մեծ դեր ունենա, այնուամենայնիվ կինը մնում է կին և նրա առաջին առաքելությունը մայր լինելն է:

Մայրենի լեզվի միջազգային օրն է

$
0
0

Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) նշվում է 2000 թվականից սկսած՝ ամեն տարվա փետրվարին, լեզվական և մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը նպաստելու նպատակով: Օրը 1999 թվականի նոյեմբերի 17-ին սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատամամբ՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է։

Մայրենի լեզվի օրվա առթիվ մի շարք միջոցառումներ կանցկացվեն Երևանում և հանրապետության մարզերում։ Ավանդույթի համաձակն՝ այսօր հայ մտավորականները, լեզվաբանները, գրողները կայցելեն Օշական և ծաղիկներ կխոնարհեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, այնուհետև՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան:


ՊԵԿ-ը ներդրել է մաքսային մուտքի անդորրագրի էլեկտրոնային համակարգ

$
0
0

ՊԵԿ-ը ներդրել է մաքսային մուտքի անդորրագրի էլեկտրոնային համակարգ, պարզեցվել է անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը: Փետրվարի 13-ից գործարկել է մաքսային մուտքի անդորագրի համակարգը: «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակներում ներդրված համակարգը թույլ կտա ընթացակարգերը պարզեցնել 5 անգամ։ Նոր համակարգի միջոցով է իրականացվում նաև Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծվող և վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը։ «Ռադիոլուրի» ռեպորտաժը Բավրայի մաքսային անցակետից է:

 

ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը փետրվարի 23-25-ը կբարձրանա 10-15 աստիճանով

$
0
0

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 22-ին, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-25-ը կբարձրանա 10-15 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 22-ին, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը։

Հիպոթեք չի տրամադրվի առանց կանխավճարի.Քարամյան

$
0
0


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» Հ/Կ  նախագահ Արսեն Քարամյանն ու «Արարատ» բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու վերաբերյալ։ Կառուցման ընթացքի մեջ է «Ավան-5» համալիրը, որը շահագործման կհանձնվի 2018 թվականին։ Իսկ ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին կմեկնարկի ավելի մեծ, տարողունակ ծրագիր Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ Ծրագիրն իրականցվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Մեկ տարուց ավելի է, ինչ ակտիվորեն քննարկվում է նաև մեկ այլ՝ սոցիալական  բնակարանային ծրագիր, որն առավել հայտնի է բնակարան առանց կանխավճարի անունով: Հնարավո՞ր է արդյոք այն կյանքի կոչել, ինչ են դրա մասին մտածում Կարեն Կարապետյանի կառավարությունում:

 


Մեր երկրում  երիտասարդ ընտանիքների մեծ  մասը  բնակարանի կարիք ունի:  Բանկային համակարգի ձևավորմանը զուգահեռ սկսեց ակտիվանալ հիպոթեքային շուկան: Սա բնակարանի կարիք ունեցողների մի մասին, հատկապես նրանց, ովքեր ունեն կայուն եկամուտ, ինչ- որ ձևով օգնեց, սակայն նույն այդ շահառուները դժգոհ էին կանխավճարի 30 տոկոսից, ինչպես նաև ամսական տոկոսադրույքներից:

2008թ  մեր երկրում ՀՀ նախագահի  հովանու ներքո մեկնարկել է «Մատչելի բնակարան երիտասարդ  մասնագետներին» ծրագիրը:  «Սա ամենակենսունակ ու թիրախավորված ծրագրերից մեկն  է»,- ասում է սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» Հ/Կ  նախագահ Արսեն Քարամյանը:  Ծրագիրը  երիտասարդ մասնագետներին  համեմատաբար  մատչելի  պայմաններով բնակարաններ է տրամադրում: Մեկ քառակուսի մետր բնակարանի արժեքը 570 դոլարին համարժեք դրամ է, այն 2008-ից ի վեր չի փոխվել՝ ասում է  փոխնախարարն ու հավելում՝ գումարը փոխվել  է՝ փոխարժեքի տատանումներով պայմանավորված:

Ընդհանուր  բնակարանաշինական ծրագրի արժեքը կազմում է վեց մլրդ դրամ: «Ծրագիրը բացի  բիզնեսից, ունի նաև սոցիալական պատասխանատվության  բաղադրիչ»,- ասում է ծրագրում ընդգրկված Արարատ բանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նրանք շահառուներին առաջարկում են 10-20  տոկոս կանխավճարով, 7,95 տոկոս տարեկան տոկոսադրույքով դրամային վարկեր՝ կոնկրետ այս ծրագրի համար: Վարկը կտրամադրվի մինչև 20 տարի ժամանակով:

Կառուցման ընթացքի մեջ է «Ավան-5» համալիրը, որը շահագործման կհանձնվի 2018 թվականին։ Իսկ ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին կմեկնարկի ավելի մեծ, տարողունակ ծրագիր Քանաքեռ-Զեյթուն համայնքում։

Ի դեպ, Քանաքեռ-Զեյթունում կառուցվելու է մարզաառողջարանային կենտրոն` մոտ 5500 քմ տարածքով։ Այն բոլոր շահառուները, որոնք մասնակցել են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրին, ծառայությունները կստանան մատչելի գներով։ Այսինքն՝ դրանք միջին աշխատավարձ ստացողի համար հասանելի կլինեն։

«Մենք մտադիր ենք այստեղ օգտագործել արևային էներգիայի լայն սպեկտորը։ Մարզակառույցը պետք է ունենա արևային էներգիայի սնուցման ուժեղ կայան»:

Մոտ մեկ տարի առաջ ակտիվորեն  շրջանառվում էր  մեկ այլ սոցիալական ծրագիր նույնպես՝ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն  խոստանում էր բնակարաններ՝ առանց կանխավճարի: Արսեն Քարամյանն այսօր էլ կարծիքը չի փոխել:

«Հիպոտեք առանց կանխավճարի, չի լինելու նման բան»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  չի բացառում, որ Հայաստանը հետևի Մեծ Բրիտանիայի օրինակին:

Միջոցներն ու ռիսկերը գնահատելիս է, որ մեր երկրի գլխավոր ֆինանսիստը խոստովանում է՝ ամենամեծ խնդիրն այն է, որ ադեկվատ չենք գնահատում մեր հնարավորությունները: Արամյանն առաջարկում է ճիշտ գնահատել սեփական կարողություններն ու հնարավորությունները:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական ցուցակները

$
0
0

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ ( http://www.police.am/Cucakner/ )

Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2017 թ.մարտի 23-ը դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև 2017 թ. մարտի 25-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

Տեղեկացվում է նաև, որ ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2017 թվականի փետրվարի 21-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:

Սերիալների եւ խորհրդարանական լեզուն. այսօր Մայրենի լեզվի օրն է

$
0
0


Հայոց լեզուն այսօր այդքան էլ պաշտպանված չէ, որովհետև օրենքը համապատասխան դրույթներ չունի»,-կարծում է Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով՝ Մայրենի լեզվի պաշտպանության համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որի փաթեթը վաղուց կա: Անդրադառնալով հեռուստաեթերից հաճախ  հնչող  օտարա լեզու  ու ժարգոնային բառապաշարին նշել է, որ «Հատկապես բարդ վիճակ է սերիալներում»:


Սա մի փոքր հատված հայկական հեռուստասերիալներից, ու այս շարքը կարող ենք անվերջ շարունակել։ Նման բառակույտեր ամեն օր հեռուսաեթերից ներխուժում են բոլորիս բնակարանները։ Մի խոսքով՝ հայկական հեռուստասերիալները  փողոցի ժարգոնային լեզուն տեղափոխում են եթեր: Բացի ժարգոնից՝ հայական սերիալներում փոխվում է շատ բառերի շեշտադրումը, այլեւ արտասանությունը։  Օրինակ  կանգնի՛ր- ը դառնում է կայնա՛, նստի՛ր-ը` նստա՛, պաչի՛ր-ը` պաչա՛ ու այսպես շարունակ. լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը ասում է, որ հայոց լեզուն այսօր այդքան էլ պաշտպանված չէ, դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որի փաթեթը վաղուց մշակված է:

«Հատկապես սերիալներում բարդ վիճակ է: Մեր սերիալ ստեղծողներին թվում է, թե որքան փողոցային լեզվով խոսեն սերիալում, այնքան ավելի շահեկան կլինի իրենց հերոսը: Այս պարագայում մենք մեկ մեխանիզմ ունենք՝ դիտարկումներ ենք անում, ուղարկում դրանք հեռուստատեսություններին և հրավիրում քննարկման, բայց վերջիններս ոչ միշտ են հաճույքով ընդունում դա»:

Նկատենք սակայն, որ  եթե հեռուսաեթերներում հնչում է ժարգոն՝ իրենց պատկերացմամբ ռեյտինգ ապահովելու  համար, ապա  հայրենի խորհրդարանում եւս ոչ պակաս սերիալային  իրավիճակներ  են ստեղծվում։  Այստեղ էլ հերթական աղմուկից հետո առաջանում է ռեյտինգի խնդիրը, բայց արդեն պատգամավորի համար:

Սերգո Երիցյանը չի կարծում, թե մեր խորհրդարանի լեզուն սարսափելի է, ասում է՝ ինչ հնչում է ԱԺ ամբիոնից՝ հավասարակշիռ է՝ եթե համեմատում ենք  այլ երկրների խորհրդարանների բառապաշարների հետ։ Հիշեցնենք, որ Սերգո Երիցյանը 1996-2003թթ եղել է ԱԺ պատգամավոր:

Ի դեպ՝ Լեզվի պետական տեսչության պետն անդրադառնում է նաև  պատգամավորների՝ հայերեն լեզվի քննությանը՝ նշելով, թե լուրջ ուսումնասիրություն պետք է  անեն ապագա խորհրդարանում: Իսկ  եթե  առաջիկայում ծանրակշիռ ապացույցներ լինեն, որ հայերենի կրթությունը, անգամ համալսարանական կրթությունը, բավարար չեն մեր պատգամավորներին լեզվի բավարար իմացության համար, ապա  Լեզվի տեսչությունը հետամուտ կլինի քննությունը նաեւ հայկական կրթությամբ պատգամավորի թեկնածուների համար իբրեւ սահմանադրական նորմ ամրագրելուն և  հետամուտ կլինեն դրա իրացմանը:

Matcheli.am՝ ազատ տեղաշարժը նրանց իրավունքն է

$
0
0


Նոր կայք, որը կօգնի հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը կազմակերպելու համար: Եվ այսպես, Matcheli.am ինտերնետային ռեսուրսը միտված է օգնելու հաշմանդամություն, մասնավորապես` տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց տեղաշարժը ապահովելու հարցում, նրանց տրամադրելով ՀՀ-ում գործող հաստատություններում ազատ տեղաշարժի տարրական նորմերի պահպանման մասին տեղեկատվություն: Կայքում առկա տեղեկատվությունը  կնպաստի նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելուն և կյանքի բոլոր բնագավառներում նրանց լիակատար մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը: Բացի այդ, սա մի հնարավորություն է  ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնք ծառացած են վերջիններիս առջև: Հիմնախնդիրները բազմաբնույթ են՝ շրջակա միջավայրի մատչելիության բացակայությունից մինչև հասարակության անհանդուրժողականություն:

 


Հատուկ կարիքներ ունեցող անձիք որպես կանոն ավելի լավատես են ու ցանկացած դժվարություն համարում են հաղթահարելի, և լիահույս, հուսադրող աչքերով են խոսում ապրելու, պայքարելու մասին: Զրուցակիցս, Մարինե Ասատրյանը, ով գամված է անվասալյակին, հիմնել է «Սպիտակ բազե» հասարակական կազմակերպությունը և զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, հաճախ է շփվում հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ ու տեղյակ է նրանց խնդիրներից: «Ռադիոլուրի» հետ զրույցում Մարինեն բարձրացրեց մի շարք հարցեր՝ հատուկ ընդգծելով մարդկանց անտարբերության կամ խղճահարության մասին։ Դրանք անջրպետ են ստեղծում կարիքավոր անձանց ու մարդկանց միջև: Մենք էլ կարող ենք աշխատել, գումար վաստակել, ընտանիք կազմել, երեխաներ դաստիարակել՝ ասում է զրուցակիցս՝ շարունակելով՝ այսօր անգամ հաշմանդամների ծնողների մոտ կան մտածողության տարբերություններ:

«Ամեն ինչ գալիս է ընտանիքից, ինչպես են վերաբերվում իրենց երեխային, ինչպես են ընդունում:  Ոչ մեկ իրավունք չունի անհատի, երեխայի, անձի մեջ կոտրել կամ մարել այն կայծը, որը գոյություն ունի յուրաքանչյուրիս մեջ:  Ծնողներից է գալիս այդ կայծը կմարի, թե՝ կբոցավառվի, կդառնա լիարժեք կյանք: Հաշմանդամություն ունեցող կինն ավելի խոցելի է  սեռի պատճառով»:

Մարինեի շփումներից պարզ է դարձել, որ անգամ սեռով պայմանավորված աբորտների կրճատման ժամանակ խնդիրներ ունեցող իգական սեռի պտուղներից ծնողները ավելի հեշտ են հրաժարվում, ավելին՝ մանկատուն հանձնելուց հետո հատուկ կարիքներ ունեցող տղա երեխաներին ավելի հաճախ են այցելում, քան՝ աղջիկներին:

«Էխո» հասարակական կազմակերպության ղեկավար Սերյոժա Օհանջանյանը համաձայն է Մարինեի հետ, վերահաստատում է, որ ամուր ընտանիքը կարող է հաշմանդամություն ունեցող անձին օգնել գտնել իրեն կյանքում և դառնալ հասարակության լիիրավ անդամ՝ ու կոչ անում մարդկանց փոխել մոտեցումն ու մտածելակերպը դեպի կարիքավոր անձը:

«2011 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ հաշմանդամություն ունեցող աղջկան ավելի հաճախ են տանում մանկատուն, քան՝ տղաներին: Մտածելակերպի խնդիր կա. մտածում են տղան կարող է գոնե ամուսնանալ, իսկ աղջիկն ինչպես է ճաշ պատրաստելու, երեխաներին պահելու: Այդ թյուր մտածելակերպն է, որ շարունակում է իշխել հայկական ընտանիքներում»:

Ըստ Սերյոժայի և Մարինեի, մայրաքաղաքում մասամբ հեշտացել է հատուկ կարիքներ ունեցող անձանց կյանքը, իսկ մարզերում իրավիճակն՝ անմխիթար է: Այդուամենայնիվ՝ երկու զրուցակիցներս էլ նշում են, որ պատրաստ են աշխատել ու ապրել այսօրվա հոգսերով, պայքարել վաղվա լավ օրվա համար ու լինել հասարակության լիիրավ անդամ:

«Հայկական ճամբար» ծրագրի համակարգող Վարդուհի Արամյանը, ով տեղյակ է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի տարրական դժվարություններից, ներկայացնում է ՀՀ-ում գործող ամբուլատոր հիմնարկների պայմանները, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի ապահովման համար, որը նաեւ նրանց ազատ տեղաշարժի իրավունքն է:

«Դիտարկում ենք պոլիկլինիկան։ Շատ կարեւոր է ունենալ հատուկ հարմարեցված ավտոկայանատեղի, անխոչընդոտ մուտք, եթե մեկ հարկից ավելի է, ապա կա՞ հարմարեցված վերելակ, մասնագետների սենյակներն արդյո՞ք առանց շեմքերի են, ու կա արդյո՞ք սանհանգույց»:

Ցավոք սրտի, դիտարկման արդյունքները հիասթափեցնող են, քանի որ մենք նման տարրական տարրեր պահանջող բուժօգնության շենք չունենք, որը նաեւ կներառվեր եւ կխրախուսվեր կազմակերպության կողմից փետրվարի 28-ին անցկացվող «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխության ժամանակ, որի ընթացքում կպարգեւատրվեն հանրային նշանակություն ունեցող տարբեր ոլորտներ ներկայացնող 10 պետական եւ մասնավոր կառույցներ, որոնց ծառայություններն ու շենք-շինությունները կհամարվեն առավելապես մատչելի:

Նույն ճակատագիրն ունեն նաեւ հասարակական մյուս շենք-շինությունները։ «Միայն թեքահարթակների տեղադրումը դա դեռ հարմարավետ տեղաշարժի գրավական չէ»,- նշում են նախաձեռնության անդամները՝ ներկայացնելով վիճակագրություն, թե Հայաստանում վերջին տարիների քանի թեքահարթակներ են կառուցվել

Ըստ Վարդուհի Արամյանի, ստեղծվել է  Matcheli.am-ը կայքը, որտեղ ներառված «Մատչելիության քարտեզ» էջը ըստ որոշակի նորմերի ու չափանիշների մատնանշում է մատչելի վայրերը, ուր կարող են այցելել ոչ միայն տեղաշարժման խնդիր ունեցող մարդիկ, այլեւ մանկասայլակով ծնողները, հեծանվորդները։ Ծառայությունը օգտակար կլինի մեր երկրում բնակվող 190 հազար հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ի դեպ, մատչելի տեղաշարժի ռեսուրսը հասանելի է նաեւ բջջային հավելվածների՝ IOS եւ Android համակարգերի միջոցով:

Հայաստանն ու Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին

$
0
0

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանն ու Արցախը կրկին մասնակցել են Լոս Անջելեսի «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին, որը համարվում է ԱՄՆ-ում զբոսաշրջային ոլորտի խոշորագույն միջոցառումը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Աշխարհի լավագույն հանգստավայրերն ու տուրիստական փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահնդեսին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։

Հայկական տաղավարում այս տարի ներկայացված էին 10 ընկերություններ՝ Հայաստանից և ԱՄՆ-ից: Ցուցահանդեսի այցելուներին ցուցադրվեցին հայկական քաղցրավենիք, չրեր խմիչքներ, ոսկերչական աշխատանքներ և հայկական երկու հանրապետություններին վերաբերող զբոսաշրջային փաթեթներ:

ԱՄՆ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն արձանագրել են, որ նախորդ տարիների մասնակցությունից հետո ավելացել է Հայաստան և Արցախ մեկնելու նպատակով իրենց դիմող օտարերկրյա քաղաքացիների թիվը:


Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ

$
0
0

Փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 36 արկ, որից 15-ը հրանոթից, 21-ը ականանետերից:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների  և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

$
0
0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ  փետրվարի  22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի
պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Մասիսի և Արտաշատի  տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է,
տեսանելիությունը՝ 10-15 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները  բաց են:

ՀՀ վարչապետը Երևանի քաղաքապետարանում քննարկել է Երևանի զարգացման հեռանկարները

$
0
0

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ քննարկել է Երևանի զարգացման քառամյա ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները: Քննարկումը ծավալվել է Երևանի զարգացման ծրագրերի, քաղաքի բյուջեի կանխատեսելիության, հարկերի հավաքման և եկամուտների ձևավորման հարցերի, հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման, ներդրումային  ու գործարար միջավայրի բարելավման, զբոսաշրջության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման և մի շարք այլ ուղղություններով ծրագրերի  շուրջ:

Վարչապետը նախ և առաջ ողջունել է Երևանի քաղաքապետարանի՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությունը խորացնելու և մի շարք ոլորտներ մասնավորի կառավարմանը հանձնելու ուղղությամբ տարվող քաղաքականությունը: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ քննարկել, գնահատել բեռը, ձևավորել բյուջեն և ըստ այդմ՝ որոշել հետագա քայլերը: «Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր փողը քիչ է, բայց եկեք ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքն ու ըստ այդմ շարժվենք առաջ: Մեզ պետք է ուղղակի 10, 15 տարվա հորիզոն ունենալ, երկարատև փող բերել և կարևոր խնդիրները ֆունդամենտալ լուծել», — ասել է Կարեն Կարապետյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Երևանի զարգացման քառամյա ծրագիրը հաջող ավարտին է հասցվում, և արդեն տեսանելի են այն խնդիրները, որոնք պետք է դրվեն 2017 թ. ներկայացվելիք Երևանի զարգացման հնգամյա ծրագրի հիմքում: Քաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ հիմնականում ձեռքբերումներ են արձանագրվել ճանապարհաշինության, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, բնակֆոնդի պահպանման, ենթակառուցվածքների բարելավման, բնապահպանության ոլորտներում, արդյունավետ համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվել են մի շարք ներդրումային ծրագրեր: Տարեկան կտրվածքով քաղաքացիների շրջանում անցկացվող սոցիալական հարցումների միջոցով վեր են հանվել հանրությանը հուզող մի շարք խնդիրներ՝ հասարակական տրանսպորտ, վերելակային տնտեսություն, կանաչ տարածքների պահպանում ու ընդլայնում և այլն: Հաշվի առնելով մասնավոր ընկերության կողմից աղբահանության ոլորտի կառավարման հաջող փորձը՝ մշակվել են փաթեթներ նաև կանաչապատման, ջրամատակարարման, քաղաքային լուսավորության բնագավառներում ևս մասնավոր կառավարիչներ ներգրավելու վերաբերյալ: Քննարկվում են նաև միջազգային կառույցների հետ համագործակցությամբ նշված և այլ ուղղություններով պիլոտային ծրագրերի հնարավորությունները: Նախատեսվում է այդ խնդիրներին լուծում տալ համայնք-մասնավոր հատված-պետություն համագործակցության շրջանակում:

Այնուհետև քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է բնապահպանության, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, քաղաքային միջավայրի և ենթակառուցվածքների զարգացման, գործարար միջավայրի բարելավման համաչափ զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այդ ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններն ու նախատեսվող քայլերը: Կամո Արեյանը նշել է, որ էական հաջողություն է արձանագրվել գործարար միջավայրի բարելավման առումով. արդյունավետ գործում է «մեկ պատուհան» ծառայությունը, նվազել են շինարարական թույլտվությունների համար սահմանված տուրքերը, կրճատվել է շինարարական փաստաթղթերի տրամադրման ժամկետը, գործարկվել է էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգը: Առաջընթաց է արձանագրվել նաև արտաքին լուսավորության ոլորտում. 10 փողոցում տեղադրվել է 2086 նոր լուսատուների LED համակարգ, որը 60 տոկոս էլեկտրաէներգիայի տնտեսում է տալիս: Կանաչապատման աշխատանքների արդյունքում վերջին 4 տարում Երևանում էապես ավելացել է կանաչ տարածքների ծավալը: Չնայած դրան՝ անհրաժեշտ է ստեղծել բուֆերային անտառային գոտի, և այդ նպատակով արդեն բանակցություններ են տարվում որոշ ընկերությունների հետ: Նախատեսվում է ձևավորել մոտ 200 հա անտառային գոտի՝ մոտ 10-11 մլրդ ՀՀ դրամին համարժեք ներդրումով:

Անդրադառնալով վերելակային տնտեսության խնդիրներին՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս ոլորտի վերազինումը, կառավարումը և տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվի մեկ օպերատորի կողմից: Աշխատանք է տարվում վերելակային տնտեսության բարեփոխման ուղղությամբ: Իսկ բնակֆոնդի պահպանման աշխատանքների առումով նշվել է, որ բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը պահպանման խնդիր ունի, և յուրաքանչյուր տարի լուրջ ներդրումներ են հատկացվում այդ նպատակով:

Ներկայացնելով Երևանի բյուջեի եկամուտների դինամիկան՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ 2013-2016 թթ. քաղաքի սեփական եկամուտներն աճել են 16.4 տոկոսով կամ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամով։ Երևանի սեփական եկամուտների տեսակարար կշիռը ՀՀ համայնքների սեփական եկամուտների կազմում 56.7 տոկոս է, իսկ մեկ շնչին բաժին ընկնող սեփական եկամուտները կազմում են 18 հազ. ՀՀ դրամ։ 2017թ. սեփական եկամուտները ծրագրվել են նույն տրամաբանությամբ: 2016 թ. Երևանում իրականացվել են շուրջ 125 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ, որից 77 տոկոսը՝ մասնավոր ներդրումների, 17.8 տոկոսը՝ պետական բյուջեի, իսկ 5.2 տոկոսը՝ համայնքային բյուջեի հաշվին և համայնք-մասնավոր համագործակցության այլ ծրագրերի հաշվին: 2017 թ. կանխատեսվում են շուրջ 171 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ: Բացի այդ, ներդրումային միջավայրի աշխուժացման նպատակով քաղաքապետարանը հրապարակել է 45 ներդրումային առաջարկ, որոնք վերաբերում են քաղաքաշինության, քաղաքային ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տրանսպորտի և այլ ոլորտներին. գնահատված ներդրումային ծավալը կազմում է շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար:

Վահե Նիկոյանի խոսքով՝ գործող օրենսդրական բազայի պայմաններում սեփական եկամուտներն օբյեկտիվորեն այլևս աճելու հնարավորություն չունեն, ինչպես նաև առկա է ինքնուրույն որոշումների կայացման և երկարաժամկետ ծրագրերի մշակման սահմանափակ հնարավորություն։ Հաշվի առնելով այս խնդիրները՝ Երևանի բյուջետային գործընթացի կանխատեսելիությունն ապահովելու նպատակով նախապատրաստվել և 2016 թ. տարեվերջին ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների նախագիծ։ Վարչապետի հարցին՝ արդյոք ֆինանսական հոսքերի կանխատեսելիությունը հնարավորություն կտա՞ քաղաքում էական բարեփոխումներ իրականացնելու բեռը վերցնել, Վահե Նիկոյանը պատասխանել է, որ, օրինակ, հանրային տրանսպորտի և վերելակային տնտեսության բարեփոխման ծրագրերը մոտավոր գնահատմամբ արժենալու են շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար, և համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում վարկունակության ռեզերվը կմեծանա, հնարավոր կլինի այդ բեռը վերցնել:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ անդրադարձել է մշակույթի և կրթության ոլորտներին՝ ներկայացնելով ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը: Կարեն Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև մայրաքաղաքում զբոսաշրջության խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը համակարծիք է եղել Երևան քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման ծրագրերում մասնավոր կառավարիչների ներգրավման առաջարկությանը: «Պետք է մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվարկենք. օրինակ, եթե մասնավորի հետ երկարատև պայմանագիր ենք կնքում, եթե ինքը կարողանում է իր տան փողը, բանկի փողը ներդնել LED-ի մեջ ու եթե այդ LED-ի էֆեկտը տարածենք ամբողջ քաղաքում, ինքն էֆեկտիվ է կառավարելու», — ասել է գործադիրի ղեկավարը: Կարևորելով Երևանում շինարարության ակտիվացումը՝ վարչապետն ասել է. «Պետք է փորձենք հնարավորինս աջակցել, որպեսզի քաղաքի շինարարությունն աշխուժացնենք, և քաղաքապետարանի թիմը պետք է մասնակից լինի ներդրողների ներգրավման գործին»:

Խոսելով Երևանը զբոսաշրջային առումով առավել հետաքրքիր դարձնելու մասին՝ վարչապետն առաջարկել է, բացի նախատեսվող միջազգային փառատոններից և մշակութային միջոցառումներից, մշակել նաև այնպիսի ծրագիր, որը կխթանի ներգնա տուրիզմը: «Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն քանակին, այլև բովանդակությանը, քաղաքացու պահանջարկին և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին», — նշել է Կարեն Կարապետյանը՝ առաջարկելով ակտիվ համագործակցել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ: Վարչապետը բարձրացրել է նաև Երևանի որոշ փողոցների արտաքին տեսքի պատշաճության և ներկայանալիության ապահովման հարցը՝ կարևորելով այս ուղղությամբ հետևողական աշխատանքը:

 

«Սոցիալական Հայաստան» ռեպորտաժների շարք. առաջին հերոսը Անդրանիկն է

$
0
0


Օրեր առաջ հուսահատությունը Հանրային ռադիո էր բերել մի քաղաքացու: Նա  իր երեխայի բուժման և սոցիալական անվերջ թվացող խնդիրների լուծման համար այլևս միակ հասցեատեր համարում էր լրագրողներին: Գործազուրկ երիտասարդը բնակվում է Չարենցավանում կնոջ և 2 մանկահասակ երեխաների հետ միասին: «Ռադիոլուրը» գնաց նրա բողոքի հետքերով և Չարենցավանում՝ Հայաստանի երբեմնի արդյունաբերական կենտրոններից մեկում, ականատես եղավ սոցիալական բազմաթիվ ծանր խնդիրների: Ու  հենց այս այցի արդյունքում էլ ծնվեց «Սոցիալական Հայաստան» շարքի գաղափարը: Այսօր  «Ռադիոլուրը» ներկայացնում է շարքի առաջին ռեպորտաժը:

 

Առաջին հայացքից չկողմնորոշվեցի, թե որն է այն քաղաքացու բնակարանը, ով մի քանի օր առաջ հուսահատությունից Չարենցավանից եկել հասել էր Երևան՝ Ռադիոտուն։ Շքամուտքի բոլոր 4 դռներն էլ նոր էին և նման չէին օգնություն խնդրող քաղաքացու դռան:

Ինչպես նշեցի, այդպիսին էր տպավորությունս, բայց միայն առաջին հայացքից և մինչև այն պահը, երբ բացվեց դուռը: Անգամ չհասկացա, թե ինչն էր ավելի ազդեցիկ՝ աննկարագրելի խոնավության հո՞տը, սաստիկ ցո՞ւրտը, թե՞ միջանցքը հյուրասենյակից բաժանող մաշված սավանե վարագույրի հետևից երևացող մանկան անհամբեր հայացքը:

Անդրանիկն այս բնակարանում ապրում է կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ: Բնակարանը 5 տարի առաջ է գնել: Ճիշտ է՝ իր երազածը չէր, բայց կարող էր այն որոշ չափով վերանորոգել և իր նորաստեղծ ընտանիքով բնակվել այստեղ: Սակայն մոր հիվանդության պատճառով կուտակած ողջ գումարը ծախսում է դեղորայքի և հիվանդանոցի վրա:

Եվ իսկապես՝ ցրտահարվելու հավանականությունը մեծ է մի տան մեջ, որտեղ ավելի ցուրտ է, քան՝ դրսում: Դրսում գոնե արև կա:

Շատ ցուրտ էր նաև ննջարանում, որի պատերը խոնավությունից բորբոսով էին պատված: Իսկ բաղնիքն ու զուգարանն ընդհանրապես քարուքանդ վիճակում էին:

«Փարոս» իհարկե հասնում է ընտանիքին, բայց 29 հազարը հազիվ կոմունալ ծախսերին է բավականացնում: Անդրանիկը խոստովանում է՝ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել, բացի ծանր ֆիզիկական աշխատանքներից, առողջությունը չի ներում:

Առաջնայինը, իհարկե, երեխայի բուժման հարցն է: 1-ին և 2-րդ կարգի ցրտահարության համար քաղաքային պոլիկլինիկան չորսամյա Լուսինեին ուղեգրել է Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ բավականին թանկարժեք դեղորայք են նշանակել երեխայի բուժման համար: Թե ինչու անհրաժեշտ դեղորայքը պոլիկլինիկան չի տրամադրել՝ հետաքրքրվեցինք հենց բժշկական հաստատությունից: Չարենցավանի բժշկական կենտրոնի առողջության առաջնային պահպանության գծով փոխտնօրեն Վարդուհի Մարգարյանը դժվարությամբ հիշեց աղջնակին: «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ դեղորայքը վճարովի չէր կարող լինել երեխայի  համար: Կամ իրականում իրենց չեն դիմել, կամ էլ ինչ- որ թյուրիմացություն կա այստեղ:

Թյուրիմացությունը պարզելու նպատակով հենց տեղում զանգեցի Անդրանիկին:

Դեղորայքի խնդիրը կարծես պարզվեց: Ինչ վերաբերում է աշխատանքին: Չարենցավանում Անդրանիկը ոչ միայն միակը չէ, որ աշխատանք չունի։ Երբեմնի արդյունաբերական այս քաղաքում այսօր  գործազրկությունը մեծ տոկոս է կազմում: Թե ինչ թափուր աշխատատեղեր կան Չարենցավանում, հետարքրվեցինք քաղաքապետարանից: Քաղաքապետի օգնական, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուրեն Մուրադյանը հայտնեց, որ քաղաքապետարանն իր ենթակա ձեռնարկություններով բավականին աշխատատեղեր է ապահովում, որոնցից մի մասը սեզոնային են:

Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ գրանցված գործազուրկները 2033-ն են։ Միայն անցյալ տարի գրանցվել է 532 նոր գործազուրկ։

Սա «Սոցիալական Հայաստան» շարքի «Ռադիոլուրի» առաջին հաղորդումն էր։

Օր օրի «հյուծվող» Պոլսո համայնքը Մայր Աթոռից բարի լուրի է սպասում

$
0
0


Պոլսո նոր պատրիարքի ընտրությունների ձգձգումը  համայնքի և եկեղեցու միջև եղած կապն էականորեն թուլացրել է, եւ առանց հովիվ մնացած Պոլսո համայնքն օր օրի «հյուծվում է»: Նման բովանդակությամբ բաց նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` մի խումբ ստամբուլահայեր: Մինչ այդ Մայր Աթոռ են ժամանում Կաթողիկոսի հրավերով Պոլսի երկու եպիսկոպոսները՝ Սահակ Մաշալյանը եւ Արամ Աթեշյանը: Ի՞նչ հույսեր է փայփայում հայ համայնքը Մայր Աթոռում սպասվելիք հանդիպումից, արդյո՞ք նվիարապետական աթոռներից մեկի փոխանորդ Աթեշյանը կարժանանա հայ առաքելական եկեղեցու հովվապետի զայրույթին, եւ առհասարակ, որքա՞ն է հայ եկեղեցու համար կարեւոր ու առանձնահատուկ Պոլսի պատրիարքի ընտրությունները եւ Պատրիարքի գործոնը հայ համայնքի կյանքում:

 

Viewing all 5459 articles
Browse latest View live