Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all 5459 articles
Browse latest View live

Շփմնա գծում գրանցվել է հրադադարի խախտումների աճ

$
0
0

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:

Մասնավորապես արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ, 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր, ՀՀՆ-9 ու ՁՀՆ-7 տիպի նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 21 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է:


Արթիկի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

$
0
0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Գորիսի
և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս – Նոյեմբերյան  ճանապարհահատվածում և
Վարդենյաց լեռնանցքում   տեղ — տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Բարոյականությունը քաղաքականություն բերած քաղաքական գործչին հիշելով

$
0
0

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին  նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է: Արցախի խորհրդարանի համար փերվարի 16-ը յուրօրինակ խորհրդանիշի դեր է խաղում եւ ամեն տարի պատգամավորներն այցելում են Արթուր Մկրտչյանի շիրիմին՝  խոնարհվելով հավերժ երիտասարդ գործընկերոջ հիշատակի առջեւ եւ հավատարմություն հայտնելով  պետականաշինության գործին:

Երեկ Ստեփանակերտի հուշահամլիրում էին խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Բարոյականությունը քաղաքականություն բերած քաղաքական գործիչ բնորոշումով են Արթուր Մկրտչյանին բնութագրում նրան ճանաչողները: Այդ բնորոշման տակ շատ բան արտահայտելով, բայց օրվա խորհրդին հավատարիմ փորձելով քաղաքական շահարկումների տեղիք չտալ.1992թվականին Արցախում դաշնակցական գործչի երկրի առաջին պաշտոնյա ընտրվելը սահուն ընթացք ու վերջաբան չունեցավ, ու խոսքն այս դեպքում միայն Արթուր Մկրտչյան անձի մասին չէ, այլ նաեւ քաղաքական կացության: Դժվար ժամանակներ էին եւ առաջինների ուսերին ծանր խնդիրներ էին դրված.- ասում է Արցախի խորհրդարանի  փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Ունենք Արցախում այն պետությունը, որի մասին երազում էր Արթուր Մկրտչյանը: Նրան ճանաչողներն ու  այսօր քաղաքականությամբ զբաղվող ընկերները դժվարանում են պաասխանել: ԱԺ դաշնակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքով ՝ դեռեւս երազանքի  կառուցման ճանապարհին են:

Արթուր Մկրտչյանը Լեռնային  Ղարաբաղի խորհրդարանի նախագահ է ընտրվել  1992 թվականի հունվարին: Պաշտոնավարել է ընդամենը  97 օր՝ զոհվելով  իր բնակարանում՝ 1992 թվականի ապրիլին: Պաշոնական վարկածի համաձայն նա ինքնասպանություն է գործել:

Շմոլ գազի թունավորումից 20-ամյա զինծառայող է մահացել

$
0
0

Փետրվարի 17-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը:

Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պոլսի պատրիարքի տեղապահի այսօր նախատեսված ընտրությունը տեղի չի ունենա

$
0
0


Պոլսի պատրիարքի տեղապահի այսօր նախատեսված ընտրությունը տեղի չի ունենալու՝ «Ռադիոլուրին» քիչ առաջ հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը։ Երեկ Պոլսի հայոց պատրիարքարանում համայնքային հիմնադրամների նախագահների եւ բարերարների մասնակցությամբ կայացած արտակարգ ժողովում որոշվել էր նոր պատրիարքի ընտրություններ անցկացնել մայիսի 28- ին։

Արա Գոչունյանն այսօր «Ռադիոլուրին» հայտնեց, որ  երեկ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հաշտվել էին եւ ընդունել արձանագրություն՝ նախատեսելով տեղապահի ընտրություններ։ Սակայն արձանագրություններում կային վիճելի կետեր, եւ դրանից հետո տեղի ունեցած քննարկումները նոր լարվածությունն են ստեղծել։ Արդյունքում՝ Արամ ու Սահակ սրբազանները որոշել են չեղյալ համարել արձանագրությունները եւ փետրվարի 21- ին այցելել Մայր աթոռ՝ խնդրի հետագա քննարկումների համար։

«Թեժ գծի» հետքերով. ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

$
0
0

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված քաղաքացի Մարիամ Կիրակոսյանից ստացված դիմում-բողոքի հիման վրա (հացի մեջ հայտնաբերվել է օտար մարմին), համաձայն Ծառայության պետի հրամանի՝ դիտարկում է անցկացվել Երևան քաղաքի Նոր-Արեշ Դիմիտրովի 5-րդ նրբ. 32 տ. հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանին պատկանող հացի արտադրամասում:

Պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումների հիմքով (արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չէ նախնական և պարբերական բժշկական զննություննների, չունեն սանիտարական գրքույկ,  չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կենդանիների, միջատների  մուտքը կանխելու, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում)՝ արտադրամասի գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: Նաև՝ արտադրամասի 5 աշխատակիցներին արգելվել է սկսել աշխատանքը՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2017 թվականի մարտի  16-ը:

 

Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը. ՀՀ ՊՆ

$
0
0

Փետրվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Խրիստո Խրիստովը:

Դիտարկումից հետո Չինարիի գյուղապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչներին է ներկայացվել սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: ԵԱՀԿ պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, արոտավայրերն ու դաշտերը:

Դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել:

Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

$
0
0

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Գարեգին Արգամանյանի մահվան դեպքի առթիվ։

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այսօր ժամը 07:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում՝ մարտկոցների լիցքավորման պահեստում, հայտնաբերվել է կապի վաշտի ռադիոդասակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Արայի Արգամանյանի դին:

Աղբյուրը նշում է, որ նախնական տվյալներով,  վերջինս մահացել է բենզոագրեգատի արտանետած շմոլ գազից:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։


Ընտրակաշառքի դերը կմեծանա այս ընտրություններում

$
0
0


Որ գործոններ են մեծ դեր խաղալու այս ընտրություններում: Վերջին տարվա քննարկումներից եւ նոր ԸՕ ընդունելուց հետո շատերը՝ այդ թվում նաեւ ընդդիմադիր գործիչները, նշում են, որ այլեւս հնարավոր չի լինի իրականացնել ավանդական ընտրախախտումները տեղամասերում: Բայց այս ամենն առաջ է քաշել նոր խնդիր՝ քանի դեռ երկրորդ պլանում են բովանդակությունը, սկզբունքները եւ դրանցով պայմանավորված ընտրությունների սահմանափակ հնարավորությունը՝ բարձրանալու է ընտրակաշառքի դերը: Քաղաքական դաշտում, եւ ոչ միայն, սա շատերն են հասկանում։     

 

 

 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

$
0
0

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գրքի և գրականության դերը պետք է արժևորել դեռ դպրոցից

$
0
0


Փետրվարի 19-ը  հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում կառավարության որոշմամբ նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Նախաձեռնությունը «Գրողների միության» նախագահ, երջանկահիշատակ  Լևոն Անանյանին է: Արդեն ավանդույթ դարձած միջոցառումների նպատակը ընթերցող-գիրք կապի ամրապնդումն է: Գիրքն նվիրելու մշակույթին են այսօր անդրադարձել Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը:  «Ռադիոլուրը» նաև անցորդների հետ է զրուցել և հետաքրքրվել, թե որն է եղել նրանց կարդացած վերջին գիրքը: Գիրք նվիրելու  օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպումը Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը սկսում է գիրք նվիրելով:

Մարդու իրավունքների վիճակը՝ ՄԻՊ-ի ու իրավապաշտպանների տեսանկյունից

$
0
0


Վերջին շրջանում փաստաբաններն հաճախ են ահազանգում այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում իրենց աշխատանքը խոչընդոտվում է: Խոսքը հատկապես քրեական  տարբեր գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների մասին է: Խնդիրը սկսել է ուսումնասիրել Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը: Արման Թաթոյանն այսօր ասել է, որ պետական կառույցներից գրասենյակը պարզաբանումներ է պահանջել: Սա եղել է այսօրվա քաննարկամն թեմաներից միայն մեկը: Օմբուդսմենն ու իրավապաշտպաններն քննարկել են այլ հացեր ևս ու խոսել առհասարակ իրավուքների պաշտպանության վիճակի մասին:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց

$
0
0

Փետրվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է 64 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 600 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը.Սուրենյան

$
0
0

«Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը: Ըստ նախնական կանխատեսումների դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: Հիմա ճշտում ենք դրա ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: Ֆեյսբուքյան իր էջում ավետել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանը նաև նշել է, որ անցած գիշեր հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով:

«Օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -30, Ծաղկահովտում -28, Գավառում , Գյումրիում, Ապարանում, Վարդենիսում -26…-27, Սիսիանում, Տաշիրում, Ամասիայում, Հրազդանում, Մարտունիում, Շորժայում -23…-24, Արարատյան դաշտում -18…-22 աստիճանի»,-գրել է նա:

Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին

$
0
0

2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ`  փետրվարի 17-ին  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել  վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:

Փետրվարի 17-ին Ա. Օսկանյանը և Հ. Սիրադարյանը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է առաքել Սիրիա

$
0
0

Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է առաքել Սիրիա: Հագուստով, քնապարկերով, սննդամթերքով և բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը վայրէջ է կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող Հմեյմիմ ավիաբազայում:Մարդասիրական օգնությունը հայկական համայնքի աջակցությամբ բաժանվելու է նաև սիրիացիներին: «Մարդասիրական օգնության այս խմբաքանակում ավելի շատ գերակշռում է հագուստն ու քնապարկը»:

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել

$
0
0

Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի  պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Նախնական տվյալներով զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված գնդացրով

$
0
0

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Օսյանի մահվան հանգամանքները:

«Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում:

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Լ. Օսյանն ստացել է իրեն ամրակցված գնդացրով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Կրկնակի տոն.Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը

$
0
0


1869 թվականի փետրվարի 19-ին Տեր Թադևոսի ու գեղջկուհի Սոնայի ընտանիքում ծնվեց Մեծ Լոռեցին, ով հետո պիտի դառնար Անհաս Արարատը մեր քերթության: 2008 թվականից ի վեր Հովհաննես Թումանյանի ծննդյյան օրը նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Վաղը գրքեր կնվիրենք միմյանց ու կհիշենք մեր մեծ բանաստեղծին, որի  ամբողջ ստեղծագործության, նրա չափածոյի, արձակի, հոդվածների ու նամակների վրա, ինչպես գրում էր Մահարին, սավառնում է մի լավատես, կենսահաստատ, օլիմպիական վսեմ շունչ։ Այս է, որ կոչվում է Թումանյանի աշխարհը։ Այստեղ կա և դառնություն, և ցավ, և հայոց վշտի ծովում լողացող մի տառապող հոգի, նախապաշարումներից խելագարված Սաքո ու սիրուց խելագարված Անուշ, մեծ քաղաքի հիվանդանոցում մոմի նման մարող Գիքոր, և Գառնիկ ախպեր, և Առյուծ Մհեր, հարսանիք ու մենամարտ, եղեռն ու հոգեհանգիստ։

 

 

«Երիտասարդներն այսօր այլ հետաքրքրություններ ունեն: Նրանք չեն կարդում Թումանյան»:

Հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի տիկին Լարիսայի կարծիքը գուցե կիսեինք ու տխրեինք, եթե չշարունակեինք զրույցը նաև երիտասարդների ու ոչ այնքան երիտասարդների հետ: Սիրում ու կարդում են արդյոք Թումանյան:

Վերջին շրջանում գրախանութներում տիրող աշխուժությունը հույս է ներշնչում, որ գիրքը կրկին վերադառնում է մեր առօրյա: «Դա Թումանյանի կենսակերպն էր, և բազմաթիվ են հուշերը այն մասին, որ գրպանի մինչև վերջին կոպեկը պատրաստ էր տրամադրել նախընտրելի գիրքը գրախանութից ձեռք բերելու համար: Որպես բարձր ճաշակի տեր անձնավորություն Թումանյանն ուներ իր համար խիստ կարևոր սկզբունք. գիրքը պետք է լիներ գեղեցիկ կազմով: Իր գրքերը հրատարակելիս ևս այդ սկզբունքը սրբորեն պահպանում էր»,- պատմում է Թումանյանի տուն-թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը։

Գրողի  կրտսեր դստեր՝ Թամար Թումանյանի շնորհիվ 1985  թվականից թանգարանի  առանձին հատվածում ներկայացված է հայտնի Վերնատունը, որը ոչ միայն վերնականների խոսք ու զրույցի, աղմկոտ հավաքույթների վայրն էր, այլև գաղտնի ժողովների կենտրոնը: Ազգային բազմաթիվ խնդիր Վերնատանն են քննարկվել՝ հաճախ  Զորավար Անդրանիկի մասնակցությամբ, ով ևս բառ ու բանի մեծ սիրահար էր։

«Թումանյանը հավաքույթները շատ կարևորում էր և ասում՝ իմ ճաշն էլ է գործ… Ամենակարևոր հարցերը հաճախ ճաշի սեղանի շուրջ էին լուծվում: Ի դեպ՝ ժամանակին հենց  Թումանյանն  է հուշել, որ երեխային որևէ բան փոխանցելու  լավագույն մեթոդը խաղն է: 1915 թվականի  ջարդերից հետո, երբ երկրում ողբ, ցավ, համաճարակ ու կսկիծ էր, Թումանյանը  Էջմիածնում ապաստանած հայ հազարավոր որբերի համար խաղեր էր մտածում։

«Հրաշալի հումորով էր օժտված նաև Թումանյանը, ինչպես և Կոմիտասը, այդ հարցում նրանք շատ են նման: Թումանյանի ծոցատետրերում գրառված անեկդոտներն ու հոմորներն անսպառ են»,-ասում է թանգարանի աշխատակիցը:

«Որն է Թումանյանի մեծության նախանշանը։ Երևի այն, որ այս հմուտ , հանճարեղ լոռեցին մտնում է հայի հոգու, սրտի և մտքի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա է և ուղեկցում է նրան մինչև ծերություն և մահ։ «Չախչախ թագավոր»-ից, «Մի կաթիլ մեղր»-ից մինչև իմաստության «Քառյակները», մինչև «Դեպի անհունը»։ Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ թումանյանով են զգացել»,-գրում էր Գուրգեն Մահարին Հովհաննես Թումանյանի մասին։

Հավաք-երթ` ի պաշտապանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի

$
0
0


Այսօր Ազատության հրապարակում բողոքի հավաք-երթ է կազմակերպվել ի պաշտապանություն ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խպմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանի, կամ Հաց բերողի: Նա  հիշեցնենք, երկրոդ անգամ կալանավորվել է փետրվարի 9-ին: Այսօր մի խումբ ակտիվսիտներ հավաքվել են Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն Արթուրի:

Հատված  «Ռադիոլուր»-ի 18.00-ի թողարկումից

Viewing all 5459 articles
Browse latest View live