Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all 5459 articles
Browse latest View live

Երկաթուղային ուղևորաբեռնափոխադրումների աճ է գրանցվել

$
0
0

Երկաթուղային ուղևորաբեռնափոխադրումների ծավալներն աճել են 2018 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները:

Տնօրենի փոխանցմամբ՝ հաշվետու շրջանում պահպանվել է փոխադրումների աճի դրական դինամիկան:

Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճը գերազանցել է նախատեսված ցուցանիշը 12,6%-ով, իսկ անցյալ տարվա շեմը՝ 6,3%-ով: Բեռնումն ավելացել է 6,1% և 2,3%-ով համապատասխանաբար:

Երկաթուղային ճանապարհով արտահանումը ծրագրված ցուցանիշը գերազանցել է 29,3%-ով, իսկ 2017 թվականի հունվար-հունիսի մակարդակը՝ 27,9%-ով: Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ցուցադրել են 12,4% և 7,5%-նոց աճ: Իսկ երկաթուղային ներմուծման ծրագրված ցուցանիշը գերակատարվել է 3,5%-ով, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է 5%-նոց անկում:

2017 թվականի հետ համեմատ աճ է գրանցվել գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության, տեղամասային և տեխնիկական արագությունների գծով:

Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի հունվար-հունիսին երկաթուղին սպասարկել է 6 427 գնացք, որից 6 408-ը՝ ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրեց ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարելագործումը:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը՝ նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է՝ կազմելով 77 միավոր:

Առաջին կիսամյակում շարունակվել է գծի կապիտալ վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Օրինակ, կապիտալ վերանորոգվել է 7 կմ գիծ, տեղադրվել 3 930 փայտե և 7 840 երկաթբետոնե կոճ, շարունակվում է էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում փոխադրվել է 159 հազար ուղևոր, ինչը 7,4%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Միջազգային ուղևորափոխադրումների ծավալների աճը կազմել է 7%, իսկ ներհանրապետականինը՝ 7,4%:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց ուղևորաբեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը, աշխատանքի արտադրողականության աճը:


Հուլիսի 13-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

$
0
0

Հանրապետության տարածքում`հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև սպասվում է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-16-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ը կբարձրանա 2-3 աստիճանով՝ առանձին մարզերում հասնելով 40-42 աստիճանի:

Հուլիսի 13-16-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երևանում`հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում և 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 11-ին Երևանում 41 աստիճան է, իսկ հուլիսի 12-ին սպասվում է 42 աստիճան:

Վլադիմիր Գասպարյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

$
0
0

Ա. Սարգսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` սպանության սպառնալիք տալու և ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից Ա. Սարգսյանին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ:

Այսպես, 2018թ. հուլիսի 8-ին Ա. Սարգսյանը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց, անչափահաս դստեր կողմից «Վարդավառ»-ի տոնի հետ կապված քաղաքացի Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել վերջինիս և իր միջև:

Այնուհետև, ժամը 12:30-ի սահմաններում, Կարեն Գասպարյանի որդին, ով հանդիսանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող, իրեն կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ իրեն տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն: Վախենալով սպառնալիքներից՝ ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին:

Կատարվում է նախաքննություն:

Հայաստանի հանրային ռադիոն վերականգնում է վրացերենով հաղորդումները

$
0
0

Շուրջ երկու տարվա դադարից հետո Հայաստանի հանրային ռադիոն որոշել է վերականգնել վրացերենով հաղորդումները։

«Ես հույս ունեմ, որ հայ-վրացական հարաբերությունների համար այս վրացական ծառայության աշխատանքը կլինի կարևոր, տեղին և ժամանակին», — «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը:

«Սա նաև ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր հյուսիսային հարևան Վրաստանին: Իմ տնօրեն դառնալու պահից ես մտածում էի վերաբացել վրացական ծառայությունը, բայց տարբեր պատճառներով, այդ թվում նաև ֆինանսական, դա չէր հաջողվում»:

Մարկ Գրիգորյանն ասաց, որ նոր կառավարույան իշխանության գալու հետ մեկտեղ հարցը լուծվում է, և այսօրվանից վրացական ծառայության նյութերը կարելի է կարդալ և լսել armradio.info կայքում:

Կառավարությունը համաներում է ՃՈ տուգանքները

$
0
0


Կառավարությունն առաջարկում է համաներել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառված և չվճարված 2012-2017 թ-ի տուգանքները: Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ արտահերթ նստաշրջանիօ ընթացքում:

Քննարկումը բավական  բուռն է անցել. պատգամավորները  դժգոհել են, թե  որքանով է արդարացի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանված քաղաքացիների ներելը, երբ մյուսները պարտաճանաչ վճարել են դրանք: Կառավարությունը ներկայացրել է իր հիմնավորումները:

Կառավարությունն առաջարկում է  համաներել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառված և չվճարված տուգանքները:  Խոսքը մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը նշանակված տուգանքների մասին է:

Այս  նախագծի ընդունման դեպքում տուգանքներից կազատվի շուրջ  150 000 քաղաքացի, իսկ  համաներվող գումարը կկազմի  13,7 միլիարդ դրամ:  Երևանաբնակ  Լաուրա  Դավթյանը կարծում է, որ  կառավարության առաջարկը  միայն   դրական ազդեցություն կունենա:

Մեկ  այլ վարորդ էլ, սակայն,  «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշեց, որ տույժ-տունգանքները ներելով՝  անհավասար   պայմաններ են ստեղծվում:

ԱԺ արտահերթ նիստում   նախագիծը  ներկայացնող  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը  ասաց, որ     որոշումը  կբարելավի հասարակության սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակը:

«Նրանք, ովքեր մինչեւ 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը չեն կարողացել տուգանքը վճարել, նրանց հաշիվների վրա կալանք է կիրառվել, եւ նրանք չեն կարողանում օգտվել այլ ծառայություններից, մասնավորապես` վարկեր ստանալ եւ այլն: Մենք կարծում ենք, որ այս համաներումը բավականին կբարելավի մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակը»:

Համաներումը չի վերաբերի այն դեպքերին , երբ ճանապարհային երթևեկության խախտման փաստով հարուցվել է քրեական վարույթ:  Համաներումից դուրս կլինեն նաև առանց հաշվառման համարանիշի կամ  ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, ոստիկանի «կանգ առ» ազդանշանին չենթարկվելու , առանց ԱՊՊԱ կտրոնը փակցնելու երթեւեկելու դեպքերը:

Նախագծի նկատմաբ պատգամավորների վերաբերմունքը    միանշանակ չէր: Աժ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը դժգոհեց՝ որքանով է արդարացի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանված քաղաքացիների ներելը, երբ մյուսները պարտաճանաչ  վճարել են դրանք: Սակայն   նախարար Արտակ Զեյնալյանն էլ  նշեց, որ այս համաներումը աննախադեպ երևույթ  է:  ՀՀԿ -ական պատգամավորները նախարարին   հիշեցրեցին, որ նման   համաներում իրականցվում  է արդեն երրորդ անգամ:

Անհանգստացած էր  «Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Կարծում  է, որ  նախագծով  թաքուն խրախուսվում են   իրավախախտները, բայց և նկատում է, որ  այն կարեւոր սոցիալական նշանակություն ունի:   Պատգամավորն առաջարկեց, որ պարտքերը ոչ թե զրոյացվեն, այլ ՝ կրճատվեն, ասենք՝ 3-4 անգամ: «Ծառուկյան»  խմբակցություն պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ,  ով դեմ չէր համաներում կիրառելուն ,ասաց, որ   կառավարությունը պետք է վերացնի  անհիմն տուգանքերը կամ նվազեցնի դրանց չափը:

Նախագիծը քվերակության է դրվելու վաղը:

Բնակչության աճի միտումները շարունակվում են մտահոգիչ մնալ

$
0
0

Աշխարհի բնակչության թիվը հատել 7  միլիարդի շեմը: Միայն ԵՄ երկրների բնակչությունը մեկ տարվա ընթացքում աճել է 1 մլն-ով:

Հայաստանում, ըստ լավագույն սցենարի,  բնակչության թիվը 2050 թվականին կարող է  հասնել  3.1 միլիոնի:

Այսօր հրապարակված հետազոտության  արդյունքները փաստում են, որ բնակչության աճի միտումները շարունակվում են մտահոգիչ մնալ:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ աշխատանքի ու  սոցիալական հարցերի նախարարությունը միասին հետազոտություն են իրականացրեԼ և ուսումնասիրել  Հայաստանում  բնակչության վերարտադրողական վարքագիծը 2017 թվականին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ժողովրդագրության բաժնի պետ Անի Ասլանյանը, ներկյացնելով արդյունքները,  տեղեկացնում է, որ հայաստանցիների մեծ մասը ցանկանում է  երեք երեխա ունենալ, բայց  արտագաղթի աճի տեմպերը, աշխատանքի բացակայությունը կամ ցածր վարձատրությունը շարունակում են խոչընդոտող գործոններ լինել:

«Ամուսնական զույգերը հիմնականում ցանկանում են ունենալ երեք երեխա, սակայն նրանց մեծ մասը՝  հարցվածների շուրջ 50 տոկոսից ավելին ունեցել է երկու երեխա, 20,5 տոկոսը՝  մեկ երեխա,  միայն 18,5 տոկոսն է ունեցել  3 երեխա: Եւ կանայք, և տղամարդիկ՝  համապատասխանաբար՝ 42,8 և 38,6  տոկոսը, նախընտրում է ունենալ երեք երեխա, տատիկ-պապիկները ևս ցանկանում են, որ իրենց զավակները  3 և ավելի երեխա ունենան:  Սակայն կան  խոչընդոտներ, որոնց պատճառով ամուսնական զույգը հետաձգում է հաջորդ երեխան ունենալու որոշումը:  Պատճառը՝  աշխատանքի կամ արժանի վարձրատրության բացակայությունն է, դրան հաջորդում է երկիրը լքելու ցանկությունն ու տրամադրվածությունը»:

Հարցին, թե   ինչու են ցանկանում  հենց երեք երեխա ունենալ, հարցվածների շուրջ 27 տոկոսը պատասխանել  է, որ դա կապահովի ընտանիքի ամրությունը, 12 տոկոսը գտնում է՝  այդպես ընդունված է  հայկական  ընտանիքներում, իսկ  ծուրջ 10 տոկոսը կարծում է՝, որ երեք երեխա ունենալը ժամանակի թելադրանքն է, այսինը՝ մոդայիկ է: Ըստ հարցվածների, պետության քաղաքականությունը պետք է միտված լինի կայուն զբաղվածության ապահովմանը, ֆինանսական աջակցությանը:

Ծնելիությունը խոչընդոտող   խնդիրների թվում  հարցվածները նշել են նաեւ երեխայի խնամքն ու աշխատանքը դժվար համետեղելը: Շարունակում է արդիական մնալ դայակաների ինստիտուտի կայացումը, երեխաների դաստիարակման հարցում հայրիկների ներգրավվածությունը:

Եվ այսպես, 2017-ի հունվարի 1-ից  մինչև այս տարվա նույն ժամանակահատվածը Հայաստանի բնակչությունը նվազել է 13 200-ով: Ըստ 2017-ի հունվարի 1-ի, 2 միլիոն 986 հազար բնակչի փոխարեն, այս տարվա հունվարի 1-ին հանրապետությունում հաշվառվել է 2 միլիոն 972 հազար մարդ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյանը նշում է, որ լավատեսական սցենարի դեպքում  Հայաստանի բնակչության թիվը 2050 թվականին կհասնի 3 միլիոն 100 հազարի, նույն միտումների պահպանման դեպքում՝ 2 մլն, ըստ վատատեսական սցենարի դեպքում՝ 1.7 մլն-ի: Հաշվի չեն առնվել մեր երկրում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք , ըստ փորձագետի, կարող են ապահովել ներգաղթ, եւ ծնելիության աճ:

« Ինչ-որ քայլեր իրականցվում են, սակայն  մեր ռեսուրսները սահմանափակ են: Մեկ այլ կարեւոր գործ, որը հավատն է մեր երկրի եւ ապագայի նկատմամբ, որը Նոր Հայաստանում նոր իրավիճակում մեզ կօգնի»:

Հետազոտությունն  իրականացվել է Երևանում և 4 մարզերում՝ Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ամենակարևոր խնդիրը՝ հատկապես սահմանամերձ գյուղերում արտագաղթի ցուցանիշներն ավելի բարձր են: Իսկ դրա հետևանքը ծնելիության ցածր ցուցանիշն է:

Մեխակ Ապրեսյանը հրաժարական է տվել

$
0
0

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի, սիրելի ընկերներ, գործընկերներ, բարեկամներ, զբոսավարներ, ուղեկցորդներ, զբոսաշրջային օպերատորներ, գործակալներ, հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչներ, հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, արհեստագործներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, միջազգային գործընկերներ, պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանի ու Արցախի զբոսաշրջային իմ հարազատ, հպարտ ու ստեղծագործ ընտանիք,

Այսօր ես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնավարումս թողնելու դիմում եմ ներկայացրել։

Այս տարի լրացել է Նախարարությունում իմ աշխատանքի 20 տարին։ 2005-2016 թվականներին ղեկավարել եմ Նախարարության Զբոսաշրջության վարչությունը, իսկ 2016 թվականից, երբ ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտեն, հանդիսացել եմ կոմիտեի նախագահի տեղակալը։ 2013 թվականից Զբոսաշրջության իրավաբանների միջազգային ֆորումի (IFTTA) անդամ եմ։

Ես յուրաքանչյուրիցդ սրտանց շնորհակալություն եմ հայտնում այս երկար տարիների համագործակցության, համատեղ աշխատանքի ու ջանքերի համար՝ ի նպաստ մեր Հայրենիքի բարօրության։

Մեր համատեղ նվաճումների ու ձեռքբերումների, ինչպես նաև իմ բացթողումների մասին կդատեք ինքներդ։

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը Զբոսաշրջության կոմիտեին իր արդյունավետ գործունեությունն իրականացնելու հարցում»,- գրել է նա:

Մի շարք կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

$
0
0

 

Մի շարք կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Նա հայտնել է.

«Այսօր փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց և հետևյալ կառույցներն ստացան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝

1. Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը
2. Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով)
3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը
4. Հրազդան մարզադաշտը,
5. Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով)
6. Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը
7. Գավեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ)»:

Այսօր փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց և հետևյալ կառույցներն ստացան պատմության և մշակույթի անշարժ…

Publiée par Tigran Galstyan sur Mercredi 11 juillet 2018


Հայ-վրացական բարեկամության ամրապնդման նածագծեր են կազմվել

$
0
0


Ջավախքին աջակցություն հիմնադրամը մշակութային, սոցիալայան, կրթական ու տնտեսական ծրագերն է վերանայում։

Հարևան երկրի հայաշատ գոտում ապագայի ծրագրերը ոգևորությամբ են կազմում, ասում են ոգևոևվել են Նիկոլ Փաշինյանի այցից։

Օրերս աշուղ Ջիվանու ծննդավայր Կարզախում մեծ շուքով նշել են Ջիվանու օրը, Նինոծմինդայում ֆուտբոլի հուշամրցաշար են անցկացրել ու հայ-վրացական բարեկամության ամրապնդման նածագծեր կազմել։

Աննա Հակոբյանի ուղերձը «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ

$
0
0

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը քիչ առաջ ներկայացրեց «Իմ քայլը» հիմնադրամը: Այն ստեղծվել է վերջին երկու ամսվա ընթացքում՝  իր ու տարբեր մարդկանց, խմբերի քննարկումների արդյունքում:

««Եկեք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը»,-նշում է նա:

Աննա Հակոբյանի ուղերձը «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ

«Եկեք համատեղենք մեր քայլերը եւ նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը». այսօր կազդարարվի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը: Ժամը 19:30-ից հետեւեք լրահոսին:

Publiée par «Իմ քայլը» հիմնադրամ — My Step Foundation sur Jeudi 12 juillet 2018

Ինչ կտա ճարտարապետական արժեքավոր կառույցների նոր կարգավիճակը

$
0
0


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակվում է: Փառատոնի շրջանակներում այսօր Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի է ունեցել համանուն գրքի շնորհանդեսը:

Գրքի հեղինակը՝ ճարտարապետ Կարեն Բալյանը, առաջին անգամ չէ, որ անդրադառնում է ճարտարապետական արժեքավոր կառույցներին:

Կարծում է, որ եթե նույնիսկ դրանք ժամանակի ընթացքում վերանան, գոնե գրքում պետք է պահպանվեն: Հետաքրքրիր զուգադիպությամբ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը նախօրեին միաձայն կողմ է քվեարկել մի շարք  կառույցների  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալուն:

Դրանց թվում է նաև ամառային կինոթատրոնը:

 

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որն այժմ կիսաքանդ վիճակում է, իրականում մշակութային լուրջ արժեք է: Ճարտարապետ Կարեն Բալյանն իր նոր գրքում հենց այս կառույցին  է անդրադարձել. դրա ճարտարապետությանը, պատմությանն ու դերին:

Այն, որ կառույցը կվերականգնվի, պարզ էր դեռ երեկ: Մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը այս և ևս 6 կառույց ընդգրկել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Դրանք են Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը, Ռոսիա կինոթատրոնը՝ իր նախնական տեսքով, Հրազդան մարզադաշտը,  Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ և Երիտասարդական մետրոյի կայարանները, ինչպես նաև Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը:  Թե ինչ կտա այս կառույցների նոր կարգավիճակը,  հետաքրքրվեցինք նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանից:

Մշակույթի նախարարության քայլը ողջունում է նաև Գուրգեն Մուշեղյանը, միայն թե կարծում, որ պետք է հետևողական լինել, հակառակ դեպքում նախաձեռնությունը ինքնանպաակ կդառնա:

Արդյոք  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճը ենթադրում է կառույցի ոչ միայն շենքային, այլև ֆունկցիոնալ վերականգնում: Արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանն, օրինակ անդրադառնալով  Ռոսիա կինոթատրոնին, կարծում է, որ պետք է վերականգնվի ոչ միայն շենքի նախկին տեսքը, այլև՝ գործառույթը:

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է. հուշարձանի կարգավիճակն ամենևին էլ չի նշանակում, որ այն պետք է հին տեսքին և հին գործառույթին վերադառնա: Ավելին՝ այն կյանքի կկոչվի միայն կառավարության կողից հաստատվելուց հետո:

Իհարկե, լավ կլիներ, որ վերականգնվեին  նաև նախկին գործառույթները, բայց դա արդեն մշակույթի նախարարության որոշելու հարցը չէ, հստակեցրեց փոխնախարարը: Կարևորը, որ այդ շենքերը գոնե չեն քանդվի , իսկ թե ինչին կծառայեն, արդեն երկրորդական հարց է:

Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների աշխատավարձերը կբարձրանան

$
0
0

Օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը մոտ 15%-ով կբարձրանան` տնտեսված 700 մլն դրամի հաշվին: Այս մասին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքի էջում։

‼ Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերի մասին։

Publiée par Arsen Torosyan sur Jeudi 12 juillet 2018

ԱՀ ՊԲ-ում անցկացվում են ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ծառայող սպաների հավաքներ

$
0
0

Հուլիսի 12-ից մեկնարկել են ՊԲ-ի ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ծառայություն իրականացնող սպայակազմի ներկայացուցիչների եռօրյա հրամանատարական հավաքները, որոնք հնարավորություն են ընձեռելու մասնակիցներին բարձրացնել մարտական ու մասնագիտական պատրաստության մակարդակը, տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, ճշգրտելու փոխգործակցության ընթացիկ խնդիրները:

Հավաքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու մարտի տարբեր տեսակներում ռադիոխանգարման գործառույթների իրականացմանը, անօդաչու թռչող սարքերի ու հակառակորդի խոցման այլ միջոցների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Հավաքների ավարտին մասնակիցները հանձնելու են ստուգարքներ, որոնց արդյունքում նախորոշվելու են առաջիկա անելիքների առաջնահերթ ուղղությունները:

Քաղաքացին մեծ քանակությամբ զինամթերք է հանձնել ՌՈ

$
0
0

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:


Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Ծանուցում.
ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

ՍԴ դատավորի 5 հավակնորդ կա

$
0
0

Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու համար Հանրապետության նախագահի աշխատակազմ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի հինգ հավակնորդ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ստացված փաստաթղթերը սահմանված ժամկետում տրամադրվել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կազմակերպման գործընթացը կանոնակարգող խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամներին, որից հետո, ժամանակացույցին համապատասխան, կայացել է Աշխատանքային խմբի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու հավակնորդների հետ անհատական զրույցը:

Զրույցից հետո, ժամանակացույցով սահմանված կարգով, Աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ փակ ծրարով ներկայացրել է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիք: Նշված ծրարները (խորհրդատվական կարծիքները) փոխանցվել են Հանրապետության նախագահին, որոնք ամփոփվելուց հետո, Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կներկայացվի Ազգային ժողով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր հավակնորդներն են ցանկացել, որպեսզի իրենց մասնակցության մասին տեղեկատվությունը հրապարկվի՝ ձեռնպահ ենք մնում մասնակիցների անունները հրապարակելուց:


Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները դիմել են սադրիչ գործողությունների. Մայր Աթոռ

$
0
0

Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները հուլիսի 13-ի առավոտյան կրկին փորձել են խաթարել Մայր Աթոռի անդորրն ու աղոթական միջավայրը` Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով:

Վերստին հիշեցնում ենք հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարություն-որոշումը. «Ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո»։

Դատապարտելով հանդերձ նախաձեռնության այս ընթացքը՝ հույսը չենք կորցնում և աղոթում, որ Աստված, Իր ողորմությանն արժանի անելով, լուսավորի իմաստությամբ` բարին խորհելու, խոսելու և գործելու»,- գրել է նա:

Տրվել է հայ դպրոցականների հաղթարշավի մեկնարկը. ԿԳՆ

$
0
0

Մեկնարկել են 2018 թվականի միջազգային օլիմպիադաները. հուլիսի 7-13-ը Ռումինիայի Քլուջ-Նաբոկա քաղաքում տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադան հայ դպրոցականների հաղթարշավի սկիզբն է դրել:

Հայաստանի դպրոցականների թիմի բոլոր վեց մասնակիցներն արժանացել են մեդալների՝ երկու արծաթե և չորս բրոնզե:

Մարտիրոսյան Վահան – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (12-րդ դասարան) – արծաթե մեդալ

Կարալյան Ալեքսանդր – Քվանտ վարժարան (12-րդ դասարան) – արծաթե մեդալ

Փանոսյան Լյովա – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) -բրոնզե մեդալ

Մաղաքյան Գագիկ – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) բրոնզե մեդալ

Մուրադյան Նատալի – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) – բրոնզե մեդալ

Չթչյան Տիգրան – Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (10-րդ դասարան) – բրոնզե մեդալ

Վարչապետը հանդիպել է Բելգիայի հայազգի գործարարների հետ

$
0
0

Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայազգի գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության և այլ ոլորտներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահը:

Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում, ինչպես նաև ԵԱՏՄ հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-բելգիական բիզնես կապերի շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում բելգիական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:

Վարչապետը հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

$
0
0

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Վարչապետին այստեղ դիմավորել են բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ջերմորեն ողջունել են ՀՀ կառավարության ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության:

Դիմելով բելգիահայերին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ խոսել Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության հիմնական իմաստի և հիմնական փոփոխության մասին: Այդ հեղափոխությանից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ-ում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում, որովհետև Հայաստան ասելիս, Հայաստանի Հանրապետություն ասելիս, Հայաստանի Հանրապետության կառավարություն ասելիս նրանք համակվում էին զգացողությամբ, որ ցածրացնում էր այդ անձնագրի և քաղաքացիության արժեքը: Հեղափոխությունից հետո սա է մեր հիմնական ձեռքբերումը՝ անկախ նրանից՝ ամբողջ հայությունը դե յուրե ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիվ և հաղթանակած քաղաքացի:

Եվ ես ինձ լիազորված եմ զգում սրանից հետո աշխարհի յուրաքանչյուր անկյունում, աշխարհի յուրաքանչյուր ծայրում հայությանը, հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի դիմել այսպես՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դուք՝ բոլորդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ եք:

Այս հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ մեր հայրենիքը, ձեր հայրենիքը խլված էր և խլվում էր ձեզանից, մեր հայրենիքը, ձեր հայրենիքն այլևս վերադարձված է ձեզ և դուք եք բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ, որ մենք արձանագրենք. քաղաքական իրավիճակի, ընթացիկ իրավիճակի ամենակարևոր նրբությունը հետևյալն է՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին և մեր խնդիրն է՝ ամեն մեկս մեր դիրքում, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր կարողությունների չափով տեր լինել և տեր կանգնել այդ հայրենիքին: Սա է հիմնական առաքելությունը: Եվ ես ուզում եմ ևս մի կարևոր հանգամանք նշել. խոսվեց և ասվեց, որ բազմաթիվ հայեր իրենց համարում են այս քաղաքական գործընթացի ականատես և վկա:

Ցանկանում եմ նշել, որ հայության շրջանում չկա այս պրոցեսի ականատես ու վկա, որովհետև բոլորն այս պրոցեսի լիարժեք մասնակիցն են և բոլորն իրենց ուժերի չափով ներդրում ունեն այս հաղթանակի մեջ: Դուք՝ բոլորդ, այս հաղթանակի համահեղինակներն եք, որովհետև անհնար կլիներ այս հաղթանակն առանց ձեր ահռելի աջակցության: Այսօր շատերը, միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչպես կարող էր այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի ունենալ: Նրանք ասում են, որ աշխարհի ոչ մի հետազոտական կենտրոն, ոչ մի վերլուծաբան, չէր կարող կանխատեսել, որ նման բան հնարավոր է Հայաստանում և նրանք խնդրում են բացատրել, թե ինչպես դա տեղի ունեցավ: Դա տեղի ունեցավ մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանում գտնվող հայերի, աշխարհի հայերի 95 և ավելի տոկոսը հստակ կանգնեց հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերում և կոռումպացված իշխանությունը պարզապես հասկացավ, որ դիմադրությունն անիմաստ է, դիմադրություն չի կարող լինել և ժողովրդի հաղթանակն անխուսափելի է:

Ժողովրդի հաղթանակն ու նրա առաջ անվերապահ և առանց նախապայմանի կապիտուլյացիան տեղի ունեցավ, որովհետև մեր ժողովուրդը միասնական էր քան երբևէ: Եվ այս միասնականությունը մենք պետք է շարունակենք օգտագործել որպես հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին շարունակական հաղթանակներ բերող վճռական գործոն: Դուք հաղթել եք և այդ հաղթանակը երբեք որևէ մեկը չի կարող խլել ձեր ձեռքերից: Եվ ուրեմն, մոտեցել է ժամանակը, եկել է ժամանակը, որ մենք՝ բոլորս, լինենք միասին, ապրենք իրար հետ Հայաստանի Հանրապետությունում, և մեր ուսերին կրենք մեր հայրենիքի հետագա հաղթանակների հզորացման, բարեկեցության և երջանկության բեռը:

Եվ ես ձեզ կոչ եմ անում, ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստանում վերադառնալու մասին, կապ չունի դուք մի ամսից դա կանեք, թե մեկ տարուց, հինգ, թե 15 տարուց, բայց ձեր երեխաներն ամեն օր պետք է լսեն, որ ձեր նպատակը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում ապրելը, Հայաստանը հզորացնելն ու ծաղկեցնելը»:

7200 կանչ` հուլիսի առաջին տասնօրյակում

$
0
0


Շտապ օգնության կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է: Դրանց մեծամասնությունը վերաբերում է  սիրտանոթային հիվանդություններին: 2-րդ տեղում սուր շնչառական հիվանդություններն են, հետո՝ վնասվածքները:

Այս տվյալներն այսօր ներկայացրել է  Շտապ օգնություն ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը: 

Սրտաբան Մարինե Օրդյանն էլ շոգ եղանակին դիմակայելու համար որոշ խորհուրդներ է տվել մեր քաղաքացիներին:

 

Շոգով պայմանավորված` այս ամռանը շտապօգնության կանչերի թիվը ավելացել է: Այս սեզոնի ամենամեծ թվով կանչերը Շտապ օգնություն ծառայությունը ստացել է երեկ՝ 784 կանչ, իսկ վերջին տարիներին հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների ամենամեծ թիվը գրանցվել է հուլիսի 4-ին՝ 209 հիվանդ՝ հայտնում է Շտապ օգնություն ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Այս տարվա աննախադեպ շոգերը բացասաբար են անդրադարձել հատկապես սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների վրա, նկատում է սրտաբան Մարինե Օրդյանը:

Ամռան տապին դիմակայելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ոչ խիստ սառեցված հեղուկներ օգտագործել, բայց ոչ ոգելից: Հնարավորինս շատ մնալ ստվերում, իսկ անհրաժեշտության դեպքում` դիմել նաև ջրային թրջոցների «օգնությանը»: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել բացասաբար ազդող  գործոններն օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումն են:

Մրսածությունից խուսափելու համար  պետք է ճիշտ տեղակայել և օգտագործել  օդափոխիչը  կամ օդորակիչը: Սառը օդի ուժեղ հոսանքը կարող է ավելի վատ հետևանքների հանգեցնել:

Viewing all 5459 articles
Browse latest View live