Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում մայրաքաղաք ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ՝ խորհրդանշական նվերներ:
Զբոսաշրջիկներին տրվել են Երևանի պաշտոնական ուղեգրեր, «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական երթուղու և Երևանի պատմության թանգարանի անվճար տոմսեր, մայրաքաղաքի քարտեզներ, զբոսաշրջային վայրերից օգտվելու զեղչի հավաստագրեր և այլն: Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Տուրիզմի միջազգային օրը Իսպանիայի Տորեմոլինո քաղաքում հաստատվել է 1979 թվականին՝ Տուրիստական համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից,- գրում է calend.ru-ն:
Տոնի նպատակը զբոսաշրջության քարոզումն է, համաշխարհային տնտեսության մեջ ունեցած նրա ավանդի լուսաբանումը, տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը:
Այս տոնը 30 տարի շարունակ տոնում են աշխարհի շատ երկրներում, օրվան նվիրված միջոցառումներ ու փառատոներ են կազմակերպում:
Հետաքրքրական է, որ աշխարհում առաջին տուրիստական գործակալությունը բացել է Թոմաս Կուկը 1841 թվականին:
Խարդախության և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված՝ սոցապնախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն այսօր ազատ է արձակվել:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նաև 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 12 տարվա ազատազրկման։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյաննոր որոշմամբ Եղիշե Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ:
Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետը՝
Եղիշե Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ»։
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբան:
Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչﬔրուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) բախվել է «(վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.): Նախնական տվյալներով կա 7 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության նորաբաց ժամանակակից կենտրոն, որը հիմնադրվել է Հայաստանում դեռևս 2015թ-ից գործունեություն ծավալած «Ուիգմոր Քլինիք» ընկերության կողմից։
Բժշկական կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում գործող «Ուիգմոր Մեդիքալ» ընկերության մեթոդական և ֆինանսական ներդրումների շնորհիվ:
Այն տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում՝ պատմամշակութային արժեք ունեցող Պուշկին 56 հասցեում գտնվող հիմնովին վերանորոգված շենքում, որը 1880-ական թվականներից սկսած մշտապես ծառայել է Հայաստանի առողջապահական համակարգին:
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել «Ուիգմոր Քլինիք» ընկերության նորաբաց բժշկական կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին, հիմնադիրների և բուժանձնակազմի հետ զրուցել հաստատության ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:
Նախագահին ներկայացվել է, որ ժամանակակից անհրաժեշտ բժշկական բոլոր սարքավորումներով հագեցած «Ուիգմոր Քլինիք»-ը համապատասխանեցվել է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին, հաստատությունում ներդրվել են պացիենտների վարման գործելակարգեր և ուղեցույցներ:
Կենտրոնի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը 4.3 մլն ԱՄՆ դոլար է, որից 3.8 մլն դոլարն արդեն իսկ ներդրվել է: Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչև 2017թ-ի ավարտը նախատեսվում է ձեռք բերել ևս 500 հազ. դոլարի բժշկական սարքավորում և գույք՝ կենտրոնի երկրորդ վիրահատարանը կահավորելու համար:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան Յութուբում հրապարակել է կադրեր զորավարժություններից, որտեղ երևում է, թե ինչպես են հայկական հակաօդային պաշտպանության զորքերը խոցում թիրախը:
Վերջին մեկ շաբաթում բենզինի գինը կրկին բարձրացավ՝ հասնելով 400 դրամի։ Բենզինը լայն սպառման ապրանք է, նաև այլ ապրանքների համար գնագոյացում առաջացնող ապրանքատեսակ, հետեւաբար այն անհանգստացնում է շատերին:
Մեր գործընկերն է գնացել այս հերթական թանկացման հետեւից՝ փորձելով պարզել, թե ինչու է թանկացել բենզինը, այն արտաքի՞ն, թե ներքին գործոնների ազդեցությամբ է տեղի ունեցել, և արդյոք այդ թանկացումը հիմնավորված ու արդարացված է:
Որոշ գնահատականներով՝ բենզինի վերջին թանկացումը խոշոր ներկրողների ներքին համաձայնության արդյունք է: ՏՄՊՊՀ-ը, սակայն, առայժմ չի շտապում գնահատականներ տալ եւ սկսել է ուսումնասիրություն անցկացնել:
Բենզին ներկրող եւ վաճառքն իրականացնող հիմնական խոշոր ընկերությունների գրասենյակներից մեզ խոստացան պարզաբանում տալ առաջիկա օրերին: Օրինակ «Ֆլեշ» եւ «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» ՍՊԸ-երի գրասենյակներից ասացին, որ պատասխանատու անձիք բացակայում են, կլինեն առաջիկա երկու օրերին եւ սիրով կարձագանքեն մեր հարցադրումներին:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ բենզինի կրկին թանկացումն ընդամենը հայաստանյան տարօրինակությունների արդյունք է, քանի որ, նրա ձեւակերպմամբ, այլ բացատրություն չի կարող լինել:
Թեպետ համաշխարհային շուկայում անցած շաբաթ բենզինի գները բարձրացան, բայց այս շաբաթ արդեն սկսում են նվազել՝ նկատեց տնտեսագետը, ապա հավելեց:
Բենզինի շուկայում գների փոփոխություն արձանագրել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Բենզինի գինը օգոստոս ամսվա վերջին բարձրացել է 10 դրամով, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ եւս 10-ով: Այսպիսով՝ բենզինի գները, ըստ հանձնաժողովի, վերջին երկու ամսում բարձրացել են 20 դրամով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, սակայն, չի շտապում գնահատականներ տալ:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այս պահին ուսումնասիրություններ են իրականացնում՝ պարզելու, թե որքանով են այդ գնային փոփոխությունները պայմանավորված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններով:
Վահագն Խաչատրյանի գնահատմամբ, մինչդեռ, հանձնաժողովը երբեւիցե չի կարողանում կանխել նման մոնոպոլ պայմանավորվածություններն ու շուկայում ինչ-որ կարգավորումներ մտցնել:
Հակադարձելով նման գնահատականներին՝ Արտակ Շաբոյանը նախ միանգամայն բացառեց մոնոպոլ պայմանավորվածությունների հնարավորությունը:
Կոնկրետ վերջին թանկացումների հետ կապված հստակ գնահատականներ հանձնաժողովը կտա, երբ համապատասխան տեղեկատվություններն ստանա բենզին ներմուծող ընկերություններից եւ մաքսային մարմիններից ու ամփոփում կատարի՝ ասաց Արտակ Շաբոյանը:
Նա անհեթեթ համարեց հանձնաժողովին ուղղված դանդաղ գործելու մեղադրանքը, քանի որ լուրջ ուսումնասիրությունները ժամանակ են պահանջում, որովհետեւ՝ խնդիր բացահայտելու դեպքում տնտեսվարողը պատասխանատվության է ենթարկվում:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե հանձնաժողովի առջեւ կան փակ դռներ՝ իր լիազորություններն իրականացնելիս, ինչպիսին, օրինակ, բենզինի շուկան է՝ պայմանավորված սեփականատերերի ազդեցությամբ, Արտակ Շաբոյանը հակադարձեց, թե՝ տարիների ընթացքում հանձնաժողովն ապացուցել է, որ դրսեւորում է համահավասար մոտեցում. խոշոր ընկերություններ նույնպես հայտնվել են հանձնաժողովի տեսադաշտում եւ այդպիսի կոնկրետ առանձին ընկերությունների նկատմամբ նույնպես խոշոր տուգանքներ են կիրառվել:
Եթե կան մասնագետներ, որոնք կարծում են, թե կա որեւէ խնդիր, ապա մենք բոլորին հրավիրում ենք բաց, ազատ քննարկումների: Պատրաստ ենք մեր ուսումնասիրություններով կիսվել ցանկացած մասնագետի հետ՝ եզրափակեց ՏՄՊՊՀ-ի նախագահը:
Պետության կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում շահառուները նոր դժգոհություններ ունեն:
Խնդիրը կապված է այն օրենքի կիրառման հետ, ըստ որի՝ 2014-ի նոյեմբերի 1-ից հետո նորակառույց շենքերում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերողների համար հիփոթեքային վարկի տոկոսագումարը պետք է մարվի նրա վճարած եկամտային հարկի միջոցով:
Հիշեցնենք՝ ըստ օրենքի՝ անձի վճարած եկամտային հարկը ուղղվում է բացառապես բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը: Բայց այժմ վերադարձի հետ կապված խնդիրներ են առաջ եկել:
Ինչո՞ւ, ի՞նչ հիմքով, փորձել է պարզել «Ռադիոլուրը»՝ գնալով շահառուների բողոքի հետքերով:
Եթե վարձու աշխատողը 2014-ի նոյեմբերի 1-ից հետո նորակառույց շենքերում անմիջապես կառուցապատողից բնակարան է ձեռք բերել, ապա նրա աշխատավարձից պահվող եկամտահարկը վերադարձվում է նրան երեք ամիսը մեկ:
Սակայն մինչեւ այդ գումարը կվերադարձվի, շահառուն նախ ինքն է վճարում այն ամեն ամիս: Զրուցակիցս չի ցանկանում ներկայանալ, մանրամասնում է՝ պետության առաջարկած պայմաններն այնքան գրավիչ էին, որ այլեւս չի երկմտել հիփոթեք ձեւակերպելու հարցում:
Ռիսկերը մի կողմ է դրել ու այդ ծրագրով բնակարան ձեռք բերել: Որ իր իսկ վճարած հարկը ուղղվելու էր իր իսկ բնակարանի վարկի տոկոսագումարի մարմանը, խիստ ոգեւորիչ էր:
Ամիսներ շարունակ եկամտային հարկից որպես հիփոթեքի տոկոսագումար վճարված գումարները բնականոն կերպով հետ էին վերադարձվում: Բայց մի քանի ամիս առաջ խնդիր ծագեց. պարզվեց՝ այլեւս վճարված գումարը հետ ստանալ չի կարող, քանի որ ինքն առաջ է ընկել վարկի մարման ժամանակացույցից:
«Մի պահ, երբ ֆինանսական վիճակս ներել է, եւ մայր գումարի, եւ տոկոսագումարի վճարումը փոքր-ինչ վաղ եմ կատարել ու դրա դիմաց գումարը ետ եմ ստացել, ոչ մի խնդիր չի եղել:Հիմա՝ այս եռամսյակ, ասում են՝ չէ, դուք ավելի եք ստացել այսքան գումար, ձեզ այդքան գումարի չափով պակաս ենք վերադարձնելու.:
Խնդիրն սկսվել է այն ժամանակ, երբ հիփոթեքով բնակարան ձեռք բերած շահառուներից սկսել են, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջել նաեւ վարկի մարման ժամանակացույց:
«Այդ պահանջն ավելացրել են մի քանի ամիս առաջ: Ու սպառնալիքի նման ասացին՝ եթե չներկայացնեք, առհասարակ կդադարեցնենք ձեր տոկոսների վերադարձը: Ասացին՝ դա մեր ներքին ընթացակարգերով է, ինչ-որ ներքին աուիդիտ են արել ու պարզել՝ դա պետք է լինի պարտադիր»:
Շահառուի տարած ժամանակացույցը նայել են, համեմատել ու պարզաբանել, թե առաջ ընկնելով վճարված տոկոսագումարները չեն վերադարձվի, մինչեւ չհասնի ժամանակացույցով սահմանված ժամկետը: Զրուցակիցս շեշտում է՝ կառավարության որոշման մեջ հստակ նկարագրված են շահառուներին առաջադրվող պահանջները, սակայն ժամանակացույցով առաջնորդվելու մասին՝ ոչ մի խոսք:
«Խոսքը կառավարության 2015 թվականի 205 Ն որոշման մասին է, որի մեջ հստակ գրված է՝ վերադարձվում է հիփոթեքային վարկի վճարած տոկոսների չափով, այդ արտահայտությունից բացի՝ այլ բան չկա օրենքում: Ենթադրվում է, որ եռամսյակի ընթացքում ինչքան տոկոս է վճարվել, այդքան պետք է վերադարձվի: Մյուս կողմից՝ բանկերը չեն արգելում հաճախորդին վաղաժամ մարել ինչպես մայր գումարը, այնպես տոկոսագումարները»:
Անձը, ով ցանկանում է բնակարան գնել հիփոթեքային վարկի միջոցով՝ այսուհետ ազատվում է բանկին կամ վարկային կազմակերպությանը տոկոսներ վճարելու պարտավորությունից, և այս ամենն ի հաշիվ աշխատավարձից պետբյուջե վճարված հարկերի. խոստանում է պետական ծրագիրը: Զրուցակիցս, սակայն, տարակուսում է՝ ո՞ր պահին, որտե՞ղ փոխվեց օրենքով ամրագրված դրույթը, եւ ինչու հանկարծ փոխվեց պետական ծրագրի ընթացքը:
«Եթե ես 15 տարով հիփոթեքային վարկ եմ վերցրել, դա դեռ խարան չէ: Դա չի նշանակում, որ ես 15 տարի շարունակ պետք է վճարում կատարեմ: Չեն կարող որեւէ պաշտոնյայի ներքին խստացրած ընթացակարգը կամ կարգուկանոն հաստատելու ընթացակարգը, կամ կապրիզը գերակա լինել որեւէ օրենքի»:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ռադիոլուր»-ի փոխանցած խնդրին տեղյակ չէ, սակայն խոստանում է մանրամասն ուսումնասիրել այն:
Ֆինանսների նախարարությունից խնդրի առնչությամբ «Ռադիոլուր»-ին պաշտոնապես գրավոր պարզաբանեցին՝ մեջբերում եմ՝ «Վարկառուների (համավարկառուների) վճարած եկամտային հարկի վերադարձը իրականացվում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.02.2015թ. «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 205-Ն որոշման պահանջներին համապատասխան: Այլ ներքին հրաման կամ որևէ իրավական ակտ գոյություն չունի»:
Որքան էլ նշվում է, որ համապատասխան իրավական ակտ գոյություն չունի, սակայն փաստ է՝ որպես տոկոսագումար վճարված եկամտահարկը որոշ դեպքերում չի վերադարձվում. սառեցվում է։ Ֆինանսների նախարարության մեկնաբանությունից ելնելով՝ ապօրինի։ Գուցե արդարադատության նախարարությունը պարզի՝ որ գերատեսչության կամ ում մեղքով։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։
ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով, գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Նա ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից: Վ. Սարգսյանի հետ 2017 թվականի սեպտեմբերի 30-ից կկնքվի պայմանագիր մեկ տարի ժամկետով:
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը, հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սեյրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:
Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղը 87 տարվա պատմության մեջ երբևէ դպրոց չի ունեցել: Վտանգն աչքերի առջև երեխաները ոտքով, նույնիսկ ցուրտ ձմռանը, գրեթե մեկ ժամյա ճանապարհ են կտրում ՝ հարևան Վանևան գյուղի դպրոց հասնելու համար:
Տորֆավանի գհամայնքապետարանը չի լուծում տեղափոխման խնդիրը: Գյուղում չկա նաև մանկապարտեզ, սակայն խնդրի լուծումը գտնվել է հասարակական կազմակերպության միջոցով, իսկ դպրոց այդպես էլ չի կառուցվելու:
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի Տորֆավան գյուղը հիմնադրման օրվանից դպրոց չի ունեցել: 1930 թվականից մինչև 1988 թվականը Տորֆավանում ապրել են ադրբեջանցիներ, որից հետո բնակավայրում վերաբնակվել են ադրբեջանից բռնագաղթած հայերը: Համայնքում կա 135 տնտեսություն: Գյուղի երեխաները հաճախում են հարևան գյուղի՝ Վանևանի, դպրոց: Ճանապարհը նրանք ամեն օր անցնում են ոտքով, նույնիսկ 6 տարեկան առաջին դասարանցիները:
Այդպես ամեն օր ՝ արևին ու ցրտին: Գյուղի դպրոցականների տեղափոխման խնդրով համանքապետարանը փոխաբերական իմաստով՝ ձեռքերը լվացել է: Գեղարքունիքի մարզում ձմեռն ավելի երկար է ու ցրտաշունչ, իսկ ոտքով ճանապարհի տևողությունը մոտ մեկ ժամ է:
Ոտքով են դպրոց գնացել նաև ներկա դպրոցականների ծնողները: Նրանք արդեն սովորել ու հարմարվել են այս իրավիճակին, թեև երկար ու ամայի ճանապարհը կարող է վտանգավոր լինել:
«Մեր ժամանակ, որ դպրոց էինք գնում կամ տուն վերադառնում, ճանապարհին շուն էինք տեսնում, կանգնում էինք էնքան մինչև շունը գնար ու նոր գալիս էինք, վախենում էինք»:
Տորֆավանի համայնքի ղեկավար Ահարաոն Խաչատրյանն ասաց, որ գյուղում դպրոց կառուցելու հարցը երբեմն ուղղել է պատկան մարմիններին, սակայն մերժվել է:
«Ասում են 2 գյուղի աշակերտների համար մի դպրոցը բավարար է ու այդպես էլ չեն սարքում»:
Մինչդեռ Տորֆավանի աշակերտների թիվն ավելին է, քան Վանևանի աշակերտներինը: Տորֆավանում չկա նաև մանկապարտեզ, սակայն հույսեր կան, որ կկառուցվի: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ գյուղի մանկապարտեզի խնդիրը փորձում են լուծել հասարակական կազմակերպության միջոցով:
Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, մնում է գարունը գա ու շինարարությունը սկսեն: Մանկապարտեզը նախատեսվել է նաև Վանևանի երեխաների համար:
Եթե գյուղում դպրոցի կառուցումը այդպես էլ մնում է անիրատեսական, ապա մանկապարտեզի կառուցումը, ըստ համայնքապետի, ավելի մոտ է իրականությանը: Սպասում են հաջորդ գարնանը:
ԱԻՆ ից հայտնում են, որ այսօր 10․45-ին մեկուսացվել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհը։
լրացվել է ժամը 10.։48- ին
ԱԻՆ- ից հայտնում են, որ այսօր ժամը 10։01- ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
տեղադրվել է 10։30-ին
Այրվում է ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի շենքը՝ դեպքի վայրից հայտնում է «Ռադիոլուրի» թղթակիցը։ Լիանա Եղիազարյանը հայտնում է, որ ծուխը խեղդող է, աշխատակիցը նրան խորհուրդ է տվել չմոտենալ, քանի որ շենքում կան քիմիական թունավոր նյութեր։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:
Քամին` արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Այսօր ցերեկը սպասվում է մինչև +23 աստիճան տաքություն, գիշերը՝ +11-+13:
1999 թվականից սկսած ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օր:
ԱՀԿ-ի տվյալներով`սրտանոթային հիվանդությունները հանդիսանում են ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառ՝ տարեկան ողջ աշխարհում խլելով 17,3 միլիոն մարդու կյանք։
Սրտի հիվանդություններից և կաթվածից վաղաժամ մահերի մեծ մասից հնարավոր կլինի խուսափել, եթե վերահսկվեն հիմնական ռիսկային գործոնները`ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և անբավարար ֆիզիկական ակտիվությունը:
Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Սիրտը կյանքի համար է»։
Երևանի Ազատության պողոտա 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում այսօր բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է քիմիական նյութերի պահեստը:
Հրդեհի բարձր, դառը եւ հեղձուցիչ ծուխն առավոտյան ժամը 10-ից զգալի ու տեսանելի է եղել հարակից ողջ թաղամասում: Տեղում աշխատող փրկարարներն ու շտապօգնության մասնագետները անցորդներին հորդորել են հեռու մնալ ծխի օջախից, քանի որ այրվող քիմիական նյութերից կարող է թունավորում առաջանալ:
Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ հրդեհն արագ մեկուսացվել եւ մարվել է, սակայն բնակիչները մտահոգություն ունեն՝ որքանով է վտանգավոր հրդեհի ծուխն ու քիմիական նյութերի այրման հետեւանքով արտանետումները:
Այս ու, առհասարակ, Երեւանում օդի աղտոտվածության մտահոգության հետքերով գնացել է «Ռադիոլուր»-ը:
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում աշխատանքային օրն սկսվել էր սովորականի պես, ընդհատվել ընդամենը մոտ մեկ ժամ հետո: Ժամը 10-ին մոտ հրդեհ էր բռնկվել քիմիական լաբորատոր նյութերի պահեստում: Լաբորատորիայի շուրջ 30, իսկ կենտրոնի շուրջ 300 աշխատակիցներն անմիջապես տարհանվել էին:
Տարհանվել էին նաեւ հարակից ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները: 20-30 անուն քիմիական նյութերի պահեստի հրդեհի պատճառը դեռ պետք է պարզվի ու պարզվի անպայման՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար՝ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին՝ տեղեկացրեց գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը:
Այժմ տարածքը վերահսկվում է, որ հանկարծ նոր օջախներ չառաջանան: Հրդեհից առաջացած ծուխը, որը շատ բարձր էր, դառն ու հեղձուցիչ, որքանո՞վ է վտանգավոր, ու քիմիական նյութերի այրման հետեւանքով առողջական ինչ ռիսկեր կան հարակից շենքերի բնակիչների համար՝ հետաքրքրվեցի: Լսենք մասնագետին:
ԱԻՆ փրկարար ծառայության տեխնածին վթարների բաժնի պետ գնդապես Կարապետ Կարապետյանի տեղեկացմամբ՝ լաբորատորիայի պահեստի նկուղում, որտեղից եւ սկսվել է հրդեհը, եղել են տարաբնույթ քիմիական նյութեր, ռեակտիվներ: Կոնկրետ որն է սկսել վառվել, պարզ չէ:
Ծուխը քիմիական է՝ կծու, դրա հետեւանքով քիմիական այլ նյութեր են արտանետվել: Կարապետյանը եւս վստահեցնում է, որ առանձնակի ռիսկեր չկան. Ծխահարման աղբյուրը փոքր է, եւ ժամանակին հաջողվել է մարել կրակն ու ցրել ծուխը: Պատուհանները փակելու, տանից դուրս չգալու հորդորների կարիք չկա, խուճապի՝ եւս:
Շատ արագ հրդեհաշիջում կատարվեց, հրդեհի տարածման վտանգ չկա, այն ամբողջությամբ մեկուսացված է՝ տեղեկացրեց ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը: Զրուցակիցս վստահ է՝ շրջակա միջավայրի համար վնաս չի կարող լինել, քանի որ մոտակայքում բնակելի տներ, շենքեր չկան՝ հեռու են: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Վտանգը ետեւում է: Քիմիկոսներն աշխատում են՝ հետազոտում: Վերջին շրջանում շարունակ պատուհասող հրդեհները եւ տեխնածին խնդիրները արդյոք մտահոգիչ վիճակագրության հիմք չեն. Հետաքրքրվեց «Ռադիոլուրը»: ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյան:
« Իհարկե՝ այս տարի հրդեհներն ավելի շատ են, քանի որ հրդեհավտանգության աստիճանն է բարձր, օդի ջերմաստիճանն է շատ բարձր: Սակայն տեսնում եք, որ մեր հրշեջները կարողանում են արագ արձագանքել եւ, փառք Աստծո, դեմն առնել»:
Այս տարվա եւ անտառային հրդեհները, եւ Նաիրիտի հրդեհը համընկել են ուժեղ շոգերի հետ, իր հերթին նկատում է ԱԻՆ փրկարար ծառայության տեխնածին վթարների բաժնի պետ գնդապետ Կարապետ Կարապետյանը:
Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն»-ում այսօրվա հրդեհի մասին տեղյակ չեն, ու, բնականաբար, դրա ազդեցությունը օդի ազտոտվածության վրա գնահատել չեն կարող: Այստեղից տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը մեզ հորդորեց հետեւել իրենց ամենամսյա դիտարկումների էլեկտրոնային տվյալներին:
Իսկ կայքում վերջին տվյալները միայն մայիս ամսվա են, ու դրանց համաձայն՝ Երևան քաղաքում կատարվում են ընդհանուր փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի և գետնամերձ օզոնի դիտարկումներ: Մայիսին որոշված միացությունների միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան սահմանված թույլատրելի կոնցենտրացիան:
Եւ համատարած շինարարության, ավտոմեքենաների թվի ավելացման և կանաչ տարածքների կրճատման պայմաններում ` Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելիի սահմաններում դիտարկելը կարելի , թերեւս, պարզապես բարի ցանկություն համարել:
Տասը տարեկան Ռուստամի նկարները գույներով են լի։ Դրանք վառ են, գունավոր ու պայծառ: Դեպի եզդիների սրբավայր՝ Լալըշ եկեղեցի տանող ճանապարհն ամբողջությամբ՝ աջ ու ձախ կողմերից զարդարված է եզդի երեխաների նկարներով: Ռուստամի սիրելի նկարի մոտ հասանք՝ սկսեց խոսել: Չի տեսել Հյուսիսային Իրաքը, բայց իր բոլոր նկարներում պատկերել է իր նախնիների հայրենիքը:
Մայիսը Ռուստամի դասընկերն է: Եզդի Մայիսի համար իր բնօրրան հայրենիքն ունի Հայաստանի գույները: Ամբողջ կյանքը տեսել է հայկական սարեր ու լճեր: Ասում է՝ իր նկարներում էլ հայ ու եզդի ժողովուրդները ընկերություն են անում:
Սիրամարգի նման գունավոր ու առատ. եզդիների համար սուրբ այս թռչունի նման իրենք էլ հեռվից հեռու նկատվում են:
Հինգ տարի առաջ կառուցվեց եզդիների սրբատեղի Լալըշ եկեղեցին ու արդեն 5 տարի սեպտեմբերի 29-ը եզդի ժողովրդի համար ուրախության ու երջանկության օր է:
Սկզբում եզդիերենով, հետո իմ խնդրանքով՝ նաև հայերեն, եզդի բանաստեղծուհին ուզում է, որ հաշտություն ու խաղաղություն լինի, ու այն՞ ինչ կատարվեց Շանգալում եզդի ժողովրդի հետ, այլևս երբեք տեղի չունենա:
Բազմաթիվ եզդիների մեջ մի կին տարբերվում էր իր հագուկապով: Նրան մոտենալու համար հերթ էին կանգնում:
Հյուսիսային Իրաքի կարոտը թեեւ սրտերում պահած, Հայաստանում ապրող եզդիները չեն մտածում այնտեղ դառնալու, անգամ եթե՝ անկախ պետություն ստեղծվի։ Նրանք Հայաստանի քաղաքացիներն են, նրանք հայերին են սիրում, հայերը՝ իրենց։
«Այս պահի դրությամբ գործընթացը առկախված է, գործընթացի ապագան հայտնի չէ: Ստամբուլի նահանգապետարանից ակնարկել են, որ ընտրությունը կազմակերպող հանձնախումբը պետք է լուծարվի:
Մինչեւ հոկտեմբերի 9-ը սպասման շրջան է, որովհետեւ Պատրիարքարանի կողմից Ստամբուլի նահանագապետարան ուղարկված նամակի պատասախանի վերջնաժամկետն է, որից հետո հայտնին կդառնա գործընթացի շարունակականությունը»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել էՊոլսի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, նշելով, որ առաջիկայում հայտնի կդառնա պատրիարքի թեկանածուների վերջնական ցանկը:
Պոլսի պատրիարքական տեղապահ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկջյանը նամակներ է ուղարկել նվիրապետական աթոռակալի թեկնածու 10 սրբազաններին: Թեկնածուներից է նաեւ Գարեգին սրբազանը։
Սրբազան հայրերը պետք է հստակեցեն, թե մասնակցելո՞ւ են պատրիարքական ընտրությունների որպես թեկնածու։
Նախապես հովվապետի աթոռից հրաժարվել են տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, տեր Վիգեն արքեպտսկոպոս Այգազյանը, տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ տեր Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանը:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը: Մարզի առաջնային խնդիրների շարքում մարզպետն առաջնությունը ջրամբարաշինությանն է տվել, զբոսաշրջությունից բացի Շիրակի մարզպետը խնդիրների լուծման ուղին տեսնում է կրթության արդյունաբերության ու գիտության երկխոսությամբ, ինչպես և բաց մարկետինգով:
Անշարժ գույքի գների նվազմանը զուգահեռ՝ մեր երկրում նաև գործարքներն են նվազում: Սա պաշտոնական վիճակագրությունն է:
Նվազման հարցում պետական ու մասնավոր կառույցները տարբեր պարզաբանումներ ունեն։
Եթե տնտեսագետներն ու ոլորտի ներկայացուցիչները տնտեսական գործոնով են պայմանավորում, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այն ընտրական գործընթացների հետ է կապում:
«Սպասողական». մեր երկրի անշարժ գույքի շուկան այսպես է բնորոշում ոլորտի ամենամեծ հոլդինգի՝ Ակցեռնի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Զրուցակիցս ընդգծում է՝ կտրուկ վայրիվերումներ չկան: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին ութ ամիսներին կատարվել է 110 հազարից ավելի գործարք (110 291 գործարք)։
2016-ի համեմատ՝ այն նվազել է մոտ 3 (2,7 տոկոսով) տոկոսով: Սարգսյանի խոսքով, օտարման, գրավադրման ու վարձակալության գործարքներն են ավելացել: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը գործարքների նվազումը ընտրական գործընթացներով է պայմանավորում։
Այստեղ նա կրկնում է վարչապետի տեսակետը։ Կարեն Կարապետյանը մինչեւ ընտրությունները պարբերաբար հայտարարում էր՝ մարդիկ ոչինչ չեն գնում՝ սպասելով ընտրությունների ավարտին:
Ընտրություններն ավարտվել են, անշարժ գույքի գները շարունակում են նվազել: Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյան.
«Երևանում առաջին կիսամյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական արժեքը իջել է շուրջ 2,8 տոկոսով՝ 2016-ի համեմատ: Մարզերում՝ 3,10 տոկոսով: Երևանում ամենաբարձր գները Կնետրոն ու Արաբիկիրում են՝ 452 800 դ, 342 500դրամ մեկ քառակուսի մետրի համար: Ամենացածրը՝ Նուբարաշեն ու Աջափնյակ՝ 226 250, 156 հազար դրամ»:
Գնանկումը, ինչպես գործարքների նվազումը, կադաստրի պետական կոմիտեի նախագահը ընտրական գործընթացներով է պայմանավորում: Վստահեցնում է՝ սա համաշխարհային միտում է:
Տների գները նվազում են, սակայն մեր քաղաքացիների մեծ մասը չի կարողանում բնակարան ձեռք բերել, ինչպես «Ռադիոլուրի» զրուցակիցը: Նա տարիներ շարունակ բնակարան է փնտրում, սակայն այդպես էլ չի կարողանում գտնել իր գրպանին հարմար բնակարանը:
ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում հիպոթեքային վարկավորման պայմանները բավականին խիստ են:
Անշարժ գույքի հայաստանյան շուկայում ֆինանսների հասանելիությունից բացի ոլորտում երկարամյա փորձ ունեցող Հակոբ Բաղդասարյանն այլ խնդիրներ էլ է տեսնում: ԿԲ խաղի կանոնները մեղմացնում է, սակայն վարկերի տոկոսադրույքների նվազեցումը միայն բավարար չէ:
Անշարժ գույքի շուկայում խնդիրներից ամենակարևորը, ըստ զրուցակցիս, գույքի գնահատման համակարգում է: Բաղդասարյանը նկատում է՝ համակարգը խաթարված է, եւ վերջին թարմ օրինակն է բերում. «Եթե տան շուկայական արժեքը 80 հազար դոլար է, իրենք գնահատում են 50 հազար դոլար»:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն անշարժ գույքի շուկայի սպասողական վիճակն այլ կերպ է բացատրում։ Հայաստանից հեռանում են, մարդիկ նոր բնակարան ձեռքբերելու անհրաժեշտություն չեն տեսնում՝ անգամ կառուցապատողից բնակարան ձեռքբերելիս եկամտային հարկի վերադարձի առաջարկի դեպքում:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը կանխատեսում է՝ անշարժ գույքի գները առաջիկայում կբարձրանան՝ հասնելով խելամիտ գնի:
«Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը շուկայի աշխուժացման միտումներ դեռ չի նկատում: Ասում է՝ գործարար միջավայրը պետք է բարենպաստ լինի, տնտեսությունն ակտիվանա: Շուկայի ակտիվացման համար բարեփոխումներ են պետք: «Տնտեսության վատթարացման առաջին ազդանշան տվող շուկան վերականգնվում է ամենավերջում»,- եզրափակում է զրուցակիցս: