Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

$
0
0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  6-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վարդենիսի,
Վայքի,  Սիսիանի, Գորիսի, Կապանի  և Մեղրու  ճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և մերկասառույցի պատճառով:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն
իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանցմինդա-
Լարս  ավտոճանապարհը  դեկտեմբերի  6-ին բաց է միայն  մարդատար
ավտոմեքենաների համար:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles