Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Վերացվել է ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների նկատմամբ կիրառված՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը

$
0
0

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը պարբերաբար վերանայվում են քննություն իրականացնող մարմնի կողմից և գտնվում  դատախազի անընդհատ հսկողության ներքո:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ դրսևորելով անհատական մոտեցում, հիմք ընդունելով կոնկրետ փուլում նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը, արդեն իսկ վերացվել է  անազատության մեջ գտնվող 12 մեղադրյալի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles