Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Դիլիջանի ոլորաններում արգելափակված մեքենաներում 700 ուղևոր է եղել

$
0
0

Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` թունելի մոտակայքում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը: ԱԻՆ-ից հայտնում են, որ այդ հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 մարդատար և 6 բեռնատար ավտոմեքենաներ (700 ուղևոր):

Այսօր ավելի վաղ՝  ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 23-րդ կմ-ին՝ «Չայնի»  կոչվող ոլորաններում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 22-24-րդ կմ-ի հատվածից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 74 բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ (160 ուղևոր):


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles