Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Աշխատում ենք, որ «Պոբեդան» միակը չլինի. Աննա Չոբանյան

$
0
0

hasmikdilanyan
Այս ամսվա վերջից  ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը  Գյումրիի Շիրակ օդանավակայանից  բյուջետային ավիափոխադրում է իրականացնելու:  Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային  փոխադրումների կարգավորման վարչության պետ   Աննա Չոբանյանն այսօր  հայտարարել է, որ բանակցությունները սկսվել են 2013թ, երբ Հայաստանը որդեգրեց բաց  երկնքի քաղաքականությունը, սակայն, դրանք հաջողություն են ունեցել միայն այժմ:   «Մեկ ավիաընկերություն հայտարարել է, որ պատրաստվում է սպասարկել Գյումրիի Շիրակ օդանավակայանը: «Աշխատում ենք, որ այն միակը չլինի»,- ասել է Չոբանյանն ու մասնավորեցրել,- առայժմ  մատչելի գնով  թռիչքներ իրականցվելու է Երևան- Մոսկվա և Մոսկվա- Երևան ուղղություններով»: «Պոբեդան» այլ ուղղություններով նմանատիպ թռիչքներ իրականացնելու այլ հայտ դեռ չի ներկայացրել: Հանրային խորհրդի ավիացիոն ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Քոչարյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք է  հայտնել, որ ավիաընկերությունները կկարողանան մրցակցությանը դիմանալ: Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային  փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանի տեղեկացմամբ,  2016-ի առաջին ինն ամիսներին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ օդային տրանսպորտով ուղևորահոսքը ավելացել է 30 տոկոսով:

 

 

Սպասարկման որակով ցածր, սակայն անվտանգ. բյուջետային ավիաընկերությունների առանձնահատկությունն է: Անհամեմատ ցածր ավիատոմս նախընտրող ուղևորը նաև պետք է  անվճար ուտելիքից կամ  խմիչքից հրաժարվի, ինչպես նաև  ուղեբեռի առկայության դեպքում  պատրաստ լինի  լրացուցիչ վճարել դրա  համար: Հայաստանի դեպքում նաև Երևանից կամ մեկ այլ մարզից պետք է Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հասնի:  Ծառայությունների որակը սակայն անվտանգության հետ կապ չունի: Վստահեցումը Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային  փոխադրումների կարգավորման վարչության պետ   Աննա Չոբանյանինն է

«Ավիաընկերությունը պարկում ունի ԲՈԻՆԳ 737-800 օդանավեր, որոնք կիրառվում են ոչ միայն բյուջետային ավիաընկերությունների երթուղիներում , այլ նաև դասական մի շարք օդանավեր իրենց պարկում ունեն այս օդանավերը: Չի կարող այնպես լինել, որ որևէ ավիաընկերություն, լինելով ոչ անվտանգ, հավաստագրվի իր երկրի կողմից»:

Բյուջետային ավիափոխադրման թեման արդիական  դարձավ, երբ օրերս հայտարարվեց, որ ռուսական  «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել և 2016 թվականի նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան ու հետադարձ ուղղությամբ թռիչքներ կիրականացվի՝  շուկայականից ցածր գնով: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները սկսվելու են 10 հազար դրամից։ Արդյո՞ք, ավիաընկերությունը ցանկանում է իսկապես մատչելի ավիափոխադրում իրականացնել, թե մտադիր է ավիաշուկայում դեմպինգ իրականացնել։ Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային  փոխադրումների կարգավորման վարչության պետ   Աննա Չոբանյան

«Ընդհանրապես որևէ ավիաընկերության հետ պետությունը չի կնքում որևէ տեսակի պայմանագիր՝ կապված իր ծառայությունների մատուցման ժամկետի, երթուղիների ցանցի հետ: Եթե ապացուցվի, որ որևէ ավիաընկերություն դեմպինգ է անում շուկայում, ապա դա կարգավորվում է  միջկառավարական համաձայնագրերով, դրան համապատասխան ընթացք կտրվի: Ես չեմ կարծում, որ «Պոբեդա» ընկերության նպատակը դեմպինգն է»:

«Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում  է Հանրային խորհրդի ավիացիոն ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Քոչարյանն ու նշում, որ բյուջետային ավիափոխադրումը ցանկալի է քաղաքացիների համար:

Հայաստանում կանոնավոր  ավիափոխադրում է  իրականցնում  երկու ընկերություն,  երկուսն էլ  շուկա  են մուտք գործել 2015թ:   Քոչարյանը  հույս ունի, որ ավիափոխադրող ընկերությունները ներուժ ունեն և կդիմանան մրցակցությանը:

Զրուցակիցս  դժվարանում է նշել, թե ինչ կտա բյուջետային ավիափոխադրումը, սակայն միաժամանակ նկատում է՝ սա առաջնային քայլ է այս շուկայում:  Փորձագետը նաև նկատում է՝  սովորաբար  նոր   ավիափոխադրումներն   սկսվում են ոչ թե ձմռանը, այլ՝ ամռանը:

«Տուրիզմն է զարգանում ամռանը, բայց եթե նման հնարավորություն կա, միգուցե դա լինի փորձնական, եթե արդյունքները դրական լինեն, կարող է և դա շարունակվի»:

Քաղավիացիայի գլխավոր վարչության  օդային  փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը կարծում է, որ բյուջետային ավիափոխադրումները  կազդեն նաև ավիատոմսերի գների վրա: Ավելին,  չնայած ՀՀ քաղաքացիների հիմնական մասը նախընտրում է Թբիլիսիի օդանավակայանը, քաղավիացիայի ներկայացուցիչը  պնդում է՝ ավիատոմսերի գները նվազել են: Վիճակագրություն չի ներկայացնում , սակայն վստահեցնում է՝   իրենց ուսումնասիրությունների արդյունքում  2015թ ուղևորահոսքի նվազում է նկատվել դեպի Վրաստան: Պաշտոնյան կարծում է, որ բյուջետային ավիաընկերության գործունեությունը  կնպաստի,  որպեսզի ՀՀ քաղաքացիները Եվրոպա կամ որևէ այլ երկիր մեկնելու համար չնախընտրեն վրացական օդանավակայանները:

Նկարը՝ «Արմենպրես»-ի


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles