Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Քրիստոս Հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

$
0
0

 

Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այս պահին մատուցվում է Սուրբ պատարագ, 48 օրյա պահքն ավարտվում է խորհրդանշելով Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Թերևս բոլոր քրիստոնյաները հասկանում են, որ տոնը պատմում ու հիշեցնում է մարդկությանը, որ բարին հաղթեց չարին, Քրիստոս հարություն առավ մեռելներից: 48 օրյա պահքից հետո մաքրված ու գուցե նաև շնորհ ստացած մարդիկ այսօր ու վաղը հաղորդություն կստանան: Լռության ու զրկանքի ճանապարհ անցած մարդը, Աստծո հետ խոսելով հղկվում ու մաքրվում է չար  ցանկություններից ու մաքուր էջից սկսում՝ փորձելով նմանվել Աստծուն, ճանաչել բարին ու հրաժարվել վատից:

Այսօր մարդիկ եկեղեցուց կրակ կտանեն իրենց հետ, լուսավորելու իրենց տներն ու զատկական սեղանից ներկված ձվեր ու չամիչով փլավ կճաշակեն՝ նորոգված, հին մեղքերից մաքրված նոր կյանք սկսելու և նաև շնորհներ ստանալու համար:

Քրիստոս հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles