ԱԻՆ-ի նախնական տվյալներով՝ Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի թիվը հասել է 48-ի։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ ևս 14 զոհի մարմին հայտնաբերվել է չորրորդ հարկում գտնվող երկրորդ կինոսրահում։ Այսպիսով, 48 մարդ է զոհվել։ Կորածների թվում են 19 երեխա և 16 մեծահասակ, որոնց որոնում են հարազատները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երկու զոհի մարմին արդեն ճանաչվել է։ Նրանք են՝ Ն․Սելեզենը, ով զոհվել է իր 38-ամյակից մեկ օր առաջ և 37-ամյա Դարսալիա Տ․-ն։
Շուրջ 70 մարդու ճակատագիր տվյալ պահին անհայտ է։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջները և փրկարարները։