«Ելք» խմբակցությանը հանդես է եկել «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծով:
«Ելք» -ն առաջարկում է հնարավորություն տալ աշխատող ծնողներից մեկին աշխատանքն ավարտել ժամը 17:00-ին, եթե նրանք ունեն մանկապարտեզ հաճախող երեխա:
Նախագիծը քննարկումներ է առաջացրել ծնողների շրջանում:
Այսօր նախատեսվում էր, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ պետք է դրվեր «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Դրա մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը: Առաջարկվում է հնարավորություն տալ աշխատող ծնողներից մեկին աշխատանքն ավարտել ժամը 17:00-ին, եթե նրանք ունեն մանկապարտեզ հաճախող երեխա, որպեսզի կարողանան 17:30 երեխային վերցնել մանկապարտեզից:
Օրինագիծն այսօր շրջանառության մեջ չի դրվել՝ դեռ քննարկելու հարցեր կան՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամը:
Երկու երեխաների մայր Տաթև Հարությունյանը մեկ անգամ արդեն մանկապարտեզի հետ գործ ունեցել է։ Շուտով այս հաստատություն կգնա նաեւ նրա երկրորդ փոքրիկը։ Ասում է՝ նախագիծը լավն է, բայց մտածելու տեղիք է տալիս: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել և հաշվի առնել բոլորի շահերը: Պետք է այնպես լինի, որ տարածվի և մասնավոր, և պետական օղակներում աշխատող ծնողների վրա:
Թե երբ շրջանառության մեջ կդրվի օրինագիծը՝ «Ելք»-ից Արայիկ Հարությունյանը դժվարանում է ասել։