Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Վայքի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում 

$
0
0

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Գորիսի
և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արթիկ – Ալագյազ, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Զանգերից մինչև
Սիսիանի Սառնակունք, Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածներում և
Վարդենյաց  լեռնանցքում տեղ — տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման
աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles