Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ԳՄՕ-ն վտանգավո՞ր է, թե՞ ոչ. կարծիքներն իրարամերժ են

$
0
0


Գենետիկապես ձևափոխված օրգանիզմներով գյուղմթերքի և առավել ևս սերմերի խնդիրը  դեռևս շարունակում է մնալ օրակարգում: 

Ի վերջո  Հայաստանում կա՞ մոդիֆիկացված օրգանիզմներով գյուղմթերք: Հարցի պատասխանը փնտրել է «Ռադիոլուրը»:

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սերմեր  Հայաստանը չի ներկրում: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը պնդում է ու հավելում «մեկ-երկու» դեպքեր  հնարավոր են,  բայց դա էլ  ստրատեգիական  ոչ մի խնդիր չի ներկայացնում: Ընդհանրապես՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները որևէ վտանգ չեն ներկայացնում՝ ասում է Բերբերյանը:

«Թող մի օրինակ բերեն, որ  երեք գլխանի մարդ է ծնվել, կամ  ձկան գլխով մարդ է ծնվել»:

Իսկ սննդագետ Դավիթ Պիպոյանը հակառակ դիտարկումն է անում։ Գենետիկապես ձևափոխված  օրգանիզմները մեծ վնաս են ներկայացնում  շրջակա միջավայրի, բնական կենսաբազմազանության և հողի բերրիության  վրա՝ ասում է։ Գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմ պարունակող  լոլիկի հետ գործ ունենալուց հետո մարդիկ այլևս չեն կարող  զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ տեղի է ունենում  խաչաձև աղտոտում:

«Մեր ոլորտում այս անփույթ իրավիճակը բերելու է գերբացասական հետևանքների, որովհետև խաչաձև աղտոտման վտանգը, բացի դրանից, որ բնական կենսաբազմազանության վրա ունի գերբացասական ազդեցություն, միանշանակ աղտոտում է և  ֆերմերները չեն կարող զբաղվել օրգանիկ գյուղատնտեսությամբ»:

«Ռադիոլուրի» փոքրիկ հարցախույզը պարզեց, որ մեր համաքաղաքացիները ընդհանրապես խանութներից էլ  գնումներ կատարելուց որևէ անգամ չեն հետաքրքրվել՝ արդյո՞ք սննդամթերքը գենետիկորեն մոդիֆիկացված  է, թե՞ ոչ:

Այն, որ գյուղացին գենետիկորեն ձևափոխված  գյուղմթերք է աճեցնում, իրականությանը չի համապատասխանում, գյուղացու իրավունքները պաշտպանելով վրդովվեց  Բերբերյանը:

Մեր վտանգը դրսից  ներկվող  ապրանքի մեջ է:  Իսկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը  պնդում է, որ  Հայաստանում իրացման ցանցում հնարավոր  չէ տարանջատել ներմուծված և տեղական  գյուղմթերքը: Իրացման ցանցը չի վերահսկվում և օրենսդրական կարգավորումը լիարժեք չէ: Համենայն դեպս՝  ներկայացրեց առկա  լաբորատոր փորձաքննության արդյունքները:

«Շուկայում  առկա  մթերքը, որը ներկայացվում է տեղական:  Տեղական է, թե ոչ չգիտեմ, սակայն իրացվում է որպես տեղական: Այո՛ հայտնաբերվել է ԳՄՕ»:

Բերբերյանը շեշտում է ԳՄՕ-ի անվտանգության մասին, առավել վտանգավոր է հորմոնացված   սննդամթերքը՝ ասում է։ Հորմոնները հիմնականում կիրառվում են ներկրվող սննդամթերքում, բայց չի հերքում, որ տեղական թռչնամսի շուկայում նման միջոցներ կիրառվում են: Երկար տարիներ թռչնաֆաբրիկայում աշխատած  Բերբերյանն ասում  է‘ դա այն հավը չէ, որը մենք արտադրում էինք:

Վերջապես ինչի՞ համար է պետք մոդիֆիկացված սննդամթերքը: Հարցին Բերբերյանը պատասխանում է՝ համաշխարհային սովը կանգնեցնելու ճանապարհն է: Եթե Հայաստանում ինչ -որ կերպ կարողանում են հաղթահարել այս խնդիրը, ապա Աֆրիկայում արդեն  մասսայական սով է սկսվել՝ շեշտում է:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles