Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Գործող օրենք եւ ոչ սոսկ փաստաթուղթ

$
0
0

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ 10 կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր կառավարության դիմաց պահանջում էին վերականգնել համապատասխան օրինագծի նախկին անվանումը և զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին և միջազգային իրավական նորմերին հակասող, օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններից։

Լրամշակված նախագծում  «ֆիզիկական բռնության» սահմանումից հանվել է ֆիզիկակական ցավ պատճառելը և ներառված է միայն դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը՝ նկատում է զրուցակիցս:

Օրենքի նախագծի այս տարբերակը խնդրահարույց է և խեղաթյուրում է նախագիծը, բարձրաձայնում են կառավարության շենքի մոտ հավաքվածները և պահանջում վերանայել որոշ ձևակերպումներ ու մոտեցումներ: Օրենքն իհարկե պետք է ընդունվի, բայց ոչ իբրև ձևական փաստաթուղթ՝ ասում է կոալիցիայի անդամ Անահիտ Սիմոնյանը:

Ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ աշխատող և նրանց խնդիրները տարիներ շարունակ բարձրաձայնող կազմակերպությունները պահանջում է վերականգնել նախագծի նախկին անվանումը և լրամշակված նախագծում վերանայել տեղ գտած որոշ արտահայտություններ և տերմիններ: Կոալիցիայի ներկայացուցիչները կարծում են, որ դրանք խեղաթյուրում են նախագծի բուն իմաստը և զգալիորեն թուլացնում դրա արդյունավետությունը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles