Կառավարության այսօրվա նիստն էլ սկսվել է հանձնարարականներով: Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատմանն էր վերաբերում: Նա հիշեցրել է, որ 2016 թվականի մարտին կառավարության կողմից հիմնադրվել է օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամ:
«Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներայացնելու հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,-հայտնել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը պատկան մարմիններին հանձնարարել է գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում՝ներկայացնել հստակ հիմնավորումներ: Վարչապետը նաև հանձնարարել է մեկամսյա ընթացքում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներակայացնել օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամի 2018 թվականի տարեկան գործողությունների շրջանակում կարգավորման ազդեցության ենթակաիրավական ակերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը: