Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրենքի շուրջ կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցել են 5 ներկայացուցիչ իշխանությունից , 5-ն էլ՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունից:
Հիշեցնենք, որ զինծառայության մասին օրենքին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցրել էին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում պայմանավորվել էին վիճահարույց հարցերը քննարկել կլոր սեղանի շուրջ:
Այսօր կլոր սեղանի շուրջ կողմերը մնացել են համարյա 5 ժամ, խոսել են վիճահարույց համարյա բոլոր հարցերից, վերջում պայմանավորվել են շարունակել քննարկումը՝ արդեն դետալների ու կոնկրետ հարցերի շուրջ, աշխատանքային խմբով:
4+4+4 ֆորմատով քննարկման փորձ ուներ նախորդ գումարման խորհրդարանը, այս Ազգային ժողովում այսօր գործարկվեց 5+5 ֆորմատը: Կլոր սեղանի շուրջ քննարկման էին նստել 5-ական ներկայացուցիչ իշխանությունից և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունից:
Սեղանին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրենքն է: Այն թեև արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, բայց կառավարությունը վստահեցնում է, որ օրենքից բխող բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունվեն, ու երիտասարդների առաջարկները հաշվի են առնվելու դրանց մշակման ժամանակ:

Իշխանություն- ուսանողներ քննարկման մոդերատորը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր:
«Մեր նպատակը ձևական շփումը, պտիչկա դնելը չէ: Նպատակը միմյանց լսելն է ու դիրքորոշումները մոտեցնելը»:
Վերջին 10 տրաիների ընթացքում Հայաստանում դոկտորական թեզ պաշտպանել է 445 գիտնական, թեկնածուական՝ 5032-ը : 2017-ի նոյեմբերի դրությամբ գիտության մեջ է 445 դոկտորից ՝ 191-ը կամ 43 %-ը, թեկնածուներից 642-ը կամ 13 տոկոսը: Պատկերը խիստ տարբեր է՝ ըստ մասնագիտությունները, բնագիտական ուղղություններով պաշտպանածներն ավելի շատ են գիտության մեջ, քան հումանիտար ուղղություններով:
Տնտեսագիտական կամ իրավաբանական ուղղությամբ պաշտպանածներից գիտությամբ շարունակել է զբաղվել հազիվ 3 տոկոսը, իսկ բնագիտականներից համարյա 20-ը: Կրթության և գիտության նախարարի ներկայացրած հենց այս թվերն են պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին հիմք տալիս երիտասարադներին ասելու, որ. «Դուք ասում եք օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը: Մենք ասում ենք՝ մինչև հիմա է խոչընդոտել: Գիտության զոնտիկի տակ շատ երիտասարդներ խուսափել են բանակից, դրա համար թվերն այսպիսին են»:

Կառավարությունը հիմա փորձելու է անհատական մոտեցումներով առաջնորդվել, կարգեր մշակել, որոնք առանձին- առանձին կբացեն արվեստով, սպորտով, մշակույթով , նաև գիտությամբ զբաղվող երիտասարդներին առաջադրվող չափանիշերը: Իսկ ինչպես են մեկնաբանում նույն թվերը երիտասարդները:
Ուսանողներից Գարիկ Պետրոսյանի, բացատրությունն, օրինակ, այսպիսին է:
«Ուսանողները մեկ այլ բացատրություն էլ ունեն, թե ինչու են քչերը մնում գիտության մեջ: Նրանց կարծիքով ՝ գիտությամբ զբաղվելը երիտասարդների համար գրավիչ չէ, իսկ բանակ — գիտություն հակադրությունն ավելի է նվազեցնում այդ գրավչությունը: Ուսանողներից Դավիթ Պետրոսյանն է այդպես կարծում:
Պաշտպանության փոխնախարարն ասում է, որ փորձելու են ձևեր գտնել գիտությունը բանակ տանելու: Ուսոնողները կարծում են, որ բանակը պատրաստ չէ ընդունել գիտնականներին:
«Ես ուզում եմ, որ հստակ տարբերություն մտցվի բանակում գիտությամբ զբաղվելու եւ գիտական ներուժի օգտագործման մեջ: Ցավոք, շատ դեպքերում գիտական ներուժի օգտագործում է համարվում ծրագրավորողին կապի ոլորտում աշխատանք տալը, ֆիզիկոսին ինժեներական աշխատանքներում ներգավելը»:
«Պարզ է, որ գիտական ղեկավար չի լինելու, բայց կա հրամանատար, որը գիտությանը կրկին մոտ կանգնած մարդ է : Այսինքն՝ գիտական աշխատանքից չկտրելն այսօր քննարկման փուլում է»:
Ուսանողներն այս պահին երկու հիմնական առաջարկ ունեն: Առաջարկում են տարկետման տեղերի պահպանում կամ այդ իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն: Երկրորդով առաջարկում են, որ երիտասարադները 4 տարվա բակալավրի ընթացքում 1 ու կես տարվա ծառայություն անցնեն: Ուսանողները կարծում են, որ սա հնարավորություն կտա բանակը բուհ բերելու, և ոչ թե բուհը տանելու բանակ: Ոտքի վրա առաջարկների մասին կարծիք հայտնելուն փոխնախարարը դեմ էր, բայց երկրորդ առաջարկի մասին կարծիք հայտնեց:
«Առաջարկում եք ծառայության նոր տեսակ, որը կա միայն Շվեյցարիայում, որտեղ պատերազմի վտանգ չկա»:

Կլոր սեղանի շուրջ կողմերը նստեցին համարյա 5 ժամ, քննարկեցին վիճահարույց համարյա բոլոր հարցերը: Քննարկման ավարտին բանակցությունների առաջին փուլը հաջողված գնահատեցին:
Ուսանողները 2 շաբաթ ժամանակ ունեն ՝ բոլոր առաջարկները փաստաթղթավորելու համար: Դրանից հետո կառավարության ներկայացուցիչների հետ աշխատանքային խումբ կձևավորեն ու հարցերը կքննարկեն դետալ առ դետալ: