Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ԱՆ հերքում է. գրիպի դեմ պատվաստումը պարտադիր չէ

$
0
0

Արդյո՞ք իրական հիմք ունեն հայ ծնողներին անհանգստացնող տեղեկությունները, թե մանկապարտեզներում ու դպրոցներում առանց իրենց տեղեկացնելու պատվաստում են երեխաներին գրիպի դեմ:

«Ռադիոլուր»-ը գնացել է ծնողների մտահոգությունների հետքերով ու պարզել՝ որն է խնդիրը:

 

Վերջին օրերին ծնողների շրջանում անհանգստության անհասկանալի ալիք կա. շրջանառվում են տեղեկություններ, թե մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաներին պատվաստում են գրիպի դեմ՝ առանց դրա մասին ծնողներին կանխավ իրազեկելու կամ թույլտվություն հարցնելու:

«Ռադիոլուր»-ին ահազանգած ծնողը ներկայանալ չի ցանկանում, սակայն ֆեյսբուքով փոխանցում է իրեն հասած խոսակցություններն ու իր անհանգստությունը:

«Տարբեր
մարդիկ ինձ հարցնում էին՝ արդյո՞ք տղայիս պատվաստել են դպրոցում: Այսօր ևս մի քանի հոգու հետ խոսեցի, իրենց երեխաներին էլ մանկապարտեզում  ասել են՝ պարտադիր պիտի պատվաստվեն, այլապես չեն թողնի դպրոց կամ պարտեզ գնալ: Մեր դպրոցում նման խոսակցություն չկա, սակայն ես անհանգստանում եմ, քանի որ իմ տղան շատ ալերգիկ է»:

Մտահոգ ծնողը շտապել է պարզաբանում ստանալ առողջապահության նախարարությունից: Գրավոր հարցմանը՝ ոչ մի պատասխան: Կոնկրետ ո՞ր մանկապարտեզում կամ դպրոցում է շրջանառվում նման խոսակցություն: Մեզ դիմած ծնողը հրաժարվում է պատասխանել, փոխարենը փոխանցում՝  մանկապարտեզում հորդորել են չհրաժարվել պատվաստումից, «եթե մի տեղ ասեք՝ մեզ համար լավ չի լինի, թող պատվաստվեն, ձեր երեխայի համար է»,-ասել են:

Որքանո՞վ են հավաստի եւ տրամաբանական այս խոսակցությունները: «Ռադիոլուր»-ը պարզաբանում ստացավ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից: Պատասխանը միանշանակ էր ու սպասելի՝ նման բան չկա ու չի կարող լինել:

« Սա իրականությանը չի համապատասխանում: Մենք ոչ մանկապարտեզներում, ոչ դպրոցներում գրիպի դեմ պատվաստում չենք անում: Պատվաստանյութը տրամադրված է պոլիկլինիկաներին, եւ պոլիկլինիկաներն են առաջարկում ծնողներին՝ բերել, պատվաստել»:

Նման հանձնարարական առողջապահության նախարարությունից պոլիկլինիկաներ չի գնացել, իսկ պոլիկլինիկաներն իրենք նման քայլ ձեռնարկել չէին կարող՝ հայտարարում է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը: Գայանե Սահակյանը վրդովվում է անփույթ կերպով ապատեղեկատվության տարածումից:

Գրիպի դեմ պատվաստումը համատարած չի առաջարկվում բնակչությանը: Ռիսկի խմբի մեջ մտնող մարդիկ կարող են դիմել բնակչության վայրի պոլիկլինիկա եւ գրիպի դեմ անվճար պատվաստում ստանալ: Ռիսկի խմբում են տարեցները, հղիները, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություն ունեցողները եւ երեխաները, մարդիկ, ովքեր համաճարակային վիճակում առավել խոցելի են:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles