Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքի Մարտունի գյուղում արդեն 3 տարի համալիր զարգացման ծրագրեր են իրականացնում հասարակական 8 կազմակերպություններ, որոնց նպատակն է բարձրացնել գյուղում ապրողների կյանքի որակը:
Այն նախաձեռնել է Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչությունը:
Համագործակցոթւյունը սկսել են 2 տարի առաջ և Մարտունի գյուղի զարգացման համար ներդրել 79 մլն. դրամ: Երեկ գյուղում բացվել է մանկապարտեզն ու դպրոցի ճաշարանը:
Ամեն ինչ սկսվեց ցեղասպանության 100 ամյակը նշելու միջոցքառումից: 1921 թվականին գյուղի հիմնադիրները գաղթականներն են՝ Ալաշկերտից, Վանից, Ղարսից ու Սասունից: Գյուղի սոցիալան վատ վիճակից ելնելով հայ Ավետարանչական ընկերակցության Հայստանի ներկայացուցիչ Հարութ ներսեսսյանի նախաձեռնությամբ և հասարակական 7 կազմակերպությունների համընկերությամբ 2015 թվականին մշակվեց գյուղի համապարփակ զարգացման ծրագիր, որը կփոխի գյուղի կյանքը:
Նախաձեռնությունը հաջողվեց և 2 տարվա ընթացքում զգալի փոփոխություններ գրանցվեցին ենթակառուցվածքների զարգացման և ուժեղացման գործում՝ կառուցվել է խմելաջրի նոր համակարգ, ձեռք է բերվել գյուղտեխնիկա, դպրոցում հիմնվել է համակարգչային սենյակ, ինժեներական լաբորատորիա:
Երեխաները խելացի սարքերը կառավարելով ստանում են պլաստմասե եռաչափ պատկերներ:
Ռոբոտաշինության խմբակը բացվել է Վորլդ վիժն կազմակերպության միջոցներով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ: Կազմակերպության Գեղարքունիքի մարզի ծրագրերի ղեկավար Վարազդատ Սարգսյանը նշեց, որ, իրենք Մարտունիում ունեն նաև տարբեր ներդրումներ:
Դպրոցի ճաշարանի բացումը մանուկների հիմնադրամի նախաձեռնությունն էր, այստեղ բացվել է նաև ատամնակայան: Հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ինեսա Գրիգորյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում հիմնականում գյուղն է. «Մարտունի համայնքը մեր շահառու համայնքներից չէ, բայց մենք ներդրումներ ենք արել, քանի որ համընկերության գաղափարախոսությունը համահունչ է Մանուկների հիմնադրամի գործելակերպին: Սկսեցինք համագործակցել ու Մարտունի գյուղի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել»:
Առողջ ապրելակերպի կողմնակիցները երեխաներին սովորեցնում են պահպանել հիգիենան ուտելուց առաջ և հետո: 6-ամյա Մելքոնը պատմում է, որ դպրոցում ճաշելուց առաջ և հետո լվացվում են, մաքրում ատամները:
Հայաստանի մանուկների հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը նշեց, որ 6 տարի է, ինչ համագործակցում են ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ, իսկ Մարտունին 19-րդն է, որտեղ բացվեց ճաշարանը:
Գյուղի դպրոցի մի հատվածը տրամադրվել է գյուղի մանկապարտեզին, որը բացվեց «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ներդրումներվ: Այն նախատեսված է 20 երեխայի համար: Շենը կանաչապետել ու բարեկարգել է դպրոցի տարածքն ու մարզադաշտը: Մանկպարտեզն անվանակոչվեց «Արև», որի բացման օրհնությունը կատարեցին Գեղարքունիքի թեմի հոգևորականները: Գյուղր երեխաների մի մասը հաճախել է Գետիկ գյուղի նախակրթարան: Երեխաների զարգացման համար կրթօջախի բացումը նվեր էր մայրերին:
Գյուղի զարգացման ծրագրերը դեռ շարունակվելու են հասարակական կազմակերպությունների համընկերության միջոցներով: