Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում վերջերս գրանցվեց մասսայական թունավորման դեպքեր: Սուր աղիքային վարակի աղբյուր էր շրջանառվում ջուրն ու մանկապարտեզ ներկրված սնունդը:
Ալավերդի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մանուշակ Հակոբյանը «Ռադիոլուրի»-ին փոխանցել է լաբորատոր փորձաքննության ուղարկված ջրի նմուշառումների պատասխանները՝ հայտնաբերվել է դիզենտերիա:
Նշենք, որ մանկապարտեզի ջուրը Ճոճկանի նոր շահագործված ջրագծից էր միացված:
«Երեխաների վիճակը հիմա լավ է: Ստացիոնարում երկու երեխա է բուժում ստանում: Երկրորդ պատասխաններում հայտնաբերվել է շիգելա, այսինքն՝ ախտորոշումը՝ դիզենտերիա»: