Ուսանողների և պաշտոնյաների մրցակցությունն այսօր տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դահլիճ: Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ ՀՀ պաշտոնյաների և ուսանողական կառույցների ֆուտբոլային թիմեը իրենց ուժերն են չափում։
ՀՀ պաշտոնյաների և ուսանողական կառույցների ներկայացուցիչների ֆուտբոլային թիմերի հանդիպումը սկսվեց ընկերական ջերմ մթնոլորտում: Առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով՝ ուսանողական կառույցների ներկայացուցիչների օգտին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհամբեր սպասում է ընդմիջման ավարտին:
Երկրորդ խաղակեսի ընթացքում պաշտոնյաները կարողացան հավասարեցնել հաշիվը, ապա նաեւ առաջ անցան։
Խաղի վերջին րոպեին ուսանողական թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը, խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով: