Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Կոնյակն ու կոնյակի շշով ոչ կոնյակը. Հայաստանում սպառողին մոլորեցնում են ամեն օր

$
0
0

Սպառողները խմիչքի շուկայում առնչվում են մոլորեցնող մի երեւույթի. Կոնյակի կողքին վաճառվում է կոնյականման խմիչք, որն արտաքինով, շշով, գույնով շատ նման է կոնյակի, բայց իրականում արտադրված է այլ սպիրտից՝ ոչ խաղողի հիմքով:

Թեեւ կառավարության համապատասխան որոշմամբ՝ դրանք այլ կերպ են մակնշվում, սակայն սպառողը երբեմն այդ մանրամասներին չի տիրապետում եւ որպես կոնյակ գնում է դրանք, հատկապես, որ կոնյականման խմիչքն ավելի մատչելի է:

 

 

Հայկական թունդ խմիչք, օրիգինալ խմիչք, սպիրտային խմիչք: Սրանք այն ձեւակերպումներն են, որ ուշադիր աչքը կնկատի կոնյակի արտաքինով խմիչքների վրա, որոնք հայաստանյան շուկայում քիչ չեն: Նկատելը բավական չէ, տարբերել եւ տարբերակել է պետք:

Կոնյակին գույնով, պիտակով, շշով նման խմիչքներն իրականում երբեմն անհասկանալի ծագում ունեն, ոչ խաղողային հիմքով սպիրտից են պատրաստվում ու կոնյակի հետ ոչ համով, ոչ հոտով ոչ մի աղերս չունեն: Գնով էլ գրեթե կրկնակի մատչելի են: Խնդիրը բարձրացնում է Իջևանի գինու, կոնյակի գործարանի տնօրեն Ատոմ Եգորյանը

«Լիովին նմանակվում է կոնյակին: Մոտ կես կին ունի՝ գրեթե 1000 դրամով էժան է վաճառվում: Դա ազդում է մեր կոնյակի եւ գինու հեղինակության վրա»:

Հիշեցնենք՝ կառավարությունն իր որոշումներից մեկով հստակ տարբերակում է դրել խաղողի հիմքով արտադրված խմիչքների միջեւ. հայկական կոնյակը կամ հայկական բրենդին այլ բրենդիից տարբերելու եւ սպառողին թյուրիմացության մեջ չգցելու նպատակով բրենդիի համար սահմանվել է առանձին ապրանքային անվանում՝ «Արբուն»: Նշված օրենքով հայկական կոնյակը եւ հայկական բրենդին նույնականացվել են. դրանք ՀՀ եւ Արցախի տարածքներում մշակվող խաղողի որոշակի սորտերի գինենյութից թորված սպիրտերից ստացված խմիչքներ են, որոնք շշալցվում են ՀՀ-ում:

Ըստ օրենքի՝ կարող է արտադրվել բրենդի՝ մինչեւ 40% ներկրված սպիրտի պարունակությամբ: Մինչ օրենքի ընդունումը՝ մեր երկրում արտադրվում էր նաեւ բրենդի, որն ամբողջությամբ ներմուծված հումքով խմիչք էր: Խաղողագործության ու հայկական կոնյակի սպիրտների արտադրությունը խթանելու նպատակով օրենքում ներառված է դրույթ, ըստ որի ՀՀ-ում արտադրվող բրենդին պետք է պարունակի առնվազն 60% տեղական արտադրության եւ մինչեւ 40% ներկրված բրենդիի սպիրտ: Բայց շեշտեմ՝ խոսքը խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին է: Իսկ կոնյականման, ոչ խաղողային ծագման խմիչքների շուկան իրավական կարգավորման կարիք ունի՝ շեշտում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Կան տնտեսվարողներ, որոնք արտադրում են կոնյականման խմիչք, որն  արտաքին տեսքով, պիտակով, գույնով նման է կոնյակին և կարող է սպառողներին մոլորության մեջ գցել: Թեև անունները տարբեր են և չի նշվում «կոնյակ», այլ թունդ խմիչք, օրիգինալ խմիչք, սակայն  օրենսդրության մեջ նման խմիչքներ չկան: Դրանք, թեև կոնյակ չեն հանդիսանում, բայց սպառողը կարող է շփոթել և մտածել կոնյակ է: Դրանք կոնյակ չեն , սակայն սպառողը, արտաքինին, պիտակին, տեսքին նայելով կարող է շփոթել կոնյակի հետ: Չկան իրավական կարգավորումներ, եւ այն խմիչքները, որոնք խաղաղի սպիրտից չեն պատրաստվում, պետք է ունենան համապատասխան անվանում:

Խնդիրը ՏՄՊՊՀ-ն քննարկում է պետական տարբեր գերատեսչությունների հետ՝ լուծում են փնտրում: Այդպիսի խմիչքներ գոյության իրավունք ունեն, սակայն ինչո՞ւ են դրանք հենց նման տարաներում շշալցվում ու հենց կոնյակի գույն ստանում՝ այլ՝ ճշտման ենթակա հարց է:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles