Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հայ եկեղեցին նշում է բոլոր սրբերի` հների եւ նորերի, հայտնիների եւ անհայտների տոնը

$
0
0

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր՝ նոյեմբերի 4-ին, նշում է բոլոր սրբերի` հների եւ նորերի, հայտնիների եւ անհայտների տոնը:

Qahana.am-ի փոխանցմամբ, Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սուրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:

Քրիստոնեական հալածանքների եւ հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել եւ հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի եւ նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles