Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ԱՆ դատապարտել է բժիշկների դեմ բռնության փաստերը

$
0
0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ խստորեն դատապարտում է հոկտեմբերի 29-ին Երևանի շտապօգնության  «Արաբկիր»  ենթակայանի կանչի մեկնած բրիգադի և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում բժիշկների հանդեպ բռնության դրսևորման փաստերը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ցանկացած բռնություն ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ կարող է պետք լինել մեկ ուրիշին:

Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ»,- ասվում է հայտարարության մեջ։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles