Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Փոքրիկ Համայակը այլ մանկապարտեզ կհաճախի

$
0
0

Արմավիրի Մանուշակ մանկապարտեզը մի քանի օր փակ կլինի, կբացվի միայն իրավապահ մարմինների աշխատանքների ավարտից հետո: Նրանք հարցաքննում են մանկապարտեզի աշխատակիցներին և ականատեսներին:

Փոքրիկ Համայակը Արմավիրի ավագանու որոշմամբ կտեղափոխվի այլ մանկապարտեզ՝ անվճար:

Այսօր փոքրիկին քաղցրավենիքներ ու  նվերներ են տարել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն ու Արմավիրի քաղաքապետարանւի աշխատակիցները:

Փոքրիկ Համայակը երեկվա իրադարձություններից հետո հորն ասել է, որ էլ մանկապարտեզ չի գնա: Նրա առողջական վիճակը լավ է: Արմավիր քաղաքի 108 թաղամասում փոքրիկին հանդիպեցինք տան բակում խաղալիս: Ժպտում էր, սակայն ոչինչ չէր խոսում, իսկ ավելի ուշ շարունակ արտաբերում էր՝ պապա արի:

Երախայի հայրը՝ Վահան Համազասպյանն ասաց, որ երեխան աշխույժ է, բայց քչախոս:   Երեկ ժամը 16-40-ի սահմաններում նա գնացել էր մանկապարտեզ՝ երեխային վերցնելու և տեսել, որ որդին խմբասենյակներից մեկում պատանդառուի  մոտ է:

Նա ամբողջ ընթացքում ոչինչ չի հաղորդեն ընտանիքի անդամներին, հարազատներից մեկը գնացել է իրենց տուն և ասել, որ երեխայի հետ հյուընկալվել են  հարազատի տուն՝ մատաղ ուտելու:  108 թաղամասը, որտեղ ապրում է Վահանի ընտանիքը կտրված է Արմավիր քաղաքից: Այստեղ հիմնականում նորակառույց տներ, որոնց մեծ մասը դատարկ է: Իսկ դեպքի մասին իմացել են ավելի ուշ հեռուսատեսային լուրերի ժամանակ, երբ երեխան Վահանի մոտ էր, հիվանդանոցում: Դիպվածով երեխայի մոր  և պատանդառուի նախկին կնոջ անունը Լիլիթ Հովհաննիսյան է:

Երեխան գիշերը ուշ է քնել, բայց հանգիստ է եղել, հաց չի կերել: Մայրն ասաց, որ մանկապարտեզ չի ուզում գնալ: Փոքրիկը դեռ կմնա տանը: Այսօր նրան էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչմության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն ու Արմավիրի քաղաքապետարանի աշխատողներ՝ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ միասին: Դեպքի վերաբերյալ նախաքննության գաղտնիությունից ելնելով Արսեն Այվազյանը  չցանկացավ մանրամասներ հաղորդել, բայց նշեց, որ 3,5  ժամյա գործողությունների ողջ ընթացքում երեխան գտնվել է պատանդառուի գրկում:


Մանուշակ մանկապարտեզն այսօր փակ է, փակ կլինի ևս ի քանի օր, մինչև ավարտվեն աշխատակիցների հետ իրավապահ մարմինների քննությունները: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը տեղեկացրեց, որ երեխան կտեղափոխվի Արմավիր քաղաքի թիվ 4 մանկապարտեզ, իսկ ավագանու առաջիկա նիստի  որոշմամբ նրա հաճախումների դիմաց մինչև մանկապարտեզի ավարտը, 6 տարեկան դառնալ գումա չի գանձվի:

Տեղեկացնեմ, որ երեկվա իրադարձությունները ծավալվել են  զուտ  անձնական խնդիրների պատճառով:  Պատանդառու Արգամ Հովիկյանը ավելի քան մեկ տարի բաժանված է եղել կնոջից՝ Լիլիթ Հովհաննիսյանից և նա ուղիներ է փնտրել կնոջ հետ միանալու համար: Մոտ կանգնած աղբյուըրներից տեղեկացա, որ այդ միությանը դեմ է եղել Լիլիթի տատը՝ Մանուշակ մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը:

Պատանդառուն հիմա Արմավիրի հիվանդանոցի վերակենդնացման բաժնում է, 2 վիրահատություն է կատարվել՝ կրծքավանդակի և որովայնի հատվածում: Վիճակը ծանր կայուն է:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles