Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

«Արծիվ Վասպուրականի» հուշակոթողի տարածքում նախատեսվում է կառուցել թանգարան

$
0
0

«Վասպուրական» հայրենակցական միությունը տանիք է վանեցիների ժառանգների համար: Միության ավելի քան 2000 անդամները միահամուռ ուժերով շարունակում են իրենց նախնիների ավանդույթները: «Արծիվ Վասպուրականի» հուշակոթողը կառուցվել է 1980-ականներին ու դարձել սրբատեղի վանեցիների համար: Այսօր հուշակոթողը ոչ բարեկարգ վիճակում է, սակայն միության նախագահ Գագիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ  սկսվել են հուշակոթողի և դրա հարակից տարածքի բարեկարգման և վերակառուցման աշխատանքները:

27 տարի առաջ հիմնվեց «Վասպուրական»  հայրենակցական միությունը։ Արդեն մեկ դարից ավելի Հայաստանի արևելյան մասում ապրող վանեցիների ժառանգների կողմից: Հայրենակցական միության նպատակն է վառ պահել Վան-Վասպուրականի հիշողությունը, պատմական հայրենիքից անբաժան լինելու զգացողությունն ու երկրին տեր մնալու գաղափարը։

Վանեցիների ժառանգներին միավորողը «Արծիվ Վասպուրականի» հուշակոթողն է՝ կառուցված արմատներով վանեցի ճարտարապետ  Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշակոթողի պահպանությունն ու խնամքը յուրաքանչյուրիս պարտքն է՝ ասում է միության նախագահ Գագիկ Բաղդասարյանը:

Աշտարակ-Թալին մայրուղու հարևանությամբ գտնվող հուշարձանի բարեկարգման աշխատանքներն սկսվել են այս տարվա սեպտեմբերին։  Հետագայում նախատեսվում է հուշարձանի տարածքում կառուցել թանգարան, տնկել ծառեր ու դարձնել այդ տարածքը ուխտատեղի ոչ միայն վանեցիների, այլև ողջ հայության համար:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles