Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Մինչեւ հոկտեմբերի 9-ը Պատրիարքի ընտրության հարցում հստակություն կլինի

$
0
0


«Այս պահի դրությամբ գործընթացը առկախված է, գործընթացի ապագան հայտնի չէ: Ստամբուլի նահանգապետարանից ակնարկել են, որ ընտրությունը կազմակերպող հանձնախումբը պետք է լուծարվի:

Մինչեւ հոկտեմբերի 9-ը սպասման շրջան է, որովհետեւ Պատրիարքարանի կողմից Ստամբուլի նահանագապետարան ուղարկված նամակի  պատասախանի վերջնաժամկետն է, որից հետո հայտնին կդառնա գործընթացի շարունակականությունը»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Պոլսի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, նշելով, որ առաջիկայում հայտնի կդառնա պատրիարքի թեկանածուների վերջնական ցանկը:

Պոլսի պատրիարքական տեղապահ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկջյանը նամակներ է ուղարկել նվիրապետական աթոռակալի թեկնածու 10 սրբազաններին: Թեկնածուներից է նաեւ Գարեգին սրբազանը։

Սրբազան հայրերը պետք է հստակեցեն, թե մասնակցելո՞ւ են պատրիարքական ընտրությունների որպես թեկնածու։

Նախապես հովվապետի աթոռից հրաժարվել են տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, տեր Վիգեն արքեպտսկոպոս Այգազյանը, տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ տեր Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles