Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Անկախության հաջորդ տարեդարձերը տոնելու ենք ավելի ամրացած եւ ուժեղացած. Սերժ Սարգսյան

$
0
0


Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի նախագահի նստավայրում  այսօր տեղի է ունեցել  պարգեւատրման արարողություն: Հանրապետության նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության եւ անվտանգության ամրապնդման, իրավակարգի եւ օրինականության ամրապնդման, տնտեսության զարգացման, Հայրենիիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի եւ արվեստի բնագավառներում ձեռք բերած ակնառու նվաճումների համար մի խումբ անձանց պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներով, շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ: Անկախության տոնն այն առանձնահատուկ օրն է, երբ յուրաքանչյուրը պիտի փորձի ամփոփել արածն ու չարածը՝ շնորհավորելով պարգեւատրվածներին նշել է նախագահ Սերժ Սարգսյանը՝  համոզմունք հայտնելով, որ անկախության հաջորդ տարեդարձերը տոնելու ենք ավելի ամրացած եւ ուժեղացած:   

 

Շուրջ 32 տարի զինված ուժերում, ավելի քան՝  26 տարվա ծառայությունը հայկական բանակում եւ ձեռքբերումների գնահատական: Արմեն Պողոսյանն այսօրվա պարգեւատրվածների թվում էր: 1992 թվականից է ծառայում հայկական բանակում: Խորհրդային բանակից է տեղափոխվել:

Նրա ղեկավարած զինվորական նվագախումբը մասնակցել է գրեթե բոլոր տոնակատարություններին, պետական արարողություններին ու ծիսակատարություններին:

Հպարտ եմ հայ լինելու եւ աշխարհում Հայաստանը ներկայացնելու համար՝ ասաց ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Այսօր նա Հայաստանի նախագահից ստացավ «Վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում: 28 տարեկանում նման բարձ կոչման արժանանալը Նարեկը համարում է առաջին հերթին շատ մեծ պատասխանատվություն՝ իր ապագա գործունեության համար: Ստեղծագործում եմ թե՛ հայրենիքում, թե հայրենիքից հետո, բայց միշտ ներկայացնում եմ Հայաստանը: Ծանր է, բայց արդեն սովորել եմ՝ ասաց:


Գնահատված լինելը հաճելի պահ է յուրաքանչյուրի համար՝ բարձր պարգեւի արժանացած ՃՈ պետի Տեղակալ Արմեն Խաչատրյանը: Անկախության տարիներին ոստիկանության ձեռքբերումներին անդրադառնալով՝ նշեց, որ կառույցի կատարելագործումը շարունակական գործընթաց է.

Այսօր հերթական պարգեւատրումն ստացավ նաեւ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Աշխարհի տարբեր անկյուններից ստացած 21 մրցանակների թվում առանձնահատուկ կարեւորություն է տալիս Հայաստանի անկախության տոնի առթիվ նախագահից ստացած պարգեւին:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն ավելի շատ ուրախ էր ոչ թե իր պարգեւատրման, այլ՝ այն բանի համար, որ պարգեւատրվածների թվում կային բավականին երիտասարդներ: Շեշտեց, որ անկախությունը նրանց ապագա ընտրելու լիարժեք հնարավորություն է տալիս:

Հռչակավոր խոհարար Ժերար Գիխարան «Երախտագիտության մեդալ» ստանալու համար Հայաստան է ժամանել ԱՄՆ-ից: Պարգեւատրումը նրա բարեգործական գործունեության համար էր: Պարգեւը ստանալիս՝ իր կողմից փոխադարձ նվեր՝ փոքրիկ հուշամեդալ փոխանցեց Հայաստանի նախագահին:

«Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եմ: Երբ ինձ մի բան տալիս են, ես մի բան վերադարձնում եմ: Դա գաղտնիք է իմ և նախագահի միջև: Եթե նա ուզենա ասել՝ կասի»:

Մեր երկրի նախագահի կողմից պարգեւատրվածներից ՌԴ ԱԻ ավիացիոն փրկարարական ջոկատի հրամանատար Եվգենի Սերովն ասաց, որ շատ տոնական եւ շատ գեղեցիկ տպավորություններ ունի: Ամեն ինչ դուր եկավ՝ ասաց:

«Խոսրովի անտառ»-ի հրդեհաշիջմանը մասնակցել է անշահախնդրորեն՝ առանց նման պարգեւատրման ակնկալիքների: Ինչ վերաբերում է հրդեհաշիջման աշխատանքից մնացած հուշերին՝ «Շատ դժվար էր, թեպետ հրդեհն ինքը ռուսաստանյան չափերով շատ մեծ չէր, բայց, շատ դժվար էր»:

Ամերիկահայ հայտնի դերասան Մարկո Խանն ասաց, որ մեծ անակնկալ էր իր համար Հայաստանի նախագահի պարգեւատրումը: Պարգեւն ստանալու համար առաջին անգամ է եկել հայրենիք ու սիրահարվել՝ կայացրել հաստատ մի որոշում:
«Գալ եւ ապրել Հայաստանում»:

Անկախության տոնն այն առանձնահատուկ օրն է, երբ յուրաքանչյուրը պիտի փորձի ամփոփել արածն ու չարածը՝ շնորհավորանքի իր խոսքում նշեց նախագահ Սարգսյանը:

Այն, ինչին այսօր արժանանում եք իշխանությունների բարեհաճություն կամ նվեր չէ, դրանք ողջ ժողովրդի եւ երկրի գնահատականն են՝ ձեր կարեւոր եւ շնորհակալ գործունեության՝ իր խոսքում շեշտեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ անկախության հաջորդ տարեդարձերը տոնելու ենք ավելի ամրացած եւ ուժեղացած:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles