Էջմիածնում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ իրավիճակը կտրուկ սրվել է: NEWS.am-ի տեղեկություններով, նախօրեին կրակոցներ են հնչել քաղաքում: Ըստ Էջմիածնում տարածված տեղեկությունների՝ ժամը 23:00-ի սահմաններում Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Երեւանից վերադարձող Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի (ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է) մեքենայի ուղղությամբ:
Մեքենայի մեջ եղել է Կարեն Գրիգորյանը եղբոր հետ: Տեղեկություններ կան, որ կրակողները եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին: Ավելի ուշ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը: Նրանք այժմ հիվանդանոցում են: