Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Արցախում զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

$
0
0

Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը սեպտեմբերի 16-ին ժամը 13:00-ի սահմաններում,  գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել  զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ։ Նախնական տվյալների հիման վրա՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles