Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը

$
0
0

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով:

Շրջելով ցուցահանդեսի տաղավարներով` Վիգեն Սարգսյանը ծանոթացել է տարբեր ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին:

Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles