Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հայաստանում իրավապահներն այսուհետ կալանքի կիրառման նկատմամբ ուշադիր կլինեն

$
0
0


Հայաստանում քննարկում են ՄԻԵԴ վճիռների համար  իրավասու պաշտոնյաների պատասխանատվության հարցը: Այն առաջին հերթին կկրեն քննիչներն ու դատախազները՝ բոլոր  այն դեպքերում, երբ պարզվի, որ  Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների համար մեղավոր են նաև նրանք։ Դատախազությունում կարծում են, որ այս մոտեցումը  կմեծացնի իրավապահների զգոնությունը: Փաստաբանները որոշումն ուշացած են համարում, նաև կարծում են, որ    պատասխանտուներին պետք է փնտրել ոչ միայն  քննիչների ու դատախազների, այլև  դատավորների մեջ։


Վերջին վճիռը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Հայաստանի դեմ, վերաբերում  է որ հիմնավոր կալանավորմանը:  Հուլիսի 26-ին Եվրոպական դատարանը  խախտված է ճանաչել Արմեն Բադալյանի  ազատության իրավունքը և վճռով  Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է նրան որպես փոխհատուցում վճարել 3000 եվրո: Սա ոչ հիմնավորված  կալանքի  կասկածով առաջին վճիռը չէ, ավելին՝  հերթականն է, որ ավելացնում է  այս խախտումն արձանագրող  վճիռների բաժինը:  Նախորդ 14 տարիների ընթացքում Հայաստանի դեմ  կայացված վճիռների կեսից ավելին վերաբերում է  արդար դատաքննության և  քաղաքացու ազատության ու  անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտումներին:

Որ այս հարցում խնդիր ունենք, մշտապես ահազանգում էին իրավապաշտպաններն ու  փաստաբանները: Հիմա արդեն  հարցը լրջորեն քննարկվում է  նաև Հայաստանում: Գլխավոր դատախազի  հատուկ հանձնարարականը  դատախազության կոլեգիայի վերջին նիստում այսպիսին էր:

«Հոգեբանորեն մոռանում ենք այն իրավիճակը , երբ ծանր հանցագործություն կատարած անձին տանում ենք կալանատուն ու մոռանում նրա մասին»:

Գլխավոր դատախազությունն  ուղեցույց է պատրաստել  դատախազների և քննության մարմինների համար, թե ինչպես կազմել   կալանավորման միջնորդությունները խախտումներ թույլ չտալու համար:  Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանի ասում է՝ ուսումնասիրել են մինչ այժմ արձանագրված բոլոր խախտումները:

Օրինակ,  սահմանվել է կանոն, որ կալանքը չի կարող կիրառվել միայն այն պատճառով, որ անձին  առաջադրված մեղադրանքը խստացվել է կամ այն պատճառով,  նախաքննությունը շարունակվում է: Կանոններից մյուսն էլ վերաբերում է գրավի չկիրառմանը:  Քննիչը կամ դատախազը պետք է հիմնավոր ու մանրամասն պատճառաբանեն  , թե ինչու գրավ չի կիրառվել: Կալանքի կիրառման համար բավարար հիմք չէ նաև հանցագործության ծանության աստիճանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը համոզված է, որ պատասխանատվություն կրելու  մասին իշխանություններին ստիպում է մտածել կալանքներին վերաբերող բողոքների  վիճակագրությունը:

«Մեր գանգատները կալանավորումների վերաբերյալ ստեղծել են մի պատկեր, թե  ինչ  անհիմն որոշումների արդյունքում են անձինք Հայաստանում կալանավորվումը: Փաստաբանների ներկայացրած գանգատները պարզ ցույց են տալիս, թե ինչպես են խախտվում  Եվրոպական կոնվենցիայի դրույթները: Այսինքն, որ հիմա մտածում են մեղավորներ գտնելու մասին, ոչ թե իշխանությունների բարի կամքի, այլ փաստաբանների պայքարի  արդյունքն է»:

Փաստաբանը կարծում է, որ մեղավորներին պետք է փնտրել ոչ միայն քննիչների ու դատախազների, այլև դատավորների շրջանում: Ցանկացած որոշում կայացվում է հենց դատավորի ձեռքով ու պատասխանատվության բուրգի վերևում դատավորն է: Բայց հարցն այնքան էլ միանշանակ չէ կամ ինչպես Հայկ Ալումյանն է ասում՝ երկու կողմ ունի:

«Մեդալը  երկու կողմ ունի: Մի կողմից տրամաբանական է, որ եթե դատավորը անարդար վճիռ է կայացրել, պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց մյուս կողմից ՝ միջազգային բազմաթիվ փաստաթղթեր ու կոնվենցիաներ կան, ըստ որոնց

Դատավորների հարցում իշխանությունները դեռ մտածելու ժամանակ ունեն, բայց քննիչների ու դատախազների դեպքում մոտեցումն  արդեն միանշանակ է՝  չհիմնավորված կալանքի որոշումներ  կայացրած քննիչներն ու դատախազները պատասխանատվության կենթարկվեն:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles