Չնայած վարչապետն ու նախարարների մի մասը հանգստանում են, այդուհանդերձ, գործադիրի նսիտերը շարունակվում են: Այն այսօր վարել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Մինչ նիստի մեկնարկը, անդրադարձ է կատարվել վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցած խոշոր հրդեհներին: Փոխվարչապետի փոխանցմամբ, երկու՝ բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարները գտնվում են Վայոց Ձորում: Խնդիրը գտնվում է երկրի նախագահի ու վարչապետի անմիջական հսկողության տակ: Այս պահին խնդիրը լուծված է:
↧