Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

«ԻԼ-76»-ը Խոսրովի արգելոցում իրականացրել է հրդեհաշիջող 5-րդ թռիչքը

$
0
0

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 17.33-ին ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ռուսական ինքնաթիռը 5-րդ անգամ է ուղևորվել հրդեհի վայր՝ Խոսրովի անտառ՝ օդային հրդեհաշիջում իրականացնելու՝ «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը:

Մինչ այդ, ժամը 14.30-ի սահմաններում նույն ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվելուց հետո իրականացրել էր 4-րդ թռիչքը դեպի Խոսրովի անտառ:

Ըստ թռիչքների նախնական արդյունքների ամփոփման՝  երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել զգալի չափով կանխել կրակի տարածումը:

Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:

Ելնելով Խոսրովի արգելոցում իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է «ԻԼ-76» ինքնաթիռն էլի հրդեհաշիջող թռիչքներ իրականացնի:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles