Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Շտապում են հայրենիքում քաղաքացիություն ստանալ, բայց չեն ցանկանում ներդրումներ անել

$
0
0


Պոլսահայ գործարարների համար այնքան էլ լավ ժամանակներ չեն: Այս մասին Ռադիոլուրի հետ զրույցում ասել  է «Ակօս»  շաբաթաթերթի  հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Նա միաժամանակ նշել է, որ  պոլսահայ գործարարները  վախի մեջ են: Նրանք Հայաստանի քաղաքացիություն ստանալու   դիմումներ են ներկայացնում կամ ցանկություն հայտնում: Պատճառը մեկն է«եթե այստեղ վտանգ լինի, գան ու Հայաստանում ապրեն: Այդ մտավախությամբ են նրանք Հայաստանում տուն ու կալվածք գնում, որ ապահով լինեն»: Նրանք, սակայն, չեն պատրաստվում այստեղ ներդրումներ կատարել:  


Ստամբուլը շատերի համար  երազանքի, մի մասի համար էլ պարզապես ապրելու և աշխատելու քաղաք է: Տարբեր հաշվարկներով՝ ամեն օր այս քաղաքում միայն 2 մլն մարդ աշխատանքի է դուրս գալիս: Մյուս՝ 18 մլնը՝ պարզապես ապրում են մեգապոլիսում: Հսկա այս քաղաքում  դարեր շարունակ ապրել ու աշխատել են նաև հայեր:  Իրենք իրենց, ինչպես նաև մենք՝  ոչ թե ստամբուլահայ, այլ պոլսահայ ենք անվանում: Դարեր շարունակ պոլսահայ ոսկերիչները, գորգագործներն ու ոչ միայն  հայտնի էին իրենց յուրօրինակ աշխատանքներով ու փառքով: Այսօր էլ Ստամբուլում, իսկ որ մեզ ավելի հոգեհարազատ է՝ Պոլսում  մեր հայրենակից տեղացիներն աշխատում են ու  ինչպես իրենք են ասում սոված չեն ու չեն մուրում:

«Ակօս»  շաբաթաթերթի  հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը Ռադիոլուրի հետ զրույցում նշում է՝ այժմ  լավագույն ժամանակները չեն պոլսահայ գործարարների համար: Այս փուլում  ավելի շատ կարող ենք պոլսահայերի դժվարությունների, քան  հաջողությունների մասին խոսել:

Առաջ ավելի հարուստ պոլսահայեր ունեին, ու նրանց միջին խավի կենսամակարդակը ավելի բարձր էր, գնելու կարողությունն ավելի բարձր էր, քան այսօր: Դժվարությունները մեզ զրուցակիցը  պայմանավորում է պոլսահայ գործարարաների՝ ժամանակին անհամընթաց քայլելու անընդունակությամբ:

«Այստեղ պոլսահայերի կարևոր մասը ոսկերիչներ, տեխնիկներ, ինքնաշարժ նորոգողներ էին, շատ լավ վարպետներ ունեինք, որոնք այսօր անգործության են մատնված՝ ներառյալ ոսկերիչները, քանի որ համակարգը փոխվեցավ: Այստեղ չկրցան հարմարվիլ,  աշխատում են հին հասկացողությամբ: Ոսկերիչ հայ վարպետը գիտե բարդ կազմություն ունեցող մատանին առանձին աշխատանքով սարքել, հիմա այդ աշխատանքը մեքենաներն են անուն մի անգամ՝ հազար անգամ ձուլելով: Մրցունակ չկրցան ըլալ, ճկուն չեն»:

Մրցունակ չլինելուն ավելանում է նաև թուրքական միջավայրն ու ամեն վայրկյան սպառնացող  վտանգները: Գործարարներն իրենք էլ են փաստում ՝ Թուրքիայի ախորժակը զսպում է ԵՄ-ին անդամացելու ցանկությունը, այս փուլում երկիրն ավելի հանդուրժող է:

Վախի ազդեցության մասին նաև «Ակօս» շաբաթաթերթի  հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն է խոսում:

«Նրանք վախի մեջ են, համատարած քաղաքացիության դիմումներ են գրում, որ եթե այստեղ վտանգ լինի, գան ու Հայաստանում ապրեն: Այդ մտավախությամբ են նրանք Հայաստանում տուն ու կալվածք գնում, որ ապահով լինեն»:

Էստուկյանը միաժամանակ նշում է, որ պոլսահայ գործարարները չեն ցանկանում Հայաստանում ներդրումներ կատարել, բիզնեսն այստեղ զարգացնել: Հեռվից հայրենիքը սիրելը կամ դպրոց  վերանորոգելը Բագրատ Էստուկյանը չի հասկանում:

« Օգնելը ապուշություն է, եթե արտադրող մարդ է, որոշ արդյունքի մը հասած է, ես ավելի լավ է, որ Հայաստանին մեջ ապրի: Եթե դրա փոխարեն դպրոց պիտի վերանորոգի, ում է պետք:  Մտածողության խնդիր է, ոչ թե Հայաստանեն դրամ շահեն, այլ՝ օգնեն Հայաստանին»:

Ինքը՝«Ակօս»  շաբաթաթերթի  հայերեն բաժնի  խմբագիրը   կարծում է, որ Հայաստանին օգնելու համար պետք է այստեղ ներդրումներ կատարել, բիզնեսը զարգացնել: Գործարարների մի մասը դեռ լռում է:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles