Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հայկական արտադրանքն արդեն շահել է սպառողների վստահությունը

$
0
0


Սննդամթերքի անվտանգությունը ազգային անվտանգության բաղկացուցիչ մասերից է: Այս ոլորտում խնդիրները շատ են՝ գնից եւ որակից սկսած մինչեւ տրանսգեն սննդամթերք, այլ երկրներից ներմուծումներ: Այս խնդիրը նաեւ հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ մինչ լուծումները կգտնվեն՝ շարքային սպառողները փորձում են սեփական ուժերով ապահովել իրենց սննդային անվտանգությունը, թեեւ ոլորտի պատասխանատուները նշում են, որ այս հարցերում անհանգստանալու որեւէ պատճառ չկա:


Ժամկետ ստուգելը եւ երբեմն անհասկանալի բովանդակությամբ բաղադրություն կարդալը գնորդների «զինանոցում»  ամենահասանելի գործողություններն են, որոնցով քաղաքացիները փորձում են ապահովագրվել եւ ապահովել իրենց սննդի անվտանգությունը: Երեւանի փողոցներում հարցումը, սակայն, պարզ ապացուցում է՝ այս քայլերը բավարար չեն, որ քաղաքացիներն իրենց անվտանգ զգան:

Որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանը օբյեկտիվորեն նշում է, որ պիտակների «ընթերցանությունը» սպառողին որեւէ օգուտ իրականում չի տալիս:

Տեղական արտադրանքի դեպքում մասնագետները կարեւորում են հսկողությունը եւ վերահսկողությունը: Առաջինի դեպքում պատասխանատուն պետք է լինի արտադրողը, երկրորդի դեպքում՝ պետությունը: Թե՛ մասնագետների, թե՛ սպառողների մոտ թերեւս տեղական արտադրանքի հանդեպ մեծ վստահություն կա: Այստեղ խնդիրը թերեւս ներկրվող սննդամթերքին է առնչվում: Սրտացավ քաղաքացիները պարբերաբար հիշում են, օրինակ, որ հայկական լոլիկի «Անահիտ» սորտն անհետ կորցրել ենք տրանսգեն սերմերի պատճառով: Արդյո՞ք պետությունը շահագրգիռ է այս հարցում լուրջ ճիգեր գործադրելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար. «Ռադիոլուր»-ի հարցին պատասխանում է ՀՀ-ում հիգիենիկ ինժեներիայի եւ դիզայնի եվրոպական խմբի ղեկավար Կարինե Գրիգորյանը:

Գաղտնիք չէ, որ տարբեր  տեսակի հաղորդում-բացահայտումներից հետո շատերը հրաժարվում, խորշում եւ նույնիսկ վախենում են գործարանային մսամթերքից, հատկապես երշիկեղենից: Մինչդեռ որակի աուդիտորը պնդում է՝ լիովին հրաժարվել այս սննդամթերքից ճիշտ չէ:

Մսամթերքի արտադրությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից մեկի տեխնոլոգ Կարեն Պողոսյանի վկայությամբ՝ հատկապես տեղական արտադրանքի որակի հանդեպ վերահսկողությունը ուժեղացվել է:

Սրան նպաստում է նաեւ ՀԱՍՊ համակարգը, որը թույլ է տալիս համակարգել որակի կառավարումը, ինչն էլ կօգնի համապատասխանել եվրոպական եւ ԵԱՏՄ շուկաների չափանիշներին: Մասնագետների ներկայացմամբ՝ հայկական արտադրանքին արդեն հաջողվել է շահել սպառողների վստահությունը եւ  մսամթերքի, հրուշակեղենի, կաթնամթերքի շուկայից դուրս մղել ներկրողներին:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Latest Images

Trending Articles