Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ԼՂՀ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

$
0
0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ուղերձում ասված է.

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դուք ունեք հարուստ փորձ ու գիտելիքներ, մարդկային ու մասնագիտական բարձր ունակություններ ու կարողություններ, որոնք մեծապես կօգնեն Ձեզ այդ պատասխանատու պաշտոնում Ձեր գործունեության իրականացման ճանապարհին:

Վստահ եմ, որ այսուհետ էլ անմնացորդ կծառայեք հայրենիքի և հարազատ ժողովրդի զարգացման ու բարգավաճման, հայոց պետականության ամրապնդման, տնտեսության առաջընթացի ապահովման, Հայաստանի և Արցախի միջև կապերի շարունակական խորացման ու ընդլայնման հայրենանվեր գործին:

Մաղթում եմ Ձեզ մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles