Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հաշմանդամները գրեթե զրկված են հանգստի մեկնելու հնարավորությունից

$
0
0


Հաշմանդամություն ունեցող անձինք գրեթե զրկված են հանգստանալու իրավունքից: Այս մտահոգությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է  հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը: Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների, մասնավորապես՝ հասարակական տրանսպորտի մատչելության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքների եւ դրանց արդյունքների մասին այսօր խոսել են նաեւ Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Զարուհի Բաթոյանն ու «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Դիտարկումներն ու գնահատականներն ի մի է բերել Կարեն Ղազարյանը:    


Երևանից դուրս չկան հանգստյան տներ, հյուրանոցներ, որոնք  հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց՝ նկատեց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը.

«Շատ փոքր բացառությամբ: Այդ բացառությունն էլ Ջերմուկում գործող մի բրենդային հյուրանոց է, որը հարմարեցված է, սակայն ուղղակի անմատչելի է ֆինանսական առումով: Ունենք տեսականորեն հնարավորություն, քիչ թե շատ մատչելի գներով, Վրաստանում հանգստանալու, բայց միակ տրանսպորտը՝ գնացքը, չունի որեւէ հարմարեցված վագոն, կամ, գոնե, մեկ տեղ»:

Արմեն Ալավերդյանն ասաց, որ ինքը մեկ անգամ գնացել է Բաթումի այդ գնացքով, ինչը, սակայն, ավելի շուտ իր համար կտտանք է եղել: Նա շեշտեց նաեւ, որ այդ խնդիրը պետք է բարձրացվի պետական մակարդակով: Հայաստանյան հանգստավայրերի մատչելիությունն ապահովելու մասին էլ շատ է խոսվում, բայց քիչ գործ արվում՝ ասաց: Հայաստանյան հանգստավայրերի մատչելության եւ ընդհանրապես տրանսպորտի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցման խնդիրների մասին այսօր խոսեց նաեւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը:

«Ավտոբուսային 41 երթուղիներում այս պահին ընդամենը 3 երթուղի ունենք 7 ավտոբուսով, որոնք վերելակներով են կահավորված: Դա շատ չնչին թիվ է, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդու, մասնավորապես՝ տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացու կյանքում որեւէ փոփոխություն բերեն: Դա որեւէ կերպ չի կարող նպաստել նրա տեղաշարժման իրավունքին, հնարավորություններին՝ կրթության, զբաղվածության, մշակութային, հասարակական կյանքին մասնակցության: Այսինքն՝ այս թիվն այնքան չնչին է, որ լուրջ փոփոխություն չի կարող բերել:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նկատում է, որ մայրաքաղաքային տրանսպորտի խնդիրը բազմաշերտ է: Այն  հաշմանդամների տեղաշարժմանը հարմարեցնելուց զատ ունի բազմաթիվ կողմեր՝ տնտեսական, էկոլոգիական, ֆինանսական եւ այլն: Ըստ նրա, սակայն, այդ խնդիրները լուծելու համար հրավիրված բրիտանական կազմակերպության աշխատանքի արդյունքներից ինքը դեռեւս չի տեսնում խնդիրների լուծումները:

Զարուհի Բաթոյանն առանձնացրեց նաեւ  հարմարեցված ավտոբուսների վերաբերյալ տեղեկատվության պակասի, կանգառների մատչելիության խնդիրները նույնպես: Ասաց, որ տեխնիկական մի շարք խնդիրներ լուծելու համար 5 կետանոց առաջարկ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան.

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով մայրաքաղաքում տվյալ ուղղությամբ խնդիրները լուծելու առումով դրական տեղաշարժեր կան, սակայն դրանք շատ դանդաղ են: Նա նկատեց, որ մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ավելի սուր են արտահայտված:

 


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles