Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ԱՄՆ նվազեցնում է սիրիացի փախստականներին օգնությունը. ՀՀ- ն անցած տարի 15 $ մլն էր ստացել՝ սիրիահայերի համար

$
0
0


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն արդեն հաստատել է 2018թ-ի ֆինանսական տարվա համար արտաքին գործողությունների եւ հարակից ծրագրերի համար նախատեսվող բյուջետային հատկացումների վերաբերյալ օրինագիծը, որը 10 միլիարդով պակաս է նախորդ տարվա ֆինանսավորումից: Դրանով, ի դեպ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում նաեւ Սիրիայից փախստականներ ընդունած երկրներին, այդ թվում՝ նաեւ Հայաստանին:

Պատերազմական 5 տարվա ընթացքում Հայաստանը Սիրիայից արդեն ընդունել է 22 հազար փախստական: Այստեղ գալիս են եւ հաստատվում հիմնականում սիրիահայերը: Սկզբում գերադասում էին մեկնել այլ՝ եվրոպական երկրներ, բայց փաստն ապացուցում է՝ օր օրի սիրիահայերը ինտեգրվում են հայ հասարակությանը, ավելացում են մասնակցությունը բիզնեսի ոլորտներում: Որպես կանոն՝ սիրիահայերն ընտրում են սննդի, վարսահարդարման, ոսկերչության ու արծաթագործության ոլորտները:

Վիճակագրությունը փաստում է, որ Սիրիայից փախստականներին ընդունելու թվով Հայաստանը երրորդ երկիրն է Եվրոպայում: Ցուցանիշով Հայաստանից առաջ են Գերմանիան եւ Շվեդիան: Եվրոպական երկրներում եւ Միացյալ Նահանգներում գիտակցում են՝ Հայաստանի համար հատկապես շատ դժվար է ապահովել այս ցուցանիշը, քանի որ Հայաստանի սոցիալական ու տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ ավելի շատ ջանքեր է պահանջվում փախստականներին ընդունելու համար: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն արդեն հաստատել է 2018թ-ի ֆինանսական տարվա համար արտաքին գործողությունների եւ հարակից ծրագրերի համար նախատեսվող բյուջետային հատկացումների օրինագիծը, որը 47 ու կես միլիարդ դոլարի սահմաններում է: Գումարը հատկացվելու է նաեւ Սիրիայից փախստականներ ընդունած երկրներին: Անցյալ տարի Հայաստանին բաժին էր հասել շուրջ 15 միլիոն դոլար: Բայց միայն այս շրջանակներում չէ, որ Հայաստանը օժանդակում է սիրիահայ փախստականներին: Օգնում է ինչպես այստեղ հաստատվածներին, այնպես էլ՝ այնտեղ մնացածներին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տվյալներով՝ անցյալ տարվանից մինչ այս պահը Սիրիայի տարբեր քաղաքներ Հայաստանից հասել է 4 օդանավ՝ օգնություն տանելով ոչ միայն հայերին, այլեւ՝ արաբներին:

Հակառակ սրան՝ պարբերաբար հայտնի է դառնում Հայաստանից ուղարկված օգնությունից դժգոհությունների մասին: Վերջին այդպիսի հայտարարություններից Սփյուռքի նախարարը տեղյակ է, թեեւ նշում է, որ նախարարությունը օգնություն բաժանելու հետ որեւէ առնչություն չունի: Այդպիսի կազմակերպական հարցերով զբաղվում են նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունները: Իսկ վերջին դժգոհությունները հատկապես Քեսաբից էին, թե սնունդն ուտելու բան չէ, օգտագործվել էր անգամ «շան լափ» ձեւակերպումը, հագուստն էլ` բացառիկ անճաշակ եւ աննորմալ չափսերի էր համարվել:  Հրանուշ Հակոբյանը կարծում է, թե գիտի գոնե սնունդի մասով, թե ինչի մասին է խոսքը:

Իսկ թե ինչ է անում Հայաստանը այստեղ հաստատված սիրիահայերի համար նախարարը վերջերս ներկայացրել էր Աժ-ում:

Ամեն դեպքում՝ Հրանուշ Հակոբյանը շեշտում է, որ աշխատում են նաեւ Սիրիայում գործող «Շտապ օգնություն» կոչվող կազմակերպության հետ: Նրանցից տեղյակ են, որ Սիրիայում մնացածները շատ գոհ են բաժանված օգնությունից:

 


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles