Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Քաշաթաղի Աղավնո գյուղում նոր թաղամաս է բացվել

$
0
0

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել է Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արիավան նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Արի>> հիմնադրամին` ծրագրի իրականացման մեջ ունեցած գործուն մասնակցության համար եւ ընդգծել, որ գյուղական բնակավայրերի շենացումը եղել է ու կմնա հանրապետության ռազմավարական խնդիրների առաջնահերթություններից՝ արժեւորելով այն ժողովրդագրական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական տեսանկյուններից:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles