«Օծանելիքն այն թաքնված զարդն է, որն ամենագեղեցիկն է զարդարում մարդուն»,- ասում է ֆրանսիական ՖԻՖԻ մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ հեղինակավոր պարֆյումեր Ժաննա Գլադկովան։ Որոնք են պարֆյումի ճիշտ ընտրության, ճիշտ օգտագործման կանոններն ու գաղտնիքները։
Օծանելիքը պետք է օգտագործել այնպես, որ այն գերի դիմացինին, այլ ոչ թե վանի՝ պարֆյումի ճիշտ օգտագործման գաղտնիքներն է փոխանցում ֆրանսիական ՖԻՖԻ մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ հեղինակավոր պարֆյումեր Ժաննա Գլադկովան: Օծանելիքն այն թաքնված զարդն է, որն ամենագեղեցիկն է զարդարում մարդուն՝ ասում է,
«Բույրը բաղկացուչիչ մասն է կազմում, հետևաբար օծանելիքը պետք է ցանել այնպես, որ այն սկսի խաղալ, այլ ոչ թե խեղդի. այն պետք է ցանել դաստակներին, պարանոցի հատվածում եւ մի փոքր էլ՝ մազերի վրա, բայց ոչ երբեք ականջների հետնամասում, քանի որ այնտեղ ճարպային հանգույցները շատ են: Օծանելիքը միշտ պետք է չբավարարի, այնպես, ինչպես սեղանի մոտից պետք է վեր կենալ մի փոքր սոված: Վատ ճաշակի արտահայտություն է, երբ մարդը մտնում է սենյակ ու հեռվից գալիս է նրա օծանելիքի բույրը»:
Ժաննա Գլադկովան ասում է՝ թյուր են կարծիքները, որ ֆերոմեն հորմոն պարունակող օծանելիքները ձգում են հակառակ սեռին՝ պարզապես դրանք բույրեր են, որոնք հակառակ սեռի հետ կոնտակտ են ստեղծում։ Խորհուրդ է տալիս՝ բույր ընտրելիս լսեն ներքին ձայնը եւ սրտով առաջնորդվել.
«Ինչպես ճիշտ ընտրոււմ ենք դեղամիջոց, այնպես էլ բույրը պետք է ճիշտ ընտրենք : Ըստ բույրերի՝ կարելի է սիրահարվել կամ հակառակը՝ վանել միմյանց: Եթե դուք սխալ կամ ձեզ ոչ այնքան հաճելի օծանելիք եք օգտագործում, ապա դուք դեպի ձեզ ձգում եք սխալ մարդու: Պետք է գայթակղել հակառակ սեռին, որպեսզի ձեր ձգողականության թելը չկտրվի: Սա է ժամանակակից պարֆյումերիան: Այդ դեպքում դուք կլինեք անպարտելի գեղեցիկ, հմայիչ»:
Իսկ Ինչպե՞ս հասկանալ, որ տվյալ բույրը հենց քոնն։ Պարֆյումերը հիշեցնում է՝ չկան գեղեցիկ կամ տգեղ բույրեր։ Եթե օծանելիքը ձերն է, ապա հաջորդ օրը նրա բույրը այլեւս ընդգծված չեք զգում, քանի որ այն արդեն ձեր մի մասնիկն է դարձել։
Ի դեպ, Ժաննա Գլադկովան անհատական բույրեր է ստեղծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար՝ նրա նախկին կնոջ պատվերով, ինչպես նաեւ՝ Չեչնիայի նախագահ Ռուսլան Կադիրովի կանացից մեկի պատվերով: Սակայն սա, ինչպես ասում են, այլ պատմություն է։