Երուսաղեմում՝ Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում, հազարավոր մարդիկ ականատես են դարձել Սուրբ կրակի իջնելուն: Սուրբ կրակը հայտնվել է խորանում Երուսաղեմի պատրիարք Թեոփիլոս Երրորդի աղոթքի ժամանակ:
Պատրիարքը կրակը փոխանցել է տաճարում հավաքված հազարավոր ուխտավորներին, որոնք նրանից վառել են 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան: Առաջին րոպեներին այն չի վառում ոչ մաշկը, ոչ մազերը, այդ պատճառով էլ հավատացյալներն, ըստ ավանդույթի, կրակով «լվանում են» երեսները և գլուխները:
Կրակի իջեցումը վկայում է այն մասին, որ աղոթքները լսելի են եղել։
Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռևս Պետրոս առաքյալը։

Աստվածային կրակի մասնիկները մի քանի ժամ անց կտարածվեն ամբողջ աշխարհով: