Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Առաջարկություններ կներկայացվեն շենքային տարածքների արդյունավետ օգտագործելու վերաբերյալ

$
0
0


«Պետական կազմակերպությունների կողմից փաստացի զբաղեցրած շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են համապատասխանում նորմատիվորեն հաստատված պահանջներին». այս մասին այսօր՝ կառավարության նիստում նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծելով՝ որոշ դեպքերում շենքերը թերբեռնված են կամ առհասարակ արդյունավետ չեն օգտագործվում:

Այդ նպատակով կառավարության ղեկավարը գործադիր մարմինների բոլոր ղեկավարներին հանձնարարել է համատեղ աշխատելով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել զբաղեցրած շենքային տարածքների օգտագործման արդյունավետությունը և ներկայացնել միասնական հստակ առաջարկություն՝ այդ տարածքների օպտիմալացման և առավել նպատակային օգտագործումն ապահովելու վերաբերյալ:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Latest Images

Trending Articles