Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ՀՀ կառավարությունը «Մաքուր Հայաստան» ծրագիր է նախատեսում իրականացնել

$
0
0


«Մաքուր Հայաստան». ՀՀ կառավարությունը  նախատեսում է  նման ծրագիր իրականացնել: Սա զբոսաշրջիկների ու ներդրողների համար  գրավիչ և հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր իր ավանդական հանձնարարականներից առաջինն այս թեմային է նվիրել: Նրա խոսքով, պետք է ապահովել քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների և այլ վայրերի մաքրությունը:

«Հանձնարարում եմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը՝ հստակ սահմանելով գործողությունների պլանը և ժամանակացույցը, ինչպես նաև՝ յուրաքանչյուր սուբյեկտի, գերատեսչությունների, համայնքների, քաղաքացիների պատասխանատվության շրջանակը»,- հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման՝գործընթացին ընդգրկելով ՀՀ բնապահպանության նախարարությանը, բնապահպանության ուղղվածության հասարակական կազմակերպություններին:

 


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles