Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Ինչ է վստահեցնում «Սանիտեքը» եւ ինչ ենք մենք տեսնում

$
0
0

Փողոցների և մայթերի մաքրման հետ կապված պարտադիր նորմերի կատարումը վերահսկում է «Սանիթեք» ընկերությունը: Մինչև ձյան տեղումները ընկերության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ ձմռանը լիարժեք նախապատրաստված են, ունեն անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու տեխնիկան: Սակայն այսօր ամենուրեք նկատելի են սառույցի լայն շերտեր: Այդ դեպքում` որն է կատարված աշխատանքը:

 

Ձյան տեղումները նոր չէ, որ դադարել են, սակայն որոշ փողոցների, բազմաթիվ մայթերի և հատկապես բակային տարածքների մաքրման խնդիրը այսօր էլ շարունակում է մնալ մեր համաքաղաքացիների ուշադրության կենտրոնում: Հետաքրքիրն այն է, որ մինչև  ձյան տեղումները Երեւան քաղաքի մաքրությունն ստանձնած «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները  հավաստիացնում էին, որ ձյան մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնելու համար ամեն ինչ պատրաստ է:

Ավելին՝ տեղումներին պատրաստ լինելու մասին ևս մեկ անգամ ընդգծվեց տարեվերջին, երբ «Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը հավաստիացրեց, որ տոնական օրերին ավելի ինտենսիվորեն են աշխատելու՝ ներգրավելով հավելյալ ռեսուրսներ։

Ինչ վերաբերում է աշխատանքի հաջորդականությանը, «Սանիթեքի» գլխավոր տնօրենը հայտնեց, որ, ըստ պայմանագրի, ընկերությունը պատասխանատու է ինչպես փողոցների, այնպես էլ կամուրջների, աստիճանների, մայթերի ու բակերի մաքրման համար:

Բնականաբար՝ առաջնահերթ պետք է մաքրել փողոցները, բայց պատկան մարմիններն այս սկզբունքով առաջնորդվելիս սկսում են մոռանալ, որ մեր քաղաքում անցուդարձը միայն մեքենաներով չէ, որ կատարվում է: Նրանք մոռանում են, որ Երեւանը քաղաքի կենտրոնական փողոցները չեն, ու եթե դրանք մաքրվել են ձնից, իսկ որոշ դեպքերում էլ պարզապես ինքնամաքրվել են, դա չի նշանակում, որ պետք է հավաստիացնել, որ ձյան մաքրման լուրջ աշխատանքներ են իրականացվում և քաղաքն արդեն մաքուր է: Առավել ևս երբ ձյունն ու սառույցի հաստ շերտերը նկատելի են բոլոր վարչական շրջաններում:

Ի դեպ, «Շտապօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանն անդրադառնալով այս օրերին գրանցված կանչերին, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ կոտրվածքների առնչությամբ  24 զանգ են ունեցել, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են:

Սրանք ընդամենը մի քանի օրերի պաշտոնական տվյալներն են կոտրվածքների մասին, իսկ թե քանիսն են վերջին 2 ամիսներին սայթաքել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել՝ կարելի է ենթադրել դատելով մայթերի վրա տարածվող սառույցի լայն շերտերից: Ինչևէ՝ «Սանիթեք» ընկերությունից շարունակում են հավաստիացնել, թե աշխատանքները արդյունավետ են իրականացվում, քանի որ  «Սանիթեքն» աշխատում է օրը 24 ժամ, տարին՝ 365 օր:

Այսպիսով՝ խոստումները լավ են հնչում տաք եղանակներին: Իսկ երբ գալիս է գործելու ժամը, պարզվում է , որ լրացուցիչ ժամանակ է հարկավոր: Շուտով գարուն է: Սպասելով գարնանը՝ հուսանք, որ գոնե բնությունը չի հիասթափեցնի:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles